Ամանդա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամանդա
Ծնվել էմարտի 24, 1985(1985-03-24) (34 տարեկան)
French Alps, Ռոն-Ալպ, Ֆրանսիա
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Sweden.svg Շվեդիա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլMaverick

Ամանդա Լուիզա Կրետց Լամեշ (հայտնի է որպես Ամանդա, մարտի 24, 1985(1985-03-24), French Alps, Ռոն-Ալպ, Ֆրանսիա), ֆրանսիական արմատներով շվեդ երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ալպերում։ Սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ այն բանից հետո, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է Թաբի՝ Շվեդիա։ Տասը տարեկանում նրա տաղանդը նկատել է երգահան Անդերսա Բագգեի կինը, ով արդյունքում դարձավ նրա երգերից մեկի հեղինակը[1]։ Ամանդայի երգերի պրոդյուսերությամբ զբաղվել է «Murlyn Songs» ստուդիան[1][2]։

Ամանդան դարձել է ամենաերիտասարդ փոփ երգչուհին Մադոննայի Maverick Records լեյբլում։ Նրա պրոֆեսիոնալ առաջնելույթը կայացավ «You Don’t Stand a Chance» երգով, որն ընդգրկվեց «Երեխաները Փարիզում» մուլտֆիլմի սաունդթրեքում։ 2001 թվականին Լամեշը ձայնագրեց և թողարկեց իր առաջին՝ Everybody Doesn’t ալբոմը[3][4]։ Ալբոմի համանուն երգը՝ «Everybody Doesn’t»-ը, Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրեց 81-րդ հորիզոնականը[5]։ Թողարկումից առաջ նրա սինգլը ներառվեց քաղաքի 40 ռադիոկայանների ցանկի մեջ դրա առաջխաղացման համար[1][6]։

Ամանդայի փոքր քույրը՝ Անաիս Լամեշը, նույնպես երգչուհի է և եղել է աղջիկների Play փոփ-խմբի անդամ, որը վաճառեց իր ալբոմի մեկ միլիոնից ավելի օրինակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Williamson Nigel (April 28, 2001)։ «Global Music Pulse»։ BILLBOARD 
  2. Lofthus Kai R., Jeffrey De Hart (May 12, 2001)։ «Sweden At Crossroads, Even As It Fills The Global Jukebox»։ Billboard 
  3. Kaufman Joanne, Charaipotra Sona, Novak Ralph (2001)։ «Picks and Pans Main: Song»։ People Magazine 55 (24): 40։ Վերցված է 2010-03-07 
  4. http://www.allmusic.com/artist/amanda-mn0000014972/biography
  5. «Everybody Doesn't - Amanda»։ Hot 100։ Billboard։ May 19, 2001։ Արխիվացված օրիգինալից 23 March 2010-ին։ Վերցված է 2010-03-07 
  6. Lofthus Kai R., Brian Garrity (June 16, 2001)։ «UMG Finances Swedish Label»։ Billboard