Ամայա Սալամանկա
![]() իսպ.՝ Amaia Salamanca Urízar | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 28, 1986[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
amaiasalamanca.es | |
Ամայա Սալամանկա (իսպ.՝ Amaia Salamanca Urizar, մարտի 28, 1986[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դերասանուհի, ֆոտոմոդել։ 2008 թվականից նկարահանվում է իսպանական հեռուստասերիալներում։ Հայտնի է իր դերերով այնպիսի ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Առանց կուրծք չկա դրախտ», «Փխրունություն» և «Գրանդ հոթել»։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամայա Սալամանկան ծնվել է 1986 թվականի մարտի 28-ին Մադրիդում։ 2006 թվականին ընտրվել է խաղալու Պաուլայի դերը «SMS» հեռուստասերիալում[2]։
2008 թվականին սկսում է նկարահանվել «Առանց կուրծք չկա դրախտ» հեռուստասերիալի իսպանական ադապտացիայում, որտեղ կատարում է Կատալինայի դերը։ 2009 թվականին ստիպված էր հեռանալ նախագծից «Մարկիզուհի դ'Օ» թատերական ներկայացման մեջ իր զբաղվածության պատճառով[3]։ 2009 թվականին էկրան է բարձրանում նաև «Ուղեղների արտահոսք» ֆիլմը (Նատալիայի դերը)։
2010 թվականի մարտի 18-ին վերադառնում է մեծ էկրան՝ «Սեքսուալ լարվածությունը չի լուծվում» ֆիլմում կատարելով Ռեբեկայի դերը[4]։
2011 թվականին թողարկվում է «Գրանդ հոթել» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը, որտեղ Ամայան մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Ալիսիա Ալարկոնին[5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականից հարաբերությունների մեջ է գործարար Ռոսաուրո Վարո Ռոդրիգեսի հետ[6], ումից ունի դուստր՝ Օլիվիան, որը ծնվել է 2014 թվականի ապրիլի 9-ին[7]։ 2015 թվականի մարտին հայտարարեց, որ սպասում է երկրորդ երեխային[8]։ Որդին՝ Նաչոն, ծնվեց 2015 թվականի սեպտեմբերի 8-ին[9]։ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին ծնվում է նրա 3-րդ երեխան՝ Մատեոն։
Ամայան կարճատև հարաբերություններ է ունեցել հայտնի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսի հետ, սակայն նրանց հարաբերությունները երկար չեն տևել (մոտ 4 ամիս)։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստասերիալներ | |||
---|---|---|---|
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
2006-2007 | SMS | Պաուլա Դեխարդաինս Գոմես դե Իրիդուտիա | Հեռուստասերիալ (185 դրվագ) |
2007 | Պակոյի մարդիկ | Կրիստինա | Հեռուստասերիալ (2 դրվագ) |
2008-2009 | Առանց կուրծք չկա դրախտ | Կատալինա Մարկոս Ռուիս | Հեռուստասերիալ (43 դրվագ) |
2009 | Միայնակ չես, Սառա՛ | Սառա | Հեռուստաֆիլմ |
2010 | Ֆելիպեն և Լետիսիան | Լետիսիա Օրտիս | Մինիհեռուստասերիալ (2 դրվագ) |
2011-2013 | Գրանդ հոթել | Ալիսիա Ալարկոն | Հեռուստասերիալ (40 դրվագ) |
2014-¿? | Թավիշ | Բարբարա դե Սենիլյոսա | Հեռուստասերիալ |
2016-¿? | Դեսպանատունը | Ֆատիմա | Հեռուստասերիալ |
Ֆիլմեր | |||
Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ |
2009 | Ուղեղների արտահոսք | Նատալիա | Գլխավոր դեր |
2010 | Սեքսուալ լարվածությունը չի լուծվում | Ռեբեկա/Կարմեն | Գլխավոր դեր |
2011 | XP3D | Անխելա | Գլխավոր դեր |
2012 | Կողոպո՜ւտ | Տերեսա | Գլխավոր դեր |
2016 | Ուղեցույց նորեկներին՝ նախագահ դառնալու համար | Իլանա | |
2016 | Մեր սիրեկանները | Մարիա |
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ | Տարի | Անվանակարգ | Ֆիլմ/հեռուստասերիալ | Արդյունք |
---|---|---|---|---|
TP de Oro | 2009 | լավագույն դերասանուհի | Առանց կուրծք չկա դրախտ | Առաջադրված |
Fotogramas de Plata | 2010 | Ամենաշատ փնտրվող կատարող համացանցում | Հաղթանակ | |
Spanish Actors Union | 2010 | Նորեկ | Առանց կուրծք չկա դրախտ | Առաջադրված |
TP de Oro | 2012 | լավագույն դերասանուհի | Գրանդ հոթել | Առաջադրված |
Festival de Televisión de Montecarlo | 2012 | լավագույն դերասանուհի | Գրանդ հոթել | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «La Sexta se despide de su pátina de prestigio» (իսպաներեն)։ vayatele.com։ Վերցված է 2012-09-28
- ↑ «Amaia Salamanca abandona 'Sin tetas no hay paraíso': "La decisión es irrevocable"» (իսպաներեն)։ 20minutos.es։ Արխիվացված օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2012-09-28
- ↑ «Amaia Salamanca y Fele Martínez, juntos en 'Tensión sexual no resuelta'» (իսպաներեն)։ 20minutos.es։ Արխիվացված օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2012-09-28
- ↑ «Yon González y Amaia Salamanca: "Llega una temporada intrigante y cargada de amor"» (իսպաներեն)։ antena3.com։ Արխիվացված օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2012-09-28
- ↑ «Amaia Salamanca y Rosauro Baro, la historia de amor que parecía imposible»։ Diario ABC
- ↑ «La actriz Amaia Salamanca presenta a su hija Olivia tras abandonar el hospital»։ Diario 20 minutos
- ↑ Amaia Salamanca embarazada de su segundo hijo
- ↑ Amaia Salamanca ya es madre por segunda vez
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Web Oficial & Club de Fans Oficial» (իսպաներեն)։ amaiafanclub.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-01-ին։ Վերցված է 2012-09-28
|