Ամաքսոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամաքսոֆոբիա, մեքենայում գտնվելուց կամ մեքենա վարելուց առաջացած հանգիստ չտվող վախն է, ինչպես նաև վագոնների նկատմամբ վախը։ Այս մեքենա վարող ֆոբիկ խանգարում ունեցող անձինք սովորաբար վախենում են վթարից և դրա հետևանքներից` հատկապես վնասվածքներից կամ մահից։ Բացի այդ, նրանք կարող են վախենալ փակ տարածքներից[1]։

«Ամաքսոֆոբիա» տերմինը գալիս է հին հունարենից ἅμαξα «ծածկակառք» և -φοβία, «վախ» բառերից։ Այս ֆոբիան գործնականում կարող է վնասակար լինել մարդու համար՝ սահմանափակելով նրա կյանքը բազմաթիվ առումներով։ Ամաքսոֆոբիան կարող է լինել և՛ անկախ ֆոբիա, և՛ կարող է ունենալ ուղեկցող այլ վախեր, ինչպիսիք են հիպենգիոֆոբիան (վախ պատասխանատվությունից), կրիմինոֆոբիան (հանցագործություն կատարելու վախ), պիրոֆոբիան (վախ կրակից և հրդեհից) կամ թանատոֆոբիան (մահվան վախ)[2]։

Որոշ դեպքերում անհանգստությունը մշտական է, և մարդը զգում է, որ չի կարող շարժվել։ Ավելի ծանր դեպքերում անհանգստությունը դառնում է ճնշող և կաթվածահար՝ հասնելով այն աստիճանի, որ անձը կարող է ընդհանրապես հրաժարվել վարելուց։ Վարելու վախը կարող է վերածվել ֆոբիայի վարորդական բարդ իրավիճակներում, ինչպիսիք են մայրուղով երթևեկությունը կամ խցանումները։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու մոտ ամաքսոֆոբիայի առաջացման պատճառները բազմաթիվ են։ Հաճախ այս խնդիրն առաջանում է վթարի ենթարկվելուց հետո կամ երբ մարդն ականատես է լինում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահվան։ Փսիխոզը կամ բուռն երևակայությունը մեծացնում են հոգետրավմայի հավանականությունը։

  • Մեքենա վարելու վախը (ֆոբիա) առաջանում է մարդու կանխազգացումից, որ նա մահացու վտանգի մեջ է։ Նման վախը իռացիոնալ է, այսինքն՝ դրա համար օբյեկտիվ պատճառներ չունի։
  • Ըստ գիտնականների՝ ամաքսոֆոբիան կարող է գենետիկորեն փոխանցվել։ Անհատը ծնողներից կամ նախնիներից ժառանգում է հոգեկանի անհանգիստ և կասկածելի հատկանիշներ, որոնք կարող են դրսևորվել որոշակի հանգամանքներում։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու ապրած հոգեկան ցնցման ուժգնությունը կարող է տարբեր լինել։ Այս առումով ամաքսոֆոբիայի դրսևորումը կարող է ունենալ տարբեր նշաններ, լինել քիչ թե շատ ընդգծված։ Վարորդը կամ ուղևորը չեն կարողանում ամբողջությամբ վերահսկել ճանապարհին տիրող իրավիճակը, միշտ էլ կան հանգամանքներ, որոնք իրենց վերահսկողությունից դուրս են։ Անկանխատեսելի և անվերահսկելի իրադարձությունները, ինչպիսիք են ճանապարհատրանսպորտային պատահարները, հաճախ հրահրում են ամաքսոֆոբիայի առաջացումը։ Գիտնականներն ասում են, որ ամենատարածված պատճառներն են վատ եղանակին մեքենա վարելը, ծանրաբեռնված մայրուղին, գիշերով ճանապարհ ընկնելը։ Ուժեղ անհանգստությունը կարող է պատասխանատվության զգացում առաջացնել մեքենա նստած ուղևորների մոտ։ Շատ վարորդներ նյարդայնանում են, երբ ստիպված են լինում վարել ուրիշի մեքենան։

Ամաքսոֆոբիայի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆոբիան կարող է լինել անհատական կամ համակցված այլ հոգեբուժական խանգարումների հետ։

