Ամբերդ (լճակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամբերդ (այլ կիրառումներ)
Ամբերդ
40°28′45″ հս․. լ. 44°08′59″ ավ. ե.HGЯO
Տեղագրություն Արագած լեռան մերձկատարային սարավանդի հարավարևմտյան մասում
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Արագածոտնի մարզ
Երկարություն 0,15 կմ
Լայնություն 0,148 կմ
Ավազանի մակերեսը 0,17 կմ²

Ամբերդ, լճակ Հայաստանում, Արագած լեռան մերձկատարային սարավանդի հարավարևմտյան մասում։ Բարձրություն 3220 մ, երկարություն 150 մ, լայնություն 148 մ, մակերեսը՝ 0,17 քար. կմ, ջրի ծավալը՝ 11700 խորանարդ մ, խորությունը՝ 1,7 մ։ Սնումը ձնաանձրևային է։ Ջմռանը ամբողջությամբ սառչում է։ Ջուրը մաքուր է, սառնորակ և անուշահամ։ Ամբերդ լճի ափին են գտնվում Հայաստանի ԱԳԱ ֆիզիկայի ինստիտուտի հետազոտությունների կայանը՝ իր ավանով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 214 — 992 էջ։