Ամադու Ամպատե Բա
Ամադու Ամպատե Բա | |
---|---|
Ծնվել է | 1901[1][2] |
Ծննդավայր | Bandiagara, Mopti Region, Մալի[2][3] |
Մահացել է | մայիսի 15, 1991[4][3][5] |
Մահվան վայր | Աբիջան, Կոտ դ'Իվուար[6] |
Քաղաքացիություն | Մալի |
Երկեր | The Strange Destiny of Wangrin?[7][8] |
Մասնագիտություն | գրող, փիլիսոփա, մարդաբան, ազգագրագետ, բանաստեղծ, պատմաբան և վիպասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արտաքին գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Jeanna Hampâté Bâ?[10] |
Amadou Hampâté Bâ Վիքիպահեստում |
Ամադու Ամպատե Բա (1901[1][2], Bandiagara, Mopti Region, Մալի[2][3] - մայիսի 15, 1991[4][3][5], Աբիջան, Կոտ դ'Իվուար[6]), մալիացի գրող և ազգագրագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է արիստոկրատ Ֆուլբե ընտանիքում։ Հոր մահից հետո որդեգրվել է իր մոր երկրորդ ամուսնու կողմից, ով պատկանում էր թուքուլյորական ժողովրդին։ Նրա կրթության սկիզբը եղել է Ղուրանի հետազոտումը հայտնի մալիական սուֆիզմի Տերնո Բոկարի ղեկավարությամբ, հետո սովորել է ֆրանսիական Բանդիագարե և Ջեննե դպրոցներում։ 1915 թվականին փախել է դպրոցից և Քաթիում միավորվել մոր հետ, որտեղ շարունակել է իր կրթությունը։
1921 թվականին նա հրաժարվեց ընդունվել Գորե կղզու ավագ դպրոց, և որպես պատիժ, նահանգապետը նրան նշանակեց Ուագադուգուի ցածր պաշտոնում։ 1922 թվականից 1932 թվականին Բան Վերին Վոլտայում գաղութային վարչակազմի ստորին աստիճաններում զբ աղեցրել է տարբեր պաշտոններ, 1932 թվականից մինչև 1942 թվականը ծառայել է Բամակոյում։ 1933 թվականին նա վեց ամիս արձակուրդ է վերցրել, որպեսզի այցելի իր առաջին ուսուցչին՝ Տերնո Բոկարային։
1942 թվականին Բան ընդունվել է աշխատանքի սև Աֆրիկայի Ֆրանսիական համալսարանում՝ շնորհիվ նրա ղեկավար Թեոդոր Մոնրոյի։ Այնտեղ անցկացրել է էթնոլոգիական հետազոտություններ և զբաղվել է ազգային ավանդույթներ սովորելով։ Իր հետազոտությունները անցկացրել է 15 տարվա ընթացքում, աշխատանքների արդյունքը Ֆուլ կայսրության համար կատարաշ գործն էր։ 1951 թվականին ստացել է դրամաշնորհ ՅՈՒՆԵՍԿՕ-ից` հետագա հետազոտությունների համար, որը թույլ տվեց նրան մեկնել Փարիզ և հանդիպել աշխարհի առաջատար աֆրիկացիների հետ։
Մալիի անկախություն ձեռք բերելուց հետո 1960 թվականին Բան հիմնել է Բամակոյի հումանիտար գիտությունների համալսարանը և մի քանի անգամ ներկայացրել է իր երկիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր գիտաժողովներում։ 1962 թվականին ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, 1966 թվականին մասնակցել է աֆրիկյան լեզուների միասնական տառադարձության համակարգի մշակմանը։
Բան 1970 թվականին լքեց գործադիր խորհուրդը և կյանքի մնացած մասը նվիրվեց հետագա ուսումնասիրություններին և գրքեր գրելուն։ 1971 թվականին տեղափոխվեց Մարկորի, Աբիջան արվարձան[11], որտեղ զբաղվում էր իր կողմից հավաքված Արևմտյան Աֆրիկայի ժողովուրդների բանավոր ստեղծագործության հսկայական քանակությամբ գրառումների դասակարգմամբ, ինչպես նաև գրեց հուշագրություններ, որոնք հրատարակվել են հետամահու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.presenceafricaine.com/73_hampate-ba-amadou
- ↑ 4,0 4,1 4,2 https://dicocitations.lemonde.fr/biographie/780/Amadou_Hampate_Ba.php
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.fratmat.info/index.php/culture/commemoration-amadou-hampate-ba-28-ans-que-la-grande-bibliotheque-a-brule
- ↑ http://www.littafcar.org/auteurs/75/ba-amadou-hampate
- ↑ https://www.onelittleangel.com/sagesse/citations/amadou-hampate-ba.asp
- ↑ http://www.adelf.info/data/documents/HISTORIQUE-GRAND-PRIX-LITTERAIRE-dAFRIQUE-NOIRE-.pdf
- ↑ aflit
- ↑ Hawkins, Peter. «Amadou Hampaté Ba». French Literature Companion. Answers.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամադու Ամպատե Բա» հոդվածին։ |
|