  • Ճանապարհորդության վախ, վթարի ենթարկվելու վախ
  • Վախ տրանսպորտի որոշակի տեսակներից՝ տրոլեյբուսներ, մեքենաներ, գնացքներ և այլն
  • Հատուկ տարբերակիչ հատկանիշ ունեցող մեքենաներ վարելու անհնարինությունը, օրինակ՝ որոշակի մակնիշի կամ որոշակի գույնի մեքենա
  • Սոցիալական բնույթի անհանգստություններ։ Վախ մեքենա վարելուց, որը կարող է վնասել մարդու իմիջը

Ամաքսոֆոբիայի ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարելու վախ ունեցող մարդկանց մոտ կարող են նկատվել ցնցումներ, քրտնարտադրություն, արագացած զարկերակ, իրականության զգացողության կորուստ, ինչպես նաև մեքենայի կառավարումը կորցնելու մասին մտքեր ի հայտ գաք, այն էլ այն իրավիճակներում, որոնք բավականին անվտանգ են։

Հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող մարդիկ կարող են վթարի մասին հանգիստ չտվող մտքեր ունենալ, ինչպես վարելիս, այնպես էլ մեքենայից դուրս գտնվելու ժամանակ։

Բուժման մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամաքսոֆոբիայի բուժման համար խորհուրդ է տրվում անցնել կոգնիտիվ թերապիա, որը կիրառվում է վախ առաջացնող բացասական հիշողությունը ջնջելու համար։ Հոգեթերապիան բուժման ավանդական մեթոդ է, իսկ խոսակցական թերապիան կիրառվում է հիվանդին հանգստացնելու համար։

Ֆոբիայի և ընդհանուր անհանգստության ամենատարածված բուժումը հոգեթերապիան է, մասնավորապես սիստեմատիկ դեսենսիտիզացիան (վարքային հոգեթերապիայի ձև, որը ծառայում է որոշակի իրավիճակների նկատմամբ հուզական հակվածությունը նվազեցնելու նպատակներով)։ Այն հիմնականում իր մեջ ներառում է էքսպոզիցիոն թերապիա և թուլացման մեթոդներ վարելու ժամանակ։ Վարելու ժամանակ անհանգստության հաղթահարումը սովորաբար հանգեցնում է ինքնավստահության ձևավորմանը և ձեր ճանապարհորդած երթուղիներին ծանոթանալուն։ Լրացուցիչ վարժանքներն և վարելու պրակտիկան սովորաբար լավագույն միջոցն են ընդհանուր վարելու անհանգստությունը հաղթահարելու համար։ Վարորդները, ովքեր ցանկանում են հաղթահարել իրենց վախը, կարող են օգտագործել այս մեթոդները՝ իրենց մեքենան կամ այլ տրանսպորտային միջոցներ վարելու համար։ Դա թույլ կտա նրանց ավելի վստահ զգալ, իսկ ժամանակի ընթացքում նրանք վերջապես կարող են ազատվել այս ֆոբիայից։

Ինչը կարող է օգնել հաղթահարել ամաքսոֆոբիան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անցեք վարորդական դասընթացներ պրոֆեսիոնալ վկայագրված հրահանգիչից
  • Եղեք այն մարդու ուղեկցման տակ, ում վստահում եք
  • Քշեք ցերեկային ժամերին՝ խուսափելով ծանրաբեռնված երթևեկությունից
  • Ճանապարհին ավելի շատ ժամանակ հատկացրեք՝ լրացուցիչ սթրեսից խուսափելու համար

Փաստեր ամաքսոֆոբիայի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոտորոֆոբիայի պատճառով առաջացած վախը իռացիոնալ է և հակասում է տրամաբանական բացատրությանը
  • Ամաքսոֆոբիայով տառապում է աշխարհի բնակչության մոտ 5 տոկոսը
  • Ամենից հաճախ ամաքսոֆոբների կատեգորիային են պատկանում 20-40 տարիքային խմբին պատկանող մարդիկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beschreibung der Fahrphobie bei G. Alpers: Autofahrphobie. Horror auf Rädern. In: Psychologie heute. H. 2006, S. 52f.
  2. Beschreibung der Symptome bei W. Goede: Panik hinterm Steuer. Wie man Fahrängste in den Griff bekommt. In: daz Deutsche Angstzeitung. S. 4ff.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «How to Successfully Treat and Overcome Driving Phobia by Yourself». www.goodreads.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  • «How to Overcome Fear of Driving : Joanne Mallon : 9780956702463». www.bookdepository.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.