Ամառային բիզնես դպրոց (SBS)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամառային բիզնես դպրոց, (անգլ.՝ Summer Business School, Slice Consulting բիզ­նես խոր­հր­դատ­վա­կան ըն­կե­րու­թյան և Slice Academy կորպորատիվ բիզնես-դպրոցի կողմից կազմակերպվող ամառային դպրոց)։ Ստեղծվել է 2017 թվականին ակտիվ դեռահասների համար, որոնք կապում են իրենց մասնագիտական ապագան բիզնես և տեղեկատվական տեխնոլոգիաներ ոլորտների հետ [1]։

Նախաձեռնությունը դեռահասներին հնարավորություն է տալիս կողմնորոշվել հետագա մասնագիտության ընտրության հարցում, հասակակիցների հետ փորձի փոխանակում իրականացնել, հմտանալ թիմային աշխատանքում, վաղ տարիքից ձեռք բերել օգտակար կապեր, ադապտացվել ապագա մասնագիտության միջավայրին և պրոֆեսիոնալ ճանապարհի լավ սկիզբ ապահովել։

SBS2018(2).jpg
SBS2018(3).jpg

10-12 օրվա ընթացքում նախագծի մանակիցները լսում են հրավիրված դասընթացավարների և հյուրերի, որոնք բիզնեսում հաջողություն գրանցած անհատներ ու ՏՏ մասնագետներ են։ Դասընթացի ավարտին երիտասարդները ներկայացնում են իրենց մտքերն ու մշակած նախագծերը։

Գործնական կապեր ստեղծելու նպատակով մեկ տարվա ընթացքում նրանք այցելում են Հայաստանում գործող խոշորագույն ընկերություններ, հանդիպում այդ ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների հետ։

Ընկերություններն իրենց հերթին հնարավորություն են ստանում ընտրել լավ հեռանկարներ ունեցող կադրեր։

Դասընթացի ավարտին մասնակիցները ստանում են հավաստագրեր, որոնք որպես առավելություն են դիտվում միջազգային կամ տեղական բուհեր ընդունելության ժամանակ, իսկ հաղթող թիմը՝ տարատեսակ մրցանակներ, մասնագիտական պրակտիկա անցնելու հնարավորություն կազմակերպիչների և ընկերությունների կողմից։

Ամառային դպրոցի մասնակիցների համար կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ, ակտիվ հանգիստ՝ խաղեր, մարզական մրցումներ։

Ընդունելություն և նախապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով։ Նախագծին կարող են մասնակցել 14-ից 19 տարեկան խելացի ու ակտիվ երիտասարդներ։ Ընտրական հանձնաժողովն առաջին հերթին ուշադրություն է դարձնում դեռահասների մտածելակերպին, ստեղծարար մտքին, այս կամ այն իրավիճակում կողմնորոշվելու կարողությանը, պոտենցիալին ու այն զարգացնելու, ուղղորդելու և օգտագործելու հմտությանը։ Հաշվի է առնվում նաև այն, թե ինչպես է մասնակիցը կարողանում ընկալել, յուրացնել, վերլուծել և օգտագործել ստացած տեղեկատվությունը[2]։

SBS2018(4).jpg

Նախագիծը անց է կացվում վճարովի հիմունքներով, ինչպես նաև իրականացվում է կազմակերպիչների ֆինասավորմամբ և հովանավորների աջակցությամբ։

Հարցազրույցի հիման վրա մասնակիցը կարող է ստանալ կրթաթոշակ՝ ուսուցման արժեքի մոտ 80 տոկոսի ծածկույթով։ Մասնակցությունը հասանելի է նաև ապառիկ տարբերակով։

Ընդհանուր առմամբ դասընթացները տևում են 40-ական ժամ՝ բիզնեսի և IT ոլորտներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Summer Business School-ը կազմակերպվել է 2017 թվականի օգոստոսի 1-ից 9-ին Աղավնաձորում։ Դասընթացների ավարտին մասնակիցներին է շնորհվել Slice Consulting ընկերության Slice Academy ոչ ֆորմալ բիզնես կրթական կառույցի և «Քվանտ» վարժարանի համատեղ սերտիֆիկատը, որը հաստատված է IB միջազգային բակալավր ծրագրի կողմից[3]։


Ամառային բիզնես դպրոց 2017-ի սաներն ուսումնական այց են կատարել Հայաստանում Beeline-ի կենտրոնական գրասենյակ և ծանոթացել ընկերության աշխատանքին[4] :

2018 թվականին Beeline-ի աջակցությամբ Summer Business School-ը անց է կացվել Աղվերանում, և առաջին անգամ նախագծին մասնակցել են երիտասարդներ նաև Արցախից։ Ընդհանուր առմամբ նախագծի մասնակիցների թիվը կազմել է 53 հոգի։

2019 թվականին ամառային դպրոցը կազմակերպվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Վալլեքս Գարդեն հյուրանոցային համալիրում հայտարարվեց նախագծի մեկնարկը, կազմակերպվեց շնորհանդես, որի ընթացքում ներկայացվեց ամառային դպրոցի ծրագիրը դասընթացավարներից մեկի՝ Նանե Մաթևոսյանի կողմից։ Վերջինս նաև հանդիսանում է ընկերության համահիմնադիրը և ներկայիս ղեկավարը[5]։

