Jump to content

Ամառային Ասիական խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասիայի օլիմպիական խորհուրդ (լոգո)

Ասիական խաղեր, որոնք հայտնի են նաև որպես Ասիադ, բազմամարզական մրցաշար Ասիա աշխարհամասի մարզիկների միջև, որը կայանում է չորս տարին մեկ՝ ամառային և բոլոր սեզոններին անցկացվող մարզաձևերում՝ Ասիայի օլիմպիական խորհրդի (ԱՕԽ) կառավարման ներքո։ Պաշտոնապես ճանաչվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից որպես աշխարհամասային խաղեր՝ Աֆրիկյան, Համաամերիկյան, Եվրոպական և Խաղաղօվկիանոսյան խաղերի հետ մեկտեղ։

Մրցաշարը սկսվում է իրենց երկրները ներկայացնող Ազգային օլիմպիական կոմիտեների շքերթով: Մրցանակաբաշխության արարողությանը ուղեկցում են ազգային դրոշը և օրհներգը: Յուրաքանչյուր երկրի կողմից նվաճված մեդալների քանակը ցույց են տալիս աղյուսակները:

ԱՕԽ անդամակցության համաձայն՝ Ասիայում գտնվող բոլոր ճանաչված երկրները մասնակցում են Ասիական խաղերին, բացառությամբ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, որն ունի մեծ ասիական մաս, Հայաստանի, Կիպրոսի, Իսրայելի և Եգիպտոսի, որն ունի ավելի փոքր ասիական մաս: ԱՕԽ անդամների թվում են նաև մասամբ ճանաչված Թայվանը, Պաղեստինը և հատուկ կարգավիճակ ունեցող չինական տարածքները՝ Հոնկոնգը և Մակաոն: Թայվանը մասնակցում է որպես «Չինական Թայբեյ»:

Հեռավորարևելյան խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասիայում առաջին համապարփակ մարզական մրցումները Հեռավոր արևելքյան խաղերն էին, որոնք ստեղծվել էին երեք երկրների՝ Ճապոնական կայսրության, Ֆիլիպինների և Չինաստանի Հանրապետության միջև միասնությունն ու համագործակցությունը ցուցադրելու համար: Առաջին նման խաղերը անցկացվել են Մանիլայում 1913 թվականին: Հետագայում մասնակցել են նաև այլ ասիական երկրներ: Այս խաղերը ընդհատվել են 1938 թվականին, երբ Ճապոնիան ներխուժել է Չինաստան և սկսել է իր ընդլայնումը դեպի Խաղաղ օվկիանոս:

Ասիական խաղերի ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնական նամականիշ՝ նվիրված 1958 թվականի Ասիական խաղերին
ԱՕԽ անդամ երկրներ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի քանի ասիական երկրներ անկախություն են ձեռք բերել։ Նոր երկրներից շատերը փնտրում էին մրցակցության նոր ձև՝ փոխըմբռնումը խթանելու համար։ 1948 թվականի օգոստոսին, Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ, Հնդկաստանի օլիմպիական կոմիտեն հրավիրել է ասիական սպորտային թիմերի ղեկավարներին՝ քննարկելու Ասիական խաղեր անցկացնելու գաղափարը։ Նրանք համաձայնել են ստեղծել «Ասիական աթլետիկական ֆեդերացիա»։ 1949 թվականի փետրվարին այն ստեղծվել է և անվանվել Ասիական խաղերի ֆեդերացիա։ Որոշվել էր առաջին Ասիական խաղերն անցկացնել Դելիում։ Խաղերը տեղի են ունեցել 1951 թվականի մարտին, որին մասնակցել են 11 երկրների մարզիկներ։ Ծրագիրը ներառում էր ութ մարզաձև։

Ֆեդերացիայի վերափոխում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականին Ֆեդերացիայում տարաձայնություններ են առաջացել Թայվանի և Իսրայելի շուրջ։ Ինդոնեզիան՝ ընդունող երկիրը, դեմ էր այս երկրների Ֆեդերացիայում ընդգրկվելուն։

1970 թվականին Հարավային Կորեան չի կարողացել հյուրընկալել Խաղերը՝ Հյուսիսային Կորեայի կողմից անվտանգության սպառնալիքների պատճառով։ Խաղերը տեղափոխվել են Բանգկոկ, Թաիլանդ, նախապատրաստական ​​աշխատանքների համար օգտագործվել էին հարավկորեական միջոցներ։ 1973 թվականին տարաձայնություններ են առաջացել Միացյալ Նահանգների և որոշ երկրների կողմից Թայվանի և Իսրայելի արաբական ազգային ընդդիմության ճանաչման շուրջ։ 1977 թվականին Պակիստանը չի կարողացել հյուրընկալել Խաղերը՝ ռազմական հեղաշրջման պատճառով։ Խաղերը կրկին տեղափոխվել են Բանգկոկ։

Այս միջադեպերից հետո Ասիայի ազգային օլիմպիական կոմիտեները որոշել էին փոփոխություններ կատարել Ասիական խաղերի ֆեդերացիայի կանոնադրության մեջ։ Ստեղծվեց նոր կազմակերպություն՝ Ասիայի օլիմպիական խորհուրդ անունով։ 1986 թվականից ի վեր Խորհուրդը պատասխանատու է Խաղերի նախապատրաստման և անցկացման համար։

1990 թվականին Թայվանը ընդունվել է Խորհրդի կազմ՝ Չինական Թայբեյ անվամբ, հետևելով ՄՕԿ չափանիշներին։ Իսրայելը հեռացվել է Խորհրդից 1974 թվականից հետո և այժմ մասնակցում է եվրոպական մրցումներին։

1994 թվականից ի վեր Խաղերին մասնակցել են նախկին խորհրդային հանրապետություններ՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Տաջիկստանը։

2007 թվականին Ավստրալիային մերժվել է անդամակցությունը ԱՕԽ-ին, քանի որ այն Օվկիանիայի Ազգային օլիմպիական կոմիտեների անդամ է և 2015 թվականից մասնակցում է Խաղաղօվկիանոսյան խաղերին։

Ամառային Ասիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Խաղեր Երկիր Մայրաքաղաք

Խաղեր

Ամսաթիվ Սպորտի տեսակներ Ծրագրերի տեսակներ Երկրների քանակ
1951 I Հնդկաստան Հնդկաստան Դելի 1951 թվականի մարտի 4-11
8
57
11
1954 II Ֆիլիպիններ Ֆիլիպիններ Մանիլա 1954 թվականի մայիսի 1-9
10
77
18
1958 III Ճապոնիա Ճապոնիա Տոկիո 1958 թվականի մայիսի 24 – հունիսի 1
16
112
20
1962 IV Ինդոնեզիա Ինդոնեզիա Ջակարտա 1954 թվականի մայիսի 1-9
16
120
17
1966 V Թաիլանդ Թաիլանդ Բանգկոկ 1966 թվականի դեկտեմբերի 9-20
16
142
18
1970 VI[1] Թաիլանդ Թաիլանդ Բանգկոկ 1970 թվականի դեկտեմբերի 9-20
15
135
18
1974 VII Իրան Իրան Թեհրան 1974 թվականի սեպտեմբերի 1-16
18
200
25
1978 VIII[2] Թաիլանդ Թաիլանդ Բանգկոկ 1978 թվականի դեկտեմբերի 9-20
21
199
25
1982 IX Հնդկաստան Հնդկաստան Դելի 1982 թվականի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 4
23
196
23
1986 X Հարավային Կորեա Հարավային Կորեա Սեուլ 1986 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 5
27
269
27
1990 XI Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Պեկին 1990 թվականի սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7
29
308
36
1994 XII Ճապոնիա Ճապոնիա Հիրոսիմա 1994 թվականի հոկտեմբերի 2-16
38
337
42
1998 XIII Թաիլանդ Թաիլանդ Բանգկոկ 1998 թվականի դեկտեմբերի 6-20
42
377
41
2002 XIV Հարավային Կորեա Հարավային Կորեա Բուսան 2002 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 14
44
419
44
2006 XV Կատար Կատար Դոհա 2006 թվականի դեկտեմբերի 1-15
45
424
45
2010 XVI Կատար Կատար Գուանճոու 2010 թվականի նոյեմբերի 12–27
53
476
45
2014 XVII Հարավային Կորեա Հարավային Կորեա Ինչոն 2014 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4
45
439
45
2018 XVIII Ինդոնեզիա Ինդոնեզիա Ջակարտա 2018 թվականի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 2
56
465
45
2022 XIX Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Հանճոու 2023 թվականի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 8
57
482
45
2026 XX Ճապոնիա Ճապոնիա Նագոյա 2026 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4
41
460
2030 XXI Կատար Կատար Դոհա 2030 թվականի նոյեմբերի 4-19
2034 XXII Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա Ալ-Ռիադ 2034 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 14

