Jump to content

Ամարաս (գետակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամարաս (այլ կիրառումներ)
Ամարաս
ԵրկրամասՄարտունու շրջան

Ամարաս, գետակ Արաքսի ավազանում։ Հոսում է Արցախի Մարտունու շրջանով, Ամարաս վանքի կողքով[1]։ Գետակի հովտում գտնվում է Ամարասի դաշտ հարթավայրը[1]։ Ամարաս գետակի աջ ափի բարձր լանջին նկատվում են շինությունների հետքեր, կավե խողովաններ և գերեզմանաքարեր հանդիպում են։ Ենթադրվում է, որ դրանք Ամարաս գյուղաքաղաքի ավերակներն է[2]։ Վանքի հարավային ճակատում՝ կա բարձակային պատշգամբ, որը բացվում է դեպի գետի գեղատեսիլ հովիտը[2]։ Արցախյան հարթավայրի ճյուղավորումներից մեկն անցնում է Ամարաս գետի հունով ու հասնում մինչև Խազազ ու Լուսավորիչ լեռները[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 211 — 992 էջ։
  2. 2,0 2,1 Մ. Մ. Հասրաթյան. «Ամարասի ճարտարապետական համալիրը» (PDF). lraber.asj-oa.am. Լրաբեր հասարակական գիտությունների. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  3. Սարգսյան, Իդա (2017 թ․ հուլիսի 21). «ԱՄԱՐԱՍ». artsakhtert.com. Ազատ Արցախ. Վերցված է 2020.06.26-ին.