Ամանդա Իլեստեդտ
Ամանդա Իլեստեդտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 17, 1993[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Sölvesborg Municipality, Բլեքինգե, Շվեդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆուտբոլիստուհի |
![]() |
Ամանդա Իլեստեդտ (շվեդ.՝ Amanda Ilestedt, հունվարի 17, 1993[1], Sölvesborg Municipality, Բլեքինգե, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստուհի, «Արսենալ» ակումբի և Շվեդիայի ազգային հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամանդա Իլեստեդտը ֆուտբոլային կարիերան սկսել է՝ հանդես գալով «Մալմյո» ակումբի պահեստային թիմում։ 2009 թվականի կեսերին նա տեղափոխվել է «Կառլսկրոնա»[2]։ Նրա կարիերայի հաջորդ ակումբը դարձել է «Ռոզենգորդը», որի հետ նա չորս անգամ հաղթել է ազգային առաջնությունում և երեք անգամ նվաճել է Շվեդիայի Սուպերգավաթը։ 2017/2018 մրցաշրջանի մեկնարկից առաջ Ամանդա Իլեստեդտը տեղափոխվել է Պոտսդամի «Տուրբինե» գերմանական ակումբ։ 2023 թվականի հունիսի 27-ին «Արսենալը» հայտարարել է Իլեստեդտի հետ պայմանագրի ստորագրման մասին։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամանդա Իլստեդտը Շվեդիայի կանանց հավաքականի կազմում նորամուտը նշել է Անգլիայի թիմի դեմ հաղթական խաղում (4:1)՝ 2013 թվականի հուլիսի 4-ին:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Պիա Սունդհագեն նրան հրավիրել է մասնակցելու 2013 թվականի Եվրոպայի տնային առաջնությանը, որտեղ շվեդուհիները պարտվել են կիսաեզրափակիչում[3]։ Իլեստեդտը նաև խաղացել է 2015 թվականին Կանադայում անցկացված աշխարհի առաջնությունում, որտեղ նրա թիմը պարտվել է գերմանացիներին 1/8 եզրափակիչում։
Ազգային հավաքականի գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Ամսաթիվ | Տեղ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1 | 2013 հոկտեմբերի 31 | Գամլա Ուլևի, Գյոթեբորգ, Շվեդիա | ![]() |
2-0 | 5-0 | Աշխարհի առաջնության որակավորում 2015 |
2 | 2016 հուլիսի 2 | ԼԿՍ մարզադաշտ, Լոձ, Լեհաստան | ![]() |
1-0 | 4-0 | Աշխարհի առաջնության որակավորում 2017 |
3 | 2019 սեպտեմբերի 3 | Դաուգավա, Լիեպայա, Լատվիա | ![]() |
2-1 | 4-1 | Աշխարհի առաջնության որակավորում 2022 |
4 | 2020 սեպտեմբերի 17 | Գամլա Ուլևի, Գյոթեբորգ, Շվեդիա | ![]() |
6-0 | 8-0 | |
5 | 2021 նոյեմբերի 30 | Մալմյո, Մալմյո, Շվեդիա | ![]() |
3-0 | 3-0 | Աշխարհի առաջնության որակավորում 2023 |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիվեր Էկման-Լարսոնը՝ Հոկեյի Ազգային Լիգայի (NHL) խաղացողը, նրա զարմիկն է։ Իսկ նրա պապի եղբայրը Սվեն Թումբա-Յոհանսոնն էր, որը պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է տափօղակով հոկեյով, ֆուտբոլով և գոլֆով[4]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ռուսենգորդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդիայի չեմպիոն (4)՝ 2010, 2011, 2013, 2014
Շվեդիայի Սուպերգավաթի հաղթող (3)՝ 2011, 2012, 2015
«Արսենալ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայի կանանց լիգայի գավաթ՝ 2023/2024
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի չեմպիոն՝ 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «Hör Amanda Ilestedt». Fotbolliblekinge.se (շվեդերեն). 2009 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Sjögran och Hjohlman i Sundhages EM-trupp» (շվեդերեն). Шведский футбольный союз. 2013 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Jonsson, Fredrik (2013 թ․ հունիսի 29). «Ilestedt drömmer om en medalj i hemma-EM» (շվեդերեն). Expressen. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль на сайте «Арсенала»(անգլ.)
- Հունվարի 17 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Շվեդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 2019 ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Կանանց ֆուտբոլի պաշտպաններ
- Կին
- Շվեդ ֆուտբոլիստներ
- Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Շվեդներ
- Պարի Սեն-Ժերմենի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով