Ամարխուու Բարխուու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամարխուու Բարխուու
Ծնվել էհուլիսի 1, 1987(1987-07-01) (36 տարեկան)
ԾննդավայրBulgan Province, Մոնղոլիա
Քաղաքացիություն Ռուսաստան[1][2][3]
Մասնագիտություներգիչ և դերասան
Ժանրերփոփ և ժամանակակից R&B

Ամարխուու Բարխուու (մոնղ.՝ Борхүүгийн Амархүү, հուլիսի 1, 1987(1987-07-01), Bulgan Province, Մոնղոլիա), մոնղոլական ծագումով ռուսաստանաբնակ փոփ երգիչ և դերասան, «Премьер-министр» խմբի մենակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամարխուու Բարխուուն ծնվել է 1987 թվականի հուլիսի 1-ին Բուլգան այմակում (Մոնղոլիա)։ Մանկության տարիներին ծնողների հետ Մոնղոլիայից տեղափոխվել է Ուլան Ուդե (Բուրյաթիա)։ Ռուսաստանում ժողովրդական ճանաչման է արժանացել «Ժողովրդական արտիստ 3» մրցույթում տարած հաղթանակի շնորհիվ (2006)[4]՝ քվերակության արդյունքում ստանալով հանդիսատեսի ձայների 61,7 %-ը և ստանալով Բուրյաթիայի վաստակավոր արտիստի կոչում։ Դրանից հետո բնակություն է հաստատել Մոսկվայում, դարձել «Премьер-министр» խմբի մենակատար։

2010 թվականինին նկարահանվել է «Գործողություն «Թաթար» (ռուս.՝ «Операция „Татар“») ռուս-մոնղելական ֆիլմի գլխավոր դերում և համաձայնել է նկարահանվել Սերգեյ Բոդրովի՝ Չինգիզ խանի մասին պատմող եռագրության երկրորդ մասում` «Մեծ խանը» (ռուս.՝ «Великий хан»)[5]:

2013 թվականին հունիսին «Премьер-министр» խումբն սկսել է ելույթ ունենալ առանց Ամարխուու Բորխուուի, որ շարունակում է մենակատարի իր կարիերան, սակայն խմբից նրա հեռանալու մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։

Ծանութագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.researchgate.net/profile/Shaila_Sultana2/publication/259553255_Styling_the_periphery_Linguistic_and_cultural_takeup_in_Bangladesh_and_Mongolia/links/00b7d5395359895c35000000.pdf
  2. http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/josl.12055/pdf
  3. http://onlinelibrary.wiley.com/doi/10.1111/josl.12055/full
  4. Christel Caulet (2009 թ․ ապրիլի 4). «Nouvelle Star: pourquoi autant de finalistes en France ?». Le Post (French). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Монгол» кинонд дуучин Б.Амархүү Холливуудын ододтой хамтран тоглоно

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]