Ամանդին Լեյնո
Ամանդին Լեյնո | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Amandine Leynaud |
Մականուն(ներ) | Doudou |
Մասնագիտացում | հանդբոլիստ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 2, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Օբենա |
Ակումբ | CS Oltchim Râmnicu Vâlcea? |
Հասակ՝ | 178 սանտիմետր |
Ամանդին Սյուզան Մոնիք Լեյնո (ֆր.՝ Amandine Suzanne Monique Leynaud, մայիսի 2, 1986, Օբենա), ֆրանսիացի հանդբոլիստուհի, հունգարական «Դյոր Էտո» ակումբի և Ֆրանսիայի կանանց հավաքականի դարպասապահ[1][2]։ 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2017 թվականի աշխարհի չեմպիոն և 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է ավելի քան 200 հանդիպում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամանդին Լեյնոն իր կարիերան սկսելլ է 18 տարեկանում «Մեց» թիմում՝ ֆրանսիական կանանց ամենաշատ մրցանակներ ստացած ակումբում։ Վեց անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, յոթ լիգայի գավաթ և մեկ Ֆրանսիայի գավաթ։ 2012 թվականի մարտին Ամանդինը հայտարարել է Ռումինիկու-Վիլչիի «Օլթխիմ» թիմ տեղափոխվելու մասին[3], այնուամենայնիվ, նա չի հասցրել ոչ մի հանդիպում անցկացնել, քանի որ ստացել է կապանների լուրջ պատռվածք, որի պատճառով վեց ամիս չի խաղացել[4][5][6]։
2013 թվականի փետրվարին Ամանդինն իր կամքով հեռացել է Ռումինիայի ակումբից և տեղափոխվել Սկոպյեի «Վարդար» թիմ[7]։ 2014 թվականի փետրվարի 17-ին Ամանդինը Էլիսոն Պինոյի և Սիրաբա Դեմբելեի հետ երկարաձգել է պայմանագիրը հայրենակիցներ մինչև 2016 թվականի ավարտը[8]։
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային հավաքականում Ամանդինն անցկացրել է ավելի քան 220 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։ Առաջին խաղը անցկացրել է 2005 թվականի նոյեմբերի 14-ին Գերմանիայի դեմ։ Ազգային հավաքականում նա փոխարինել է Վալերի Նիկոլասին, որն ավարտել էր կարիերան Պեկինի Օլիմպիական խաղերից հետո։ 2017 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ Երկու անգամ դարձել է արծաթե մեդալակիր աշխարհի առաջնությունում (2009, 2011), 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական խաղերում զբաղեցրել է երկրորդ տեղը։ 2020 թվականին Տոկիոյում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիայի չեմպիոն – 2005, 2006, 2007, 2008, 2009, 2011
- Լիգայի գավաթակիր – 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011
- Ֆրանսիայի գավաթակիր – 2010
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիմպիական չեմպիոն – 2020
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր – 2016
- Աշխարհի չեմպիոն – 2017
- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր – 2009, 2011
- Եվրոպայի չեմպիոն – 2018
- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր – 2016
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի նոյեմբերի 30-ին դարձել է «Ծառայությունների համար» շքանշանի ասպետ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Amandine Leynaud». Euro Handball. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «2014 European Championship Roster» (PDF). European Handball Federation. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Amandine Leynaud: «Je pars à Valcea»» (ֆրանսերեն). Le Républicain lorrain. 2012 թ․ մարտի 14. Վերցված է 19 février 2013-ին.
- ↑ «Grave blessure pour Amandine Leynaud» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «INCA O VICECAMPIOANA MONDIALA TRANSFERATA LA OLTCHIM» (ռումիներեն). Oltchim website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Leynaud şi-a reziliat contractul cu Oltchim» (ռումիներեն). Gazeta Sporturilor. 2013 թ․ փետրվարի 21.
- ↑ «Leynaud s'engage au Vardar Skopje» (ֆրանսերեն). Handnews.fr. 2013 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Gordana Naceva: ZRK Vardar SCBT is the wishful handball destination» (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
- ↑ Décret du 30 novembre 2016 portant promotion et nomination
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ամանդին Լեյնո» (ֆրանսերեն). Ֆրանսիայի հանդբոլի կանանց հավաքականի կայք. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանդին Լեյնո» հոդվածին։ |
|