Ամանդին Անրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանդին Անրի
ֆր.՝ Amandine Henry
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 28, 1989(1989-09-28)[1] (34 տարեկան)
Ծննդավայր Լիլ[2]
Հասակ 171 սանտիմետր[2]
Քաշ 64 կիլոգրամ[2]
Դիրք կիսապաշտպան

Ամանդին Շանտալ Անրի (սեպտեմբերի 28, 1989(1989-09-28)[1], Լիլ[2]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը ներկայումս Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի անդամ է։ Նրա առաջնախաղը կայացել է 2009 թվականին։ Նա խաղում է որպես կիշապաշտպան։ Անրին կանանց երիտասարդական հավաքականի նախկին անդամ է, որտեղ խաղացել է բոլոր մակարդակներում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանդին Անրին սկսել է ֆուտբոլ խաղալ 5 տարեկանից[3]։ Այդքան փոքր տարիքի աղջիկների թիմ գոյություն չուներ, այդ պատճառով նա խաղում էր տղաների հետ մինչև 13 տարեկանը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրին Ֆրանսիայի հավաքականում խաղալիս, 2013 թվական:
Անրին Պորտլենդի հետ, 2016 թվական:

Ամանդինն իր կարիերան սկսել է 15 տարեկանում Էնեն Բոմոն ՖԱ կանանց ակումբում։ Մեկ մրցաշրջանից հետո երկու մրցաշրջանով դարձել է Կլերֆոնտեն ՖԱ կանանց ակումբի անդամ։

2007 թվականին, 18 տարեկանում, նա միացել է Լիոնին՝ Ֆրանսիայի ամենահաջողակ թիմին։ Լիոնի կազմում նրա առաջին մրցաշրջանի ընթացքում նա վնասել է իր ծնկի աճառը, որը նրան մեկուկես տարի դուրս է թողել մրցակցությունից[3]։ Լիոնի հետ Անրին մասնակցել է ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի 2009-2010 թվականների մրցաշրջանի եզրափակիչ խաղում՝ 2010 թվականին սկսած հաջորդական մրցաշրջաններում։

Անրին 2015 թվականին արժանացել է արծաթե գնդակ պարգևին, որպես ՖԻՖԱ-ի կանանց գավաթի մրցախաղերի երկրորդ լավագույն խաղացող[4]։ Անրին նաև համարվում է 2015 թվականի Եվրոպայի լավագույն խաղացողներից մեկը, դուրս գալով ՈՒԵՖԱ-ի լավագույն կին խաղացողների ամենամյա մրցանակաբաշխության եզրափակիչ, արժանանալով երկրորդ հորիզոնականին Սելիա Շաշիչից հետո[5]։

2016 թվականի մարտին Անրին պայմանագիր է ստորագրել Portland Thorns FC ֆուտբոլային ակումբի հետ և թիմին է միացել 2016 թվականի հունիսին, որտեղ նա խաղացել է ութ խաղերում և մեկնարկել է Կանանց ազգային ֆուտբոլի լիգայի ինը կանոնավոր խաղերում[6][7]։

NWSL մրցաշրջանից հետո կատարած վիրահատությունից հետո Ամանդին Անրին Փարիզի Սեն-Ժերմենին է միացել 2017 թվականի հունվարին, որտեղ նա խաղացել է Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնության (Division 1 Féminine) չորս խաղերում և Ֆրանսիայի գավաթի (Coupe de France Féminine) մեկ խաղում՝ մարտին Պորտլենդ Տորնս նորից վերադառնալուց առաջ[8][9]։

Անրին իր NWSL առաջին գոլը խփել է մայիսի 27-ին Բոստոնի հետ խաղում[10]։ Մայիսին թիմը NWSL-ի կողմից ընտրվել է որպես ամսվա թիմ։ Նա սկսել է 12 հաջորդական խաղերը ապրիլ-հունիս ամիսներին, նախքան ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2017 խաղերին մասնակցելը։

