Ամաթ Նդիայե
| Քաղաքացիությունը |
| ||
|---|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 16, 1996[1] (30 տարեկան) | ||
| Ծննդավայր | Դակար, Սենեգալ | ||
| Հասակ | 173 սանտիմետր[2] | ||
| Քաշ | 63 kg[2] | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ամաթ Նդիայե Դիեդհիու (ֆրանսերեն՝ Amath Ndiaye Diedhiou, հուլիսի 16, 1996[1], Դակար, Սենեգալ), Սենեգալի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ռեալ Վալյադոլիդ ֆուտբոլային ակումբի վինգեր։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նդիայեն իսպանական «Ռեալ Վալյադոլիդ» և «Ատլետիկո Մադրիդ» ակումբների սան է։ Խաղաժամանակ ստանալու համար նա խաղացել է վերջինիս պահեստային թիմում։ 2016 թվականի ամռանը Նդիայեն վարձավճարով տեղափոխվել է «Տեներիֆե»։ Սեպտեմբերի 3-ին նա նորամուտը նշել է Սեգունդայում՝ «Էլչեի» դեմ խաղում[3]։ Հոկտեմբերի 29-ին՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում, Ամաթը դուբլ է ձևակերպել՝ խփելով իր առաջին գոլերը «Տեներիֆեի» կազմում[4]։ Իր նորամուտի մրցաշրջանում նա խփել է 12 գոլ և դարձել թիմի լավագույն ռմբարկուն։ 2017 թվականի ամռանը Նդյայեն տեղափոխվել է «Խետաֆե»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3 միլիոն եվրո։ Օգոստոսի 20-ին՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում, նա նորամուտը է նշել Լա Լիգայում։ Սեպտեմբերի 30-ին՝ «Դեպորտիվո Լա Կորունյայի» դեմ խաղում, Ախմատը խփել է իր առաջին գոլը «Խետաֆեի» կազմում[5]։
2018 թվականի դեկտեմբերին Ամաթը դուրս է մնացել խաղաշրջանի մնացած մասից․ «Լեգանեսի» դեմ խաղում ծնկի վնասվածք է ստացել։ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, մի քանի խաղ անցկացնելուց հետո՝ նա 2020–21 մրցաշրջանի համար վարձավճարով տեղափոխվել է Սեգունդա դիվիզիոնի «Մալյորկա» ակումբ։ Ամաթը օգնել է «Բերմելոններին» առաջին փորձից վերադառնալ բարձրագույն դիվիզիոն՝ 31 խաղում խփելով ինը գոլ, իսկ 2021 թվականի հունիսի 30-ին նա ակումբի հետ կնքել է 4 տարվա մշտական պայմանագիր։
Ծամոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 https://www.bdfutbol.com/j/j20066.html
- ↑ «Эльче VS. Тенерифе 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016-09-03. Արխիվացված օրիգինալից 2019-01-05-ին. Վերցված է 2019-01-05-ին.
- ↑ «Тенерифе VS. Райо Вальекано 3:2» (անգլերեն). soccerway.com. 2016-10-29. Արխիվացված օրիգինալից 2018-09-27-ին. Վերցված է 2019-01-05-ին.
- ↑ «Депортиво Ла-Корунья VS. Хетафе 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017-09-30. Արխիվացված օրիգինալից 2019-01-05-ին. Վերցված է 2019-01-05-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 16 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Սենեգալցի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Խետաֆեի ֆուտբոլիստներ
- Տեներիֆեի ֆուտբոլիստներ
- Մալյորկայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Վալյադոլիդի ֆուտբոլիստներ