Ամատունի Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ամատունի Բարսեղյան
Ծնվել էփետրվարի 11, 1904(1904-02-11)
ԾննդավայրԱխալցխա
Վախճանվել էհոկտեմբեր 1987 (83 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Ամատունի Բարսեղյան Վիքիդարանում

Ամատունի Հակոբի Բարսեղյան (փետրվարի 11, 1904(1904-02-11), Ախալցխա - հոկտեմբեր 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, մշակութային գործիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ռոստովի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը։ Գրական գործունեությունը սկսել է 1924 թվականին՝ աշխատակցելով Հյուսիսային Կովկասի պարբերականներին։ Նույն թվականից աշխատել է «Մուրճ-մանգաղի» խմբագրությունում, իսկ հետագայում՝ «Մարտակոչ», «Պրոլետար» և Հյուսիսային Կովկասի մի շարք ռուսերեն պարբերականների խմբագրություններում։ Թատերական, երաժշտական, գրական հարցերի մասին բազմաթիվ հոդվածներ է տպագրել հայ և ռուսական մամուլում։

1926 թվականին ռուսերենով Վլադիկավկազում լույս է տեսել նրա «Ժամանակակից Հայաստանը» գիրքը։ Ռոստովում հրատարակել է «Լեռնային էսքիզներ» ակնարկների ժողովածուն[2]։

Օգտագործել է Ա., Ա. Բ., Բ. Ա-ի, Ա-տունի, Ալ’ֆա, Ամատունի, Ա. Արարատյան, Բ., Բ. Ամատունի, Բանթղթակից, Ֆլորա, А-туни, Аматуни, А. Араратян, Б. Аматуни, Н. Паронян, Ю. Тунян, B. Amatuni ծածկանունները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 574։
  2. Գառնիկ Ստեփանյան, Կենսագրական բառարան, հ. Ա, Ե., «Հայաստան», 1973, էջ 189-190։