Եվրո 2017-ի ընթացքում Անրին մասնակցել է Ֆրանսիայի բոլոր չորս խաղերին։ Ֆրանսիան գրավել է #3 տեղը[11]։ Ֆրանսիան պարտության է մատնել Իսլանդիային։ Հուլիսի 22-ին Անրիի խփած գոլի շնորհիվ Ավստրիայի հետ խաղի հաշիվը դարձրել է ոչ-ոքի՝ 1–1, իսկ հուլիսի 26-ին Շվեյցարիայի հետ խաղը՝ 1–1: Սա հնարավորություն է տվել Ֆրանսիային առաջ գնալ քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 30-ին Ֆրանսիան պարտություն է կրել Անգլիայից 1–0 հաշվով[12]։

Անրին Անգլիայի հետ քառորդ եզրափակչի խաղի համար ստացել է մրցության խաղացող մրցանակը[13]։

Հենրին վերադարձել է Պորտլենդ Տորնս, հաջորդ հանդիպումներին մասնակցելու համար։ Առաջինը նա մասնակցել է Կանզաս Սիթիի հետ խաղին՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը և միավոր բերելով Տորնսին։ Այնուհետև օգոստոսի 19-ին որպես փոխարինող 30 րոպե խաղացել է Houston Dashի հետ խաղում, խփելով մրցաշրջանի իր երրորդ գոլը[10]։

Պորտլենդ Տորնսը 2017 թվականի մրցաշրջանն ավարտել է երրորդ տեղով, հասնելով պլեյ-օֆ, որտեղ Անրին խփել է իր առաջին գոլը երրորդ տեղը գրաված Օռլանդո Փրայդի հետ խաղում։ Պորտլենդը պարտության է մատնել Օռլանդոյին 4–1 հաշվով[14]։ Անրին դարձել է NWSL -ի հաղթող, երբ Տորնսը 2017 թվականի օգոստոսի 14-ին NWS առաջնությունում պարտության է մատնել կանոնավոր մրցաշրջանի հաղթող North Carolina Courage թիմին 1–0 հաշվով[15]։

NWS 2017 մրցաշրջանից հետո Անրին Նորից է միացել Օլիմպիկ Լիոնին[16]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրությունը ճշգրիտ է 2019 թվականի մայիսի 18-ի դրությամբ[7][17]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաքային Ընդամենը
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Էնեն Բոմոն ՖԱ 2004–05 20 11 0 0 20 11
Ընդամենը 20 11 0 0 20 11
Կլերֆոնտեն ՖԱ 2005–06 16 11 16 11
2006–07 16 11 16 11
Ընդամենը 32 22 32 22
Օլիմպիկ Լիոն ՖԱ 2007–08 4 0 0 0 2 1 6 1
2008–09 7 1 4 1 1 0 12 2
2009–10 10 2 3 1 6 0 19 3
2010–11 18 5 2 1 9 0 29 6
2011–12 21 8 4 0 5 1 25 7
2012–13 20 5 5 4 8 3 33 12
2013–14 20 3 3 1 3 0 26 4
2014–15 19 1 5 1 4 0 28 2
2015–16 3 3 0 0 0 0 3 3
Ընդամենը 122 28 26 9 38 5 186 42
Պորտլենդ Տորնս 2016 10 0 10 0
Ընդամենը 10 0 10 0
Պարի Սեն Ժերմեն 2016–17 4 1 1 1 5 2
Ընդամենը 4 1 1 1 5 2
Պորտլենդ Տորնս 2017 23 4 23 4
Ընդամենը 23 4 23 4
Լիոն [2017–18 7 3 4 1 5 1 16 5
2018–19 18 4 5 2 8 2 31 8
Ընդամենը 25 7 9 3 13 3 47 13
Կարիերայում ընդամենը 236 73 36 13 51 8 323 93

