Ամանորյա մեծ գիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանորյա մեծ գիշեր
Երկիր ԽՍՀՄ
Թվական1978
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱդա Ներետնիեցե
Սցենարի հեղինակԷգոնս Լիվս
ԴերակատարներԱյվարս Սիլինշ
ԵրաժշտությունՌոմուալդս Կալսոնս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Ամանորյա մեծ գիշեր» (լատիշ․՝ «Lielā Jaungada nakts»), 1978 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ադա Ներետնիեցեն Էգոնս Լիվսի սցենարով Ռիգայի կինոստուդիայում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիգայից Երեք ընկերներ Դոմբայ մեկնելու փոխարեն արձակուրդի ժամանակ մեկնում են Անդրբևեռ։ Լինելով էքստրեմալ հանգստի սիրահարներ՝ նրանք անտեսում են տուրիստական գործակալի նախազգուշացումը և ինքնուրույն գնում են տունդրա՝ լեռնադահուկային զբոսանքի։

Եղանակն անսպասելի և կտրուկ վատանում է։ Իմանտը հետ է մնում ընկերներից, մոլորվում և հազիվ է փրկվում ցրտահարվելուց։ Նրան գտնում և խնամում է մի երիտասարդ կին անասնաբույժ եղջերապահների մոտակա բնակատեղից։

Մի քանի տարի անց Իմանտը, որն արդեն ընտանիքի հայր է, ընկերների հետ տոնական սեղանի շուրջ նստած, գինի է խմում և մեծ ջերմությամբ հիշում իր վաղեմի ամանորյա արկածը։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանտ Կալնինշը երիտասարդ ինժեներ է, աշխատում է գործարանում՝ միկրոավտոբուսների հավաքման արտադրամասում։ Ազատ ժամանակ սիրում է բագգի քշել։ Ինքնավստահ մարդ է, սակայն կոշտ ու եսասեր է ուրիշների հետ շփման մեջ։

Անշլավը Իմանտի լավագույն ընկերն է, նման է նրան, բայց անհամեմատ ավելի մեղմ է։

Լինդան տաղանդավոր նկարիչ է։ Նրանց հարաբերությունները Իմանտի հետ ձգձգվել են։ Նա չի համարձակվում առաջարկություն անել և նույնիսկ արձակուրդ գնալուց առաջ անկեղծ զրույցից հետո չի կռահում, որ Լիդան երեխայի է սպասում։

Արիսը Լինդայի հետ սովորում է Գեղարվեստի ակադեմիայում, բարեկամացել է տղաների հետ և ազատ ժամանակն անցկացնում է նրանց հետ։

Լայլան անասնաբույժ է եղջերվապահների բնակատեղում, վերջերս ավարտել է ուսումը և վերադարձել տուն։ Նա փրկում է Իմանտին անխուսափելի մահից, սիրում է նրան, բայց իմանալով, որ Ռիգայում նրան սպասում է իր հարսնացուն, առանց երկար մտածելու բաժանվում է նրանից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվարս Սիլինշ – Իմանտ Կալնինշ
  • Էսմերալդա Էրմալե – Լինդա
  • Ժաննա Կերիմտաևա – Լայլա
  • Վարիս Վետրա – Արիս
  • Յանիս Պաուկշտելո – Անշլավ, Իմանտի ընկերը
  • Պաուլ Բուտկևիչ – կիթառով հյուր
  • Պետերիս Լիեպինշ – հարբած երկրպագու
  • Ա. Խաբաևա – Նատաշա, բյուրոյի աշխատակից

Էպիզոդներում

  • Ա. Բոգդանովիչ, Գ. Վիրկավա, Մ. Դոզորցև, Մ. Զվայգզնե, Վ. Կիմելիս
  • Մ. Մայնիեցե, Ի. Սաուլիտե, Լ. Տարասովա, Ա. Խաբաևա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Էգոնս Լիվս
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ադա Ներետնիեցե
  • Բեմադրող օպերատոր՝ Յանիս Մուրնիեքս
  • Կոմպոզիտոր՝ Ռոմուալդս Կալսոնս[2]
  • Բեմադրող նկարիչ՝ Վասիլի Մասս
  • Ռեժիսոր՝ Բիրուտա Զանդե
  • Օպերատոր՝ Իվարս Հոֆմանիս
  • Ասիստենտներ՝ Յու Բայկ, Յու. Բալտաբոլ, Ա. Պոլիշչուկ, Ա. Դամբեկալն, Բ. Լացե, Վ. Ռոժդեստվենսկայա, Ռ. Էրտներե
  • Հնչյունային օպերատոր՝ Գվիդո Կաուպե
  • Կոստյումների նկարիչ՝ Էդուարդ Տալենյա
  • Նկարիչ-գրիմարար՝ Է․ Նորիետե
  • Մոնտաժող՝ Լ. Բալինյա
  • Խմբագիր՝ Ի. Չերևիչնիկ
  • Տնօրեն՝ Արթուր Բալոդիս
  • Ֆիլմում օգտագործվել են նկարչուհի Անիտա Քրեյտուսի նկարները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]