Հաջորդ ամառային դպրոցը կկազմակերպվի 2022 թվականի օգոստոսի 13-ից 24-ը՝ Դիլիջան քաղաքում։ Ծրագրի ընթացքում  նախատեսվում են նաև արշավներ, ճանաչողական այցեր, ֆիզիկական պատրաստվածության, առաջին օգնության և ինքնապաշտպանության պարապմունքներ[6]։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինտեգրացիա ժամանակակից բիզնես և IT աշխարհին,
  • Հասակակիցների հետ փորձի փոխանակում և համագործակցություն,
  • Մասնագիտական պրակտիկայի հնարավորություն,
  • Աշխատանքային հեռանկարներ,
  • Ոլորտի լավագույնների աջակցությունը ապագայում,
  • Մրցույթների, դրամաշնորհների և ներդրումային ծրագրի մասնակցության աջակցությունը,
  • Պրոֆեսիոնալ ճանապարհի լավ սկիզբ,
  • Մասնագիտական կողմնորոշում,
  • Թիմային աշխատանք, որոշումների ընդունման կարողություն
  • Հեռանկարային ԲՈՒՀ-եր ընդունվելու հնարավորություն
SBS2018(6).jpg
SBS2018(5).jpg

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձեռք բերել օգտակար բիզնես կապեր վաղ տարիքից, ադապտացվել ապագա մասնագիտության միջավայրին;
  • Հավաստագիր Slice Consulting ընկերության Slice Academy կորպորատիվ վերապատրաստող և սերտիֆիկացնող կառույցի կողմից՝ հաստատված միջազգային AITC կառույցի կողմից;
  • Էլեկտրոնային որակյալ գրադարանի անվճար մուտքի հնարավորություն;
  • Տարբեր ընկերություններ այցելություն կատարելու հնարավորություն;
  • Նախորդ տարիների խելացի հասակակիցների հետ կապ հաստատելու և պահպանելու հնարավորություն;
  • Երիտասարդներին նոր հնարավորությունների ընձեռնում․ հանդիպել այլ մարդկանց և սովորույթների, որոնք տարբերվում են սեփականից;
  • Բարձրացնել մասնակիցների կոմունիկացիոն հմտությունները, թիմում աշխատելու ունակությունները։

SLICE CONSULTING[խմբագրել | խմբագրել կոդը]

«Slice Consulting»[7] բիզնես-խորհրդատվական ընկերություն է, որը հիմնադրվել է Նանե Մաթևոսյանի կողմից 2005 թվականին։ 2015 թվականին իրականացվել է ընկերության ռեբրենդինգ Slice Consulting-ի գործընկեր, դիզայներ և բրենդինգի մասնագետ Արմեն Դավթյանի կողմից։

Ընկերությունը մասնագիտացած է հետևյալ ուղղություններով՝

  • բրենդինգ և դիզայն-մարքեթինգ
  • ռազմավարական մարքեթինգ
  • թվային մարքեթինգ
  • առևտրային մարքեթինգ

Ընկերության նպատակն է զբաղվել բիզնեսի առաջխաղացմամբ նորարար տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են թվային ինտեգրումը, դիզայն-մարքեթինգը, նեյրոմարքեթինգը և «Agile Project Management»[8]։:

«Slice Consulting»՝ բիզնես-խորհրդատվական գործակալություն.

  • 17 տարի հայկական շուկայում,
  • 10 տարի միջազգային շուկայում,
  • սեփական ապրանքանիշերը հայկական շուկայում (այդ թվում Slice Academy, Slice Production),
  • փորձառու բիզնես խորհրդատուներ և դասընթացավարներ,
  • բազմաթիվ հաջողված սեփական նախագծեր, ինչպիսիք են 2017, 2018, 2019 թվականների ամառային բիզնես դպրոցները, “Weekend School of Marketing” մասնագիտական վերապատրաստման դպրոցը
  • սեփական բիզնես դպրոց և սերտիֆիկացման կենտրոն[9]։

«Slice Consulting»-ի առանձին ճյուղեր են համարվում «Slice Production»-ը և «Slice Academy»-ն։ «Slice Production»-ն առաջարկում է ֆոտո-/վիդեոծառայություններ ցանկացած ձևաչափով՝ սոցիալական մեդիայի համար բովանդակության ստեղծում, արտադրանքի լուսանկարահանում («product photoshoot»), մոդելային նկարահանում, ինտերիերի/էքստերիերի նկարահանում։

SBS2018(1).jpg

Slice Academy[խմբագրել | խմբագրել կոդը]

«Slice Academy»[10] կորպորատիվ բիզնես-դպրոց է, որը հիմնվել է 2013 թվականին։ Կազմակերպում է անհատական, կորպորատիվ, ինչպես նաև խմբերի համար մասնագիտական վերապատրաստման դասընթացներ.

  • մարքեթինգի
  • գովազդի և մեդիապլանավորման
  • թվային մարքեթինգի
  • վաճառքի, բրենդինգի
  • Agile-մարքեթինգի
  • նեյրոմարքեթինգի
  • առևտրային մարքեթինգի
  • ռազմավարական մարքեթինգի
  • նախագծերի կառավարման և այլ ոլորտներում։

«Slice Academy»-ի առանձին նախագծեր են համարվում՝

  • «Weekend School of Marketing»՝ մասնագիտական վերապատրաստման դպրոցը
  • «Summer Business School»՝ դեռահասների բիզնես դպրոցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]