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

(ճշգրիտ է 2019 թվականի հունիսի 7-ի դրությամբ)[18]
Ազգային հավաքական Մրցաշրջան Խաղ Գոլեր
Ֆրանսիա 2008–09 2 0
2009–10 8 1
2010–11 2 0
2011–12 0 0
2012–13 0 0
2013–14 12 2
2014–15 21 1
Ընդամենը 45 4

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Միավոր Արդյունք Մրցություն
1 5 մայիսի 2010 Ռանկհոֆ մարզադաշտ, Բազել, Շվեյցարիա Շվեյցարիա Շվեյցարիա 0–1 0–2 Ընկերական խաղ
2 31 հոկտեմբերի 2013 Սոնենսի մարզադաշտ, Ռիտցինգ, Ավստրիա Ավստրիա Ավստրիա 0–2 1–3 ՖԻՖԱ-ի 2015 թվականի կանանց աշխարհի գավաթի որակավորման խաղեր
3 20 հունիսի 2014 Ռենտչլեր ֆիլդ (մարզադաշտ), Հարթֆորդ, ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1–2 2–2 Ընկերական խաղ
4 17 հունիսի 2015 Լենսդոունի մարզադաշտ, Օտտավա, Կանադա Մեքսիկա Մեքսիկա 0–5 0–5 ՖԻՖԱ-ի կանանց 2015 թվականի աշխարհի գավաթ
5 19 սեպտեմբերի 2015 Ստադ Օսեան մարզադաշտ, Հավր, Ֆրանսիա Բրազիլիա Բրազիլիա 2–0 2–1 Ընկերական խաղ
6 1 դեկտեմբերի 2015 Կատերինիի մարզադաշտ, Կատերինի, Հունաստան Հունաստան Հունաստան 0–1 0–3 ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2017 որակավորման խաղեր
7 22 հուլիսի 2017 Գալգենվաարդի մարզադաշտ, Ուտրեխտ, Նիդեռլանդներ Ավստրիա Ավստրիա 1–1 1–1 ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2017
8 23 հոկտեմբերի 2017 Օգյուստ Դելոն մարզադաշտ, Ռեյմս, Ֆրանսիա Գանա Գանա 2–0 8–0 Ընկերական խաղ
9 3–0
10 20 հունվարի 2018 Ստադ Վելոդրոմ մարզադաշտ, Մարսել, Ֆրանսիա Իտալիա Իտալիա 1–1 1–1
11 7 մարտի 2018 Էքսփլորիա մարզադաշտ, Օռլանդո, Միացյալ նահանգներ Գերմանիա Գերմանիա 1–0 3–0 2018 SheBelieves Cup գավաթ
12 7 հունիսի 2019 Պարկ դե Պրենս մարզադաշտ], Պարիզ, Ֆրանսիա Հարավային Կորեա Հարավային Կորեա 4–0 4–0 ՖԻՖԱ-ի 2019 թվականի կանանց աշխարհի գավաթ
ճշգրիտ է 2019 թվականի հունիսի 7-ի դրությամբ[19]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիոն
  • Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնություն. 2007–2008, 2008–2009, 2009–2010, 2010–2011, 2011–2012, 2012–2013, 2013–2014, 2014–2015, 2015–2016, 2017–2018, 2018–2019
  • Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի գավաթ. 2007–2008, 2011–2012, 2012–2013, 2013–2014, 2014–2015, 2015–2016, 2018–2019
  • Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի չեմպիոնների լիգա. 2010–11, 2011–12, 2015–16, 2017–18, 2018–19
Պորտլենդ Տորնս (Portland Thorns)
  • Ֆուտբոլի կանանց ազգային լիգայի առաջնություն (NWSL Championship). 2017
  • Ֆուտբոլի կանանց ազգային լիգայի մրցանակաբաշխություն (NWSL Shield). 2016

