Ամազոններ
| Ամազոններ | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||
| Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||||
| Amazona (Lesson, 1830) |
||||||||||||||
| Տեսակներ | ||||||||||||||
|
Ամազոններ (լատիներեն՝ Amazona) թութակների ցեղ է։
Արտաքին տեսքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրանք բավականին մեծ թութակներ են։ Մարմնի երկարությունը կազմում է 25-40 սմ։ Փետուրների գունավորումը կանաչ է, որոշների մոտ առկա են կարմիր բծեր մարմնի տարբեր մասերում։ Այս տեսակի առանձնահատկությունն է մեծ և հզոր կտուցը։ Թևերը միջին չափի են, մինչև պոչի ծայրը չեն հասնում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում են Կենտրոնական Ամերիկայում, Հարավային Ամերիկայում և Անտլանտյան կղզիներում։
Կենսակերպը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակեցնում են Ամազոնի ավազանի անտառները։
Պահպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ ենթատեսակներ ներառված են միջազգային Կարմիր գրքում։
Անազատության մեջ պահելու պայմանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Անազատության մեջ, ինչպես մնացած մեծ թութակները շատ խստապահանջ են։ Ապրում են մոտ 70 տարի։ Որոշ տեսակներ ենթարկվում են վարժեցման և կարող են արտասանել մի քանի տասնյակ բառեր։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցեղը ներառում է 32 տեսակ, որոնցից երկուսը վերացած են[1]՝
- Կապտաճակատ ամազոն (Amazona aestiva )
- Ճամայական սևակտուց ամազոն (Amazona agilis )
- Սպիտակաճակատ ամազոն (Amazona albifrons )
- Վենեսուելական ամազոն (Amazona amazonica )
- Կարմրախպիպ ամազոն (Amazona arausiaca )
- Դեղնավիզ ամազոն (Amazona auropalliata )
- Կարմրաճակատ ամազոն (Amazona autumnalis )
- Դեղնաուս ամազոն (Amazona barbadensis )
- Կարմրապոչ ամազոն (Amazona brasiliensis )
- Ճամայական դեղնակտուց ամազոն (Amazona collaria )
- Կապտաթուշ ամազոն (Amazona dufresniana )
- Ամազոն Մյուլլերի (Amazona farinosa )
- Տոնական ամազոն (Amazona festiva )
- Կապտագլխարկ ամազոն (Amazona finschi )
- Արքայական ամազոն (Amazona guildingii )
- Կայսերական ամազոն (Amazona imperialis )
- Amazona kawalli
- Կուբայական ամազոն (Amazona leucocephala )
- Վերացած Մարտինական ամազոն (Amazona martinica )
- Զինվորական ամազոն (Amazona mercenaria )
- Սուրինամյան ամազոն (Amazona ochrocephala )
- Դեղնագլուխ ամազոն (Amazona oratrix )
- Ճոխ ամազոն (Amazona pretrei )
- Amazona rhodocorytha
- Տուկումանյան ամազոն (Amazona tucumana )
- Սևականջ ամազոն (Amazona ventralis )
- Կապտերես ամազոն (Amazona versicolor )
- Խաղողային ամազոն (Amazona vinacea )
- Վերացած Մանուշակագույն ամազոն (Amazona violacea )
- Կանաչաթուշ ամազոն (Amazona viridigenalis )
- Պուերտոռիկյան ամազոն (Amazona vittata )
- Դեղնասանձ ամազոն (Amazona xantholora )
Դասկարգման աղյուսակից կախված՝ ենթատեսակների թիվը տատանվում է 26-32 միջակայքում։
Ներկայումս ցեղի մեջ մտնում է նաև՝
- Դեղնափոր ամազոն (Amazona xanthops )
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեսակներ
- Amazona oratrix
- Amazona leucocephala
- Amazona autumnalis
- Amazona guildingii
- Amazona albifrons
- Amazona viridigenalis
- Amazona finschi
- Amazona vittata
- Վերացած տեսակներ
- Amazona martinica
- Amazona violacea
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. - М.: Рус. яз., «РУССО», 1994. - С. 111-112. - 2030 экз.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Иерусалимский И. Попугаи и певчие птицы: виды, содержание, обучение. - Ростов-на-Дону։ Владис, 2001. - 320 с. - ISBN 5-94194-073-4
- Попугаи - содержание, кормление, дрессировка/Сост. В.Е. Козлитин. Попугаи ։ М.։ Издательство «Проект – Ф», 2006.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամազոններ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամազոններ» հոդվածին։ |
| ||||||||||