Ամալ Քենավի
Ամալ Քենավի արաբ․՝ آمال قناوي | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 1, 1974[1] |
| Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
| Վախճանվել է | օգոստոսի 19, 2012[2] (37 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Helwan University? և Cairo Higher Institute of Cinema? |
| Մասնագիտություն | վիզուալ արտիստ, լուսանկարիչ, ինստալյացիոն արտիստ, գծանկարիչ, վիդեոնկարիչ և performance artist |
| Կայք | amal-kenawy.com(անգլ.) |
Ամալ Քենավի (հոկտեմբերի 1, 1974[1], Կահիրե, Եգիպտոս - օգոստոսի 19, 2012[2]), եգիպտացի ժամանակակից վիզուալ նկարչուհի, որն առավել հայտնի է իր վիդեոարտերով, փերֆորմանսներով և ֆեմինիստական աշխատանքով։ 1998 թվականից ակտիվ գործունեություն ծավալելով, նրա հաջող գործունեությունն օգնել է նրան միջազգային ճանաչում ձեռք բերել[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամալ Քենավին ծնվել է 1974 թվականին Կահիրեում[4]։ Նա վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել կինոյի, արվեստի և նորաձևության դիզայնի նկատմամբ։ Մանկության տարիներին Ամալը ցանկացած գործվածքից պատրաստել է իր հագուստը։ Նրա ծնողները դժվարացել են ֆինանսապես, և Ամալը չորս երեխաներից կրտսերն է եղել։
Նրա գեղարվեստական ուսումն սկսվել է Եգիպտոսի կինոյի ինստիտուտում։ 1999 թվականին նա ստացել է գեղանկարչության բակալավրի կոչում Հելվանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում[4]։
Նա սկսել է իր գեղարվեստական գործունեությունն որպես ուսանող՝ համագործակցելով իր ավագ եղբոր՝ Աբդել Գանի Քենավիի հետ[5]։ Նրանց համագործակցությունը հանգեցրել է մեծ թվով արվեստի գործերի՝ սկսած քանդակներից, կոմպոզիցիաներից և տեսահոլովակներից[4]։ Նրանց աշխատանքը մի քանի մրցանակների և միջազգային ճանաչման է արժանացել, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մրցանակին՝ Կահիրեի միջազգային բիենալեում[4]։
Ամալն ամուսնացել է Շադի Էլնոշոկատիի հետ՝ ժամանակակից նկարիչ, որն օգնել է նրան իր կարիերայի սկզբում։ Ամուսնալուծությունից հետո Ամալն ապրում է որդու՝ Յասինի հետ։
Նրա անհատական աշխատանքը հիմնված է եղել ավելի մտերիմ մոտեցման վրա։ Նա օգտագործել է իր սեփական մարմինը փխրուն նյութերի, կենդանիների և առարկաների պատկերների կողքին՝ արտահայտելու մտավոր և ֆիզիկական ցավը և անդրադառնալու այնպիսի թեմաների, ինչպիսիք են ծնունդը, ամուսնությունը, մահը, երազները և հիշողությունը[3][6]։
Ամալ Քենավին մահացել է 2012 թվականի օգոստոսի 19-ին, 38 տարեկան հասակում լեյկոզի դեմ երկարատև պայքարից հետո։ Նրա աշխատանքները մինչ օրս ցուցադրվում են աշխարհի բազմաթիվ թանգարաններում և հաստատություններում։ Նա հիշվում է որպես Մերձավոր Արևելքի ամենաոգեշնչող ֆեմինիստ նկարչուհիներից մեկը[7]։ Նա խորհրդանշական կին նկարչուհի է եղել, որը հարգված էր իր ստեղծագործության և իր աշխատանքին խորը նվիրվածության համար, թեև ողբերգականորեն կարճատև[7]։
Նրա աշխատանքները հավաքվում են խոշոր հասարակական հավաքածուներում, ինչպիսիք են՝ Քաթարում գտնվող «Մաթաֆը. Արաբական ժամանակակից արվեստի թանգարանը» և ԱՄԷ-ում գտնվող «Շարժայի արվեստի հիմնադրամը», և ցուցադրվում են խոշոր բիենալեներում, ինչպիսիք են՝ Դաքարի և Շարժայի բիենալեն[3]։
Նշանավոր գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002՝ Frozen Memory, վիդեոարտի, լուսանկարի և քանդակի կոմպոզիցիա,
- 2003՝ The Room, փերֆորմանս[4][7],
- 2004՝ The Journey, վիդեոարտի ներկայացում և մոմե քանդակ, որտեղ Ամալն սպիտակ զգեստ է հագել և լողում է այն սենյակի հատակից վեր, որտեղ նա սահմանափակված է, միայն այն բանի համար, որ ավելի ուշ ծանրորեն իջնի ոտքերի վրա, որպեսզի վերսկսի պտտվել և նորից լողալ,
- 2006՝ You Will Be Killed, վիդեո անիմացիա և նկարներ[4],
- 2006՝ Booby Trapped Heaven, վիդեո և լուսանկարչություն[5],
- 2007՝ Non Stop Conversation, վիդեո և փերֆորմանս[4],
- 2010՝ Silence of the Lambs AKA Silence of the Sheep, հանրային փերֆորմանս[4][7][8]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մրցանակ Կահիրեի 7-րդ միջազգային բիենալեում[6]։
- 1998՝ AICA հանձնաժողով (Կերպարվեստի թանգարան (Մարսել)), Ֆրանսիա։
- 2003՝ Հատուկ հիշատակում Եգիպտոսի վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի Իսմայիլիայի միջազգային փառատոնում։
- 2004՝ Pro-Helvetia շվեյցարական արվեստի խորհրդի դրամաշնորհ, Նկարիչների օրդինատուրա, Աարաու/Շվեյցարիա։
- 2004՝ Արվեստի, գիտության, գրականության պետական ազգային մրցանակ՝ տեսանյութը որպես տեսողական միջոց օգտագործելու համար, Եգիպտոս։
- 2004՝ Դաքարի մրցանակ[6]։
- 2005՝ Ալեքսանդրիայի 23-րդ բիենալե ոսկե մրցանակ[6]։
- 2005՝ Համաշխարհային մրցանակ, Լեոնարդո/ISAST, Արվեստի, գիտության և տեխնիկայի միջազգային միություն, Լոս Անջելես, ԱՄՆ։
- 2006՝ Դաքարի մրցանակ[6]։
- 2006՝ Կահիրեի 12-րդ միջազգային բիենալե գլխավոր մրցանակ[6][8]։
- 2010՝ Շարժայի միջազգային բիենալե մրցանակ[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.bidoun.org/news/amal-kenawy-1974-2012
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.lequotidiendelart.com/articles/526-mort-de-l-artiste-%C3%A9gyptienne-amal-kenawy.html
- ↑ 3,0 3,1 3,2 «Amal Kenawy: Frozen Memory». Sharjah Arts Foundation. 2018. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Farhat, Maymanah (2012 թ․ սեպտեմբերի 3). «Amal Kenawy (1974-2012)». www.jadaliyya.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 5,0 5,1 «Amal Kenawy». AWARE Women artists / Femmes artistes. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Okeke-Agulu, Chika (2012 թ․ մայիսի 9). «Amal Kenawy». www.huffingtonpost.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Farewell Amal Kenawy». Egypt Independent. 2012 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ 8,0 8,1 Kaelen Wilson-Goldie (2011 թ․ մայիսի 1). «To The Streets». Frieze. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամալ Քենավի» հոդվածին։ |
| ||||||