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա
  • Կիպրոսի գավաթ. չեմպիոն 2014
  • SheBelieves Cup. չեմպիոն 2014

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՖԻՖԱ-ի ֆուտբոլի կանանց աշխարհի գավաթի արծաթե գնդակ. 2015
  • ՖԻՖԱ-ի ֆուտբոլի կանանց աշխարհի գավաթի բոլոր աստղերի հավաքական. 2015
  • FIFPro. ՖԻՖԱ-ի FIFPro աշխարհի XI խաղեր.2015[20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.fff.fr/equipe-nationale/joueur/7387-henry-amandine/fiche.html
  3. 3,0 3,1 Kendall Johnson (2017 թ․ հոկտեմբերի 20). "37-Amandine Henry-On moving to the US, mistranslations, and fake tans". www.arrowliving.com (Podcast). Arrow Living. Արխիվացված է the original 2017 թ․ հոկտեմբերի 22-ին. Retrieved 2017 թ․ հոկտեմբերի 21. {{cite podcast}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  4. "Awards". FIFA.com. Արխիվացված է the original 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Retrieved 2019 թ․ հունիսի 14. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  5. "Šašić wins Best Women's Player Award". UEFA.com.
  6. "Portland Thorns FC sign midfielder Amandine Henry". PortlandThornsFC.com. 2016 թ․ մարտի 16.
  7. 7,0 7,1 "Amandine Henry – footofeminin stats". footofeminin.fr. Retrieved 2017 թ․ ապրիլի 15.
  8. "PSG : Amandine Henry, c'est officiel !". Le Parisien. 2017 թ․ հունվարի 27. Retrieved 2017 թ․ ապրիլի 15.
  9. "Football : le prêt d'Amandine Henry au PSG est fini". Le Parisien. 2017 թ․ մարտի 10. Retrieved 2017 թ․ ապրիլի 15.
  10. 10,0 10,1 "Amadine Henry". www.timbers.com. Portland Timbers. Retrieved 2017 թ․ հոկտեմբերի 21.
  11. "UEFA Women's Euro 2017: Game times, full schedule, how to watch, results". Oregonian. 2017 թ․ օգոստոսի 6. Retrieved 2017 թ․ հոկտեմբերի 21.
  12. "WOMEN'S EURO 2017: FIXTURES, TEAMS, TV COVERAGE & GUIDE TO THE EUROPEAN CHAMPIONSHIP". Goal. 2017 թ․ օգոստոսի 3. Retrieved 2017 թ․ հոկտեմբերի 21.
  13. "UEFA Women's EURO: Amadine Henry". UEFA. 2017 թ․ հուլիսի 30. Retrieved 2017 թ․ հոկտեմբերի 21.
  14. "Portland Thorns advance to NWSL Championship with 4–1 win over Orlando Pride". Oregonian Media Group. 2017 թ․ հոկտեմբերի 7. Retrieved 2017 թ․ հոկտեմբերի 18.
  15. "Portland Thorns win 2017 NWSL Championship with 1–0 victory over North Carolina Courage". Oregonian Media Group. 2017 թ․ հոկտեմբերի 15. Retrieved 2017 թ․ հոկտեմբերի 18.
  16. "Amandine Henry, Nadia Nadim will not return to Portland Thorns next season". Oregonian Live. 2017 թ․ սեպտեմբերի 24.
  17. "Amandine Henry". Olympique Lyon. Retrieved 2015 թ․ հունիսի 24.
  18. HENRY Amandine Archived 29 July 2012 at the Wayback Machine., French Football Federation, accessed 17 April 2012
  19. "Equipe de France A – Amandine Henry". fff.fr. Արխիվացված է the original 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Retrieved 2015 թ․ հունիսի 9. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)
  20. "2015 FIFPro Award". Արխիվացված է the original 2017 թ․ հուլիսի 28-ին. Retrieved 2019 թ․ հունիսի 14. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (help)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]