Ամարասի հովտի բնակատեղիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ամարասի հովտի բնակատեղիներ

Ամարասի հովտի բնակատեղիներ, Արցախի վաղ միջնադարի խոշոր և շեն բնակավայրերից մեկն է, որտեղ կյանքը հարատևել է մինչև 16-րդ դարը, մինչև Օսմանյան թուրքերի կողմից ավերումը[1]։

Բնանկատեղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամարասը ունի մեղմ կլիմա, որտեղ առանձնացել են են հին և հարուստ մշակութով բնակավայրեր, վանական և պատմական հուշարձարաններ։

Ամարասի հովտի շարունակությունը կազմող տարածքում եղել են բազմաթիվ հին, ավերված, կանգուն բնակավայրեր, որոնց մի մասը դեռևս չի ուսումնասիրվել։ ՀնասԵր Հրաչյա Բեգլարյանի կազմած տեղեկություններով եղել են միջնադարյան չորս գյուղեր։

Ղարահոջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարահոջը հիշատակվել Է մատենագիտական աղբույրներում։ Այն գտնվում է այժմյան Քրահունջ գյուղից երկու կիլոմետր դեպի արևմուտք, Ռակհան լեռան լանջին և կորվում է «Հին Քարահունջ» անունով։ Գյուղի մեծ մասը վարելահողեր են, իսկ մյուս մասերում ավերակներ են։

Քարավեճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Քարահունջ բնակավայրի հարևանությամբ Քարավեճի գյուղատեղին է, որը գտնվում է հին Քարահունջից դեպի արևելք, այժմյա Քերթ գյուղի մոտ, Ռսկհան լեռան ուսին։ Տարիներ առաջ այստեղ հայտնաբերվել են գետնաթաղ քար ու կրով կառուցված շենքերի մնացորդներ, որոնք ցավոք ամբողջովին ավերակ վիճակում են եղել։

Բրիտիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիշատակված է Առաքել Դավրիժեցու պատմության մեջ, գտնվում է Կոլխոզաշեն և Մսմնա գյուղերի արանքում։ Գյուղը կոչվել է նաև Պերետես։ Այստեղ կան գերեզմանատուն, փլված մատուռով։ Տարածքում հիմնականում վարելահողեր են, չհաշված արհեստական թմբերը, որոնք առաջացել են փլված տները հող ու մցառով ծածկելու արդյունքում։

Քոչիզի[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոճիզ գյուղի հետքերը երևում են Ծովատեղ և Խերխան գյուղերց ներքև ընկած բլրալանջի վրա։ Վկայում են, այստեղի երկու գերեզմանատները։

Ամարաս գյուղաքաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամարաս գյուղաքաղաքը խոշոր տարածք է, որը գտնվում է Ամարաս գետի աջ և ձախ ափերին։ Հնավայրի արևմտյան և արևելյան մասերում կան երկու գերեզմանատներ։ Դրանցից մեկը գտնվում է Կհոլ տեղամասում, մյուսը Կզնապատ բլրի վրա։ Բնակավայրի պարսսպները, բազմաթիվ բնակարաններ, մատուռներ կառուցվել են քարից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Մկրտչյան Շահեն (1985)։ Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններ։ Երևան: Հայաստան։ էջեր 145–146։ ISBN 4902020000