Ամալիա Փանահովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամալյա Փանահովաից)
Ամալիա Փանահովա
Ծնվել էհունիսի 15, 1945(1945-06-15)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 8, 2018(2018-11-08)[1] (73 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան[1]
ԳերեզմանQ105476298?
ԿրթությունԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի, պատգամավոր, կինոռեժիսոր և թատերական ռեժիսոր
Ամուսին(ներ)Yusif Muxtarov?
Երեխա(ներ)İlqar Muxtarov?
Պարգևներ և մրցանակներ

Ամալիա Ալիշ ղիզի Փանահովա (ադրբ.՝ Amaliya Əliş qızı Pənahova, հունիսի 15, 1945(1945-06-15), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 8, 2018(2018-11-08)[1], Բաքու, Ադրբեջան[1]), ադրբեջանցի թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստատեսային ռեժիսոր, Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972), պրոֆեսոր, Ադրբեջանական ԽՍՀ-ի (1985), Հայաստանի ԽՍՀ-ի ժողովրդական արտիստուհի (1985), 2000-2005 թվականներին Ադրբեջանի ազգային ժողովի անդամ, Բաքվի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենը[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալիա Փանահովան ծնվել է 1945 թվականին Գանձակում։ 1965 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական թատերական ինստիտուտի (ներկա Ադրբեջանի պետական մշակույթի և արվեստի համալսարան) դրամատիկական կինոյի ֆակուլտետը։ 1964 թվականից մինչև իր կյանքի ավարտը նա ստեղծեց ավելի քան հինգ հարյուր կերպարներ թատրոնում և կինոյում[4]։ Նրանց թվում են Թոմրիսը, Նաթավանը, Մեդեյան, Բուրլա Հատունը, Մեխսեթին, Լարիսան, Օֆելիան, Լինսան և այլն դերերը[5]։

1968 և 1972 թվականներին նա պարգևատրվել է Ադրբեջանի Լենինի կոմսոմոլի մրցանակով և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկրի կոչում։

Թատրոնի և կինոյի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար 1974 թվականին արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստի և 1985 թվականին Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։ 1982 թվականին դարձել է տարվա դերասանուհի[6]։

Ամալիա Փանահովան մահացել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին Բաքվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]