Մասնակից երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
51545862667074788286909498020610141823
Աֆղանստան Աֆղանստան
Բանգլադեշ Բանգլադեշ
Բահրեյն Բահրեյն
Բրունեյ Բրունեյ
Բութան Բութան
Արևելյան Թիմոր Արևելյան Թիմոր
Վիետնամ Վիետնամ
Հարավային Վիետնամ
Հոնկոնգ Հոնկոնգ
Իսրայել Իսրայել
Հնդկաստան Հնդկաստան
Ինդոնեզիա Ինդոնեզիա
Հորդանան Հորդանան
Իրաք Իրաք
Իրան Իրան
Հյուսիսային Եմեն
Հարավային Եմեն
Եմեն Եմեն
Ղազախստան Ղազախստան
Կամբոջա Կամբոջա1
Կատար Կատար
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա
Հարավային Կորեա Հարավային Կորեա
Քուվեյթ Քուվեյթ
Ղրղզստան Ղրղզստան
Լաոս Լաոս
Լիբանան Լիբանան
Մակաո Մակաո
Մալայզիա Մալայզիա2
Մալդիվներ Մալդիվներ
Մոնղոլիա Մոնղոլիա
Մյանմա Մյանմա3
Նեպալ Նեպալ
ԱՄԷ ԱՄԷ
Օման Օման
Պակիստան Պակիստան
Պաղեստին Պաղեստին
Սարավակ
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա
Հյուսիսային Բորնեո
Սինգապուր Սինգապուր
Սիրիա Սիրիա
Տաջիկստան Տաջիկստան
Թաիլանդ Թաիլանդ
Թայվան Թայվան4
Թուրքմենստան Թուրքմենստան
Ուզբեկստան Ուզբեկստան
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ
Շրի Լանկա Շրի Լանկա5
Ճապոնիա Ճապոնիա
1 - 1970 և 1974 թվականներին՝ Քմերական Հանրապետություն։
2 - 1951-1962 թվականներին՝ Մալայայի Ֆեդերացիան։
3 - 1951-1982 թվականներին՝ Բիրմա։
4 - 1954-1970 թվականներին՝ Չինաստանի Հանրապետություն, 1990 թվականից՝ Չինական Թայբեյ։
5 - 1951-1970 թվականներին՝ Ցեյլոն։

Մեդալների քանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
 Հորիզոնական   Երկիր  Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան167511057913570
2Ճապոնիա Ճապոնիա1084110410273244
3Հարավային Կորեա Հարավային Կորեա7877229162425
4Իրան Իրան192202217557
5Հնդկաստան Հնդկաստան183239357779
6Ղազախստան Ղազախստան165180292637
7Թաիլանդ Թաիլանդ144189311648
8Հյուսիսային Կորեա Հյուսիսային Կորեա121162189472
9Թայվան Թայվան118164304586
10Ուզբեկստան Ուզբեկստան105138171414
11Ինդոնեզիա Ինդոնեզիա98131253482
12Ֆիլիպիններ Ֆիլիպիններ71112242429
13Մալայզիա Մալայզիա69109166344
14Բահրեյն Բահրեյն492828105
15Կատար Կատար483759144
16Հոնկոնգ Հոնկոնգ4695141282
17Սինգապուր Սինգապուր4564123232
18Պակիստան Պակիստան446499207
19Քուվեյթ Քուվեյթ293438101
20Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա29152771
21Մոնղոլիա Մոնղոլիա2851104183
22Վիետնամ Վիետնամ217519115
23Իսրայել Իսրայել18161953
24Մյանմա Մյանմա172857102
25ԱՄԷ ԱՄԷ12222761
26Շրի Լանկա Շրի Լանկա12122246
27Ղրղզստան Ղրղզստան10244781
28Սիրիա Սիրիա981633
29Իրաք Իրաք7172650
30Տաջիկստան Տաջիկստան612128
31Հորդանան Հորդանան5212854
32Լիբանան Լիբանան55818
33Թուրքմենստան Թուրքմենստան391830
34Կամբոջա Կամբոջա32510
35Մակաո Մակաո2112023
36Հարավային Վիետնամ21811
37Բանգլադեշ Բանգլադեշ15814
38Օման Օման1146
39Կորեա1124
40Աֆղանստան Աֆղանստան061218
41Լաոս Լաոս041115
42Նեպալ Նեպալ032326
43Բրունեյ Բրունեյ0156
44Եմեն Եմեն0022
44Պաղեստին Պաղեստին0022

