Ամառային երեկո. Ինգերը ծովափին (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ամառային երեկո. Ինգերը ծովափին
Edvard Munch - Summer night, Inger on the beach (1889).jpg
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1889
բարձրություն126,5 սանտիմետր[1]
լայնություն161,5 սանտիմետր[1]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԲերգենի գեղարվեստի թանգարան
հավաքածուԲերգենի գեղարվեստի թանգարան
Կոորդինատներ: 60°23′21.800000100406″ հս․ լ. 5°19′39.000000099999″ ավ. ե. / 60.38938888891677692° հս․. լ. 5.32750000002777746° ավ. ե. / 60.38938888891677692; 5.32750000002777746

«Ամառային երեկո. Ինգերը ծովափին» (նորվ.՝ «Inger på stranden, Sommernatt»), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի նկարներից: Հեղինակը կտավը վրձնել է 1899 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են՝ 126 × 161 սմ։ «Ամառային երեկո. Ինգերը ծովափին» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Բերգենի գեղարվեստի թանգարանում (Բերգեն, Նորվեգիա):

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականի ամռանը Էդվարդ Մունկը փոքր տուն է վարձում Օսգորսդսթրանդում՝ Օսլո ֆյորդի ափին: Հանգստի սեզոնի բացման ժամանակ այս վայրը Քրիստիանիայի բնակիչների սիրված վայրն էր: Հանգստացողների թվում էին Մունկի ընկեր նկարիչներ Քրիստիան Քրոհգն ու Ֆրից Թաուլովը[2]:

Օսգորսդսթրանդը մեծ դեր է խաղացել Էդվարդ Մունկի կենսագրությունում: Մի քանի անգամ նկարիչը ամառներն անցկացրել է հենց այստեղ: «Կյանքի ֆրիզ» շարքի շատ ստեղծագործություններ Մունկը վրձնել է հենց այստեղ: 1899 թվականին, երբ առաջին անգամ էր եկել այստեղ, նկարում է «Ամառային երեկո. Ինգերը ծովափին» ստեղծագործությունը: Նկարի համար որպես բնորդուհի կեցվածք է ընդունել կրտսեր քույրը՝ Ինգեր Մունկը, որը շատ անգամներ է կեցվածք ընդունել Մունկի կտավների համար[3]: Ամեն օր երեկոյան ժամը 9-ից մինչև 11-ը հեղինակն ուսումնասիրում էր ծովափը, դրա լուսավորությունը[2]:

Առաջին անգամ կտավը հասարակության համար ցուցադրության է ներկայացվել «Երեկո»[4] (նորվ.՝ Aften) անվանումով 1889 թվականին՝ Քրիստիանիայում. ի դեպ, այդ ժամանակ Մունկը գտնվում էր Փարիզում, որտեղ գնացել էր արվեստի նոր տենդենցներն ուսումնասիրելու: Այդ այցելության արդյունքը եղավ հեղինակի կտավներում սիմվոլիզմի ու էքսպրեսիոնիզմի տարրերի հայտնվելը[5]: «Ամառային երեկո. Ինգերը ծովափին» ստեղծագործությունը հակասական տպավորություն թողեց քննադատների շրջանում: Որպեսզի խրախուսի երիտասարդ ընկերոջը՝ անմիջապես ցուցահանդեսից Էրիկ Թեոդոր Վերենշյոլը գնեց կտավը[6]: 1909 թվականին կտավը գնում է կոլեկցիոներ Ռասմուս Մեյերը: 1924 թվականից ցայսօր «Ամառային երեկո. Ինգերը ծովափին» նկարը գտնվում է Բերգենի գեղարվեստի թանգարանում[5]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամառային երեկո. Ինգերը ծովափին» ստեղծագործության աջ կողմի դիմացի պլանին պատկերված է երիտասարդ կին: Վերջինս նստած է գրանիտե ժայռին՝ ծովափնյա գլաքարերի հարևանությամբ: Աղջկա ձեռքերը դրված են ծնկներին: Գլուխը նկարված է կիսադեմով: Ձեռքերին բռնել է ծղոտե գլխարկը: Վառ ճերմակ հանդերձանքը հակադրության մեջ է գտնվում գլաքարերի մամռակալած մակերեսի և թեթև ալիքավորված ծովի կապտակարմրավուն երանգով մակերևույթի հետ: Նկարում սպիտակ գիշեր է, Հյուսիսային Եվրոպայի ամռանը բնորոշ երևույթ: Հետին պլանում, աղջկա հետևում երևում են ձկնորսական փայտերը ցանցերով ու ձկնորսների ֆիգուրներ՝ նավակի մեջ[7]:

Արվեստաբան Ուլրիխ Բիշոֆն[8] ասում է, որ Մունկի ավելի վաղ՝ 1884 թվականին ստեղծած «Ինգերը սևերով»[9] նկարում հեղինակի տասնչորսամյա քույրը պատկերված է սևազգեստ, ինչև վկայում է 19-րդ դարի դիմանկարային արվեստի ավանդույթներին Մունկի հավատարիմ լինելը[10]: Մունկն այս կտավում ցուցադրել է մենություն, մելանխոլիա և կարոտ[11]:

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1899 թվականի աշնանը Քրիստիանիայում առաջին անգամ ցուցադրության ներկայացվեց «Ամառային երեկո. Ինգերը ծովափին» ստեղծագործությունը: Եղան հակասական կարծիքներ, որոնցում գերակշռում էր բացասականը[6]: Նորվեգական «Morgenbladet» («Առավոտյան ամսագիր») շաբաթաթերթը Մունկի ստեղծագործությունը բնորոշեց որպես «ցնդաբանություն»՝ անվանելով այն հասարակությանը դեպի մոլորության տանող կտավ: «Aftenposten» («Երեկոյան փաստ») պարբերականը նստած կնոջ կերպարը բնութագրեց որպես անկյանք, առանց էմոցիաների[12]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bischoff Ulrich (1988)։ Edvard Munch։ Köln: Taschen։ էջեր 17–18։ ISBN 3-8228-0240-9 
  • Anni Carlsson: Edvard Munch. Leben und Werk. Belser, Stuttgart 1989, 3-7630-1936-7, S. 33–34.
  • Reinhold Heller: Edvard Munch. Leben und Werk. Prestel, München 1993, 3-7913-1301-0, S. 38.
  • O'Neill Amanda (1996)։ The Life and Works of Munch։ Bristol: Parragon Book Service Ltd.։ ISBN 0-75251-690-6 
  • Tone Skedsmo: "Sommernacht (Inger am Strand)", 1889. In: Edvard Munch. Museum Folkwang, Essen 1988, ohne ISBN, Kat. 17.
  • Nic. Stang: Edvard Munch. Ebeling, Wiesbaden 1981, 3-921452-14-7, S. 33.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]