Ամառային գիշերվա համերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շյոնբրունի այգու ընդհանուր տեսքը, 2016

Ամառային գիշերվա համերգ (գերմ.՝ Sommernachtskonzert), Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ավանդական համերգ, որ ամեն տարի կազմակերպվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` Շյոնբրուն պալատի առաջ մայիս-հունիս ամիսներին[1]։

Համերգն անցկացվում է բաց երկնքի տակ։ Բեմը տեղադրվում է Նեպտունի շատրվանի մոտ։ Համերգը սկսվում է մթնշաղն սկսվելուն պես` կենտրոնական եվրոպական ժամանակով մոտավորապես 20.30-ին։ Համերգի մուտքը կազմակերպվում է նախօրոք և անվճար է բոլոր ցանկացողների համար։ Միջոցառման նպատակը դասական երաժշտությունը ունկնդիրների լայն շրջանակներին հասցնելն ու նրանց թիվը մեծացնելն է։ 2012 թվականին համերգի լսարանը կազմել է մոտ 100.000 մարդ[2]։ Համերգը ուղիղ եթերով կամ տեսագրությամբ հեռարձակվում է ORF ընկերության կողմից աշխարհի մոտ 70 երկրներում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համերգի բեմը, 2010

Առաջին անգամ Ամառային գիշերվա համերգը կազմակերպել է Ավստրիայի ֆեդերալ կառավարությունը 2004 թվականի մայիսի 25-ին և զուգադիպել է Եվրոպական Միության ընդարձակմանը։ Համապատասխանաբար, համերգը սկզբում անվանվել է «Համերգ Եվրոպայի համար»։ Դիրիժորն է եղել Բոբի Մակֆերինը, իսկ ծրագիրը բաղկացած է եղել եվրոպական ութ երկրների կոմպոզիտորների դասական ստեղծագործություններից։

2008 թվականից սկսած` համերգը ստացել է ներկայիս անվանումը։ 2009 թվականից միջոցառման հատուկ հովանավոր է համարվում շվեյցարական ժամացույցների «Rolex» ընկերությունը[4]։

Ամեն տարի համերգի անցկացման համար կազմակերպիչները համաշխարհային անուն ունեցող դիրիժոր են հրավիրում, որոշ տարիների համերգին մասնակցում են նաև հատուկ հրավիրված մենակատարներ` երաժիշտներ, վոկալիստներ, բալետի արտիստներ։

Ավանդաբար միջոցառմանը մասնակցում են Ավստրիայի Հանրապետության ղեկավարերը` նախագահ, կանցլեր, փոխկանցլեր, ինչպես նաև Ավստրիայի խորհրդարանի շատ անդամներ[5]։ 2007 թվականին համերգի հյուրերն են եղել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը[6]։

2011 թվականին համերգի նախապատրաստման ու անցկացման ժամանակ կազմակերպվել է դրամահավաք Ճապոնիայում երկրաշարժից տուժած մարդկանց օգնելու համար։

Համերգների պատմություն
Տարի
Ամսաթիվ
Դիրիժոր
Հրավիրված մենակատար
2004 25 մայիս
Բոբի Մակֆերին
2005 8 հունիս
Զուբին Մեթա
2006 24 հունիս
Պլասիդո Դոմինգո
Խուան Դիեգո Ֆլորես
2007 24 մայիս
Վալերի Գերգիև
Կատրին Չերնի
2008 3 հունիս
Ժորժ Պրետր
2009 26 հունիս
Դանիել Բարենբոյմ
2010 8 հունիս
Ֆրանց Վալզեր-Մյոստ
Եֆիմ Բրոնֆման
2011 3 հունիս
Վալերի Գերգիև
Բենիամին Շմիդ
2012 7 հունիս
Գուստավո Դուդամել
Վիեննայի պետական օպերայի բալետի թատերախումբ
2013 30 մայիս
Լորին Մաազել
Միխայիլ Շադե
2014 29 մայիս
Քրիստոֆ Էշենբախ
Լան Լան
2015 14 մայիս
Զուբին Մեթա
Ռուդոլֆ Բուհբինդեր[7]
2016 26 մայիս
Սեմյոն Բիչկով
Կատյա և Մարիա Լեբեկ[8]
2017 25 մայիս
Քրիստոֆ Էշենբախ
Ռենե Ֆլեմինգ[9]
2018 31 մայիս
Վալերի Գերգիև
Աննա Նետրեբկո
2019 20 հունիս
Գուստավո Դուդամել
Վան Յույցզյա

Նվագացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավառություն համերգի ավարտին

Համերգի նվագացանկը կազմվում է նախօրոք հայտարարված թեմատիկային համապատասխան[10]։ Համերգը կարող է նվիրված լինել որևէ կոմպոզիտորի, որի հոբելյանը նշվում է այդ տարի, կամ ինչպես օրինակ 2007 թվականին` ռուսական օպերային երաժշտությանը։ Կան կոմպոզիտորներ, որոնց ստեղծագործությունները պարբերաբար կատարվում են համերգներին։ Նրանցից են` Ռիխարդ Վագներ, Պյոտր Չայկովսկի, Ռիխարդ Շտրաուս, Հեկտոր Բեռլիոզ, Իգոր Ստրավինսկի, Ռոբերտ Շուման, Ֆերենց Լիստ։ Համերգների եզրափակիչ մասում հնչում է ավստրիական Շտրաուսների դինաստիայի ներկայացուցիչների երաժշտությունը։

Համերգի վերջին ստեղծագործության կատարումն ուղեկցվում է գեղեցիկ հրավառությամբ։

Եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձրև համերգի ժամանակ, 2008

Քանի որ համերգը կազմակերպվում է բացօթյա, պակաս կարևոր չեն տվյալ օրվա եղանակային պայմանները[11]։ Ամեն տարի վատ եղանակի դեպքում վաղօրոք նախատեսվում է լրացուցիչ ամսաթիվ[12]։ Համերգի տեղափոխման մասին տեղեկությունը հանդիսատեսներին է հասնում Ամառային գիշերվա համերգի պաշտոնական կայքով։ Չնայած այդպիսի քաղաքականությանը` համերգների գոյության ողջ ընթացքում դրանք անցել են եղանակային ցուրտ պայմաններում` երբեմն անձրևին զուգընթաց[13]։ Ամեն դեպքում, հասարակությունը, որպես կանոն, հավատարիմ է մնում միջոցառմանը` անկախ եղանակային պայմաններից. համերգներին այցելում են դասական երաժշտության տասնյակ հազարավոր երկրպագուներ և ուղղակի զբոսաշրջիկներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Summer Night Classical Concert» (անգլերեն)։ Raidió Teilifís Éireann։ 2012-06-24։ Վերցված է 2014-07-05 
  2. «Шёнбруннский дворец. Концерт Венского филармонического оркестра. 2013»։ Телеканал «Культура» 
  3. Musikgenuss vom Feinsten: «Sommernachtskonzert» 2014 am 29. Mai live in ORF 2 und 3sat Archived 2014-07-06 at WebCite(գերմ.)
  4. Rolex and the Arts. Vienna Philharmonic Summer Night Concert(անգլ.)
  5. Concert in Schönbrunn Archived 2014-07-14 at the Wayback Machine.(անգլ.)
  6. «The Schönbrunn Concert» — the classic summer Open Air Event. 2007 Archived 2014-07-14 at the Wayback Machine.(անգլ.)
  7. «Sommernachtskonzert 2015 Song Contest: Terminnot bei Philharmonikern» (գերմաներեն)։ 2014-05-19։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2017-11-09 
  8. Летний ночной концерт Венского филармонического оркестра. 2016
  9. Thu, 25. May 2017 20:15. Summer Night Concert Schönbrunn Archived 2017-01-03 at the Wayback Machine.(անգլ.)
  10. «Летняя ночь Шёнбрунна: Венский филармонический чествует Рихарда Штрауса»։ Euronews։ 2014-06-12։ Վերցված է 2014-07-05 
  11. «2013. Ежегодный концерт в парке Шёнбрунн отдает дань Вагнеру»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2017-11-09 
  12. «Летний ночной концерт Венского филармонического оркестра. 2014»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2017-11-09 
  13. Sommernachtskonzert Schönbrunn 2008 Archived 2016-03-05 at the Wayback Machine.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]