Սպորտի տեսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիրը ներառում է առնվազն 6 ասիական երկրներում մշակվող մարզաձևեր, որոնցից 4-ը մասնակցում են հաջորդ խաղերին[3]։

51545862667074788286909498020610141823
ԱկվաբայքХ
ԲադմինտոնXXXXXXXXXXXXXXХX
ԲասկետբոլXXXXXXXXXXXXXXXXXХX
Բասկետբոլ 3x3ХX
ԲեյսբոլXXXXXXХX
ԲիլիարդXXXX
ԲռնցքամարտXXXXXXXXXXXXXXXXХX
ԸմբշամարտXXXXXXXXXXXXXXXXХX
ԲոուլինգXXXXXXXXХ
Բրեյք դանսX
ԲրիջХX
Հեծանվային սպորտXXXXXXXXXXXXXXXXХX
ՋրագնդակXXXXXXXXXXXXXXXXXХX
ՎոլեյբոլXXXXXXXXXXXXXXXХX
Վոլեյբոլ 9x9XX
Լողափնյա վոլեյբոլXXXXXХX
ՀանդբոլXXXXXXXXXХX
Սպորտային մարմնամարզությունXXXXXXXXXXXХX
Գեղարվեստական մարմնամարզությունXXXXXXХX
ԳոXX
ԳոլֆXXXXXXXXXХX
Ակադեմիական թիավարությունXXXXXXXXXХX
Բայդարկաներով և կանոեներով թիավարությունXXXXXXXХX
Վիշապային նավակով թիավարությունXХX
Բայդարկաներով սլալոմXXХX
ՋուջուցուХX
ՁյուդոXXXXXXXXХX
ԿաբադդիXXXXXXXХX
ԿարատեXXXXXXХX
ԿիբեռսպորտX
ՁիասպորտXXXXXXXXХX
ԿրիկետXXX
ԲոդիբիլդինգXX
ԿուրեշХX
ԱթլետիկաXXXXXXXXXXXXXXXXXХX
Սեղանի թենիսXXXXXXXXXXXXXXХX
ՊարապլաներիզմХ
ՆավարկությունXXXXXXXXXXXХX
Պենչակ-սիլատХ
ԼողXXXXXXXXXXXXXXXXXХX
ՋրացատկXXXXXXXXXXXXXXXXXХX
Բատուտի վրա ցատկXXXХX
ՌեգբիXX
Ռեգբի-7XXXXXХX
ՍամբոХ
ՍեպտակրաուXXXXXXXХX
ԳեղալողXXXXXXХX
Մարզական ժայռամագլցումХX
ՍքվոշXXXXXХX
ՍքեյթբորդինգХX
Ժամանակակից հնգամարտXXXXХX
ՍոֆթբոլXXXXXXXХX
Սոֆթ թենիսXXXXXXХX
ՉմշկավազքXХX
Հրաձգային սպորտXXXXXXXXXXXXXXXXХX
ՆետաձգությունXXXXXXXXXXХX
ՍյանցիXX
Սպորտային պարահանդեսային պարերX
ԹենիսXXXXXXXXXXXXXXХX
ԵռամարտXXXХX
ԹեկվոնդոXXXXXXXХX
ԾանրամարտXXXXXXXXXXXXXXXXХX
ՈւշուXXXXXXXХX
ՍուսերամարտXXXXXXXXXXХX
Գեղասահք անվաչմուշկների վրաX
ՖուտբոլXXXXXXXXXXXXXXXXXХX
ՄականախաղXXXXXXXXXXXXXXXХX
ՇախմատXXX

Այլ ասիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային Ասիական խաղերից բացի, կան նաև Ձմեռային Ասիական խաղերը (1986 թվականից), Ասիական փակ տարածքների խաղերը (կենտ տարիներին՝ 2005 թվականից), Ասիական լողափնյա խաղերը (զույգ տարիներին՝ 2008 թվականից), ինչպես նաև տարածաշրջանային (Կենտրոնական Ասիայի, Արևելյան Ասիայի, Հարավային Ասիայի, Հարավարևելյան Ասիայի և Արևմտյան Ասիայի) խաղերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Изначально должны были пройти в Республике Корее
  2. ↑ Изначально должны были пройти в Пакистане
  3. ↑ Азиатские игры // Олимпийская энциклопедия / Гл. ред. Павлов С. П.. — М.: «Советская энциклопедия», 1980. — С. 12. — 415 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]