Jump to content

Ամադիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ամադիա
ԵրկիրԻրաք Իրաք
ՀամայնքDuhok Governorate?[1] և Իրաքյան Քուրդիստան
Հիմնադրված էմ.թ.ա. 3 հազարամյակ թ.
ԲԾՄ1200±1 մետր
Բնակչություն11 000 մարդ
Ամադիա (Իրաք)##
Ամադիա (Իրաք)

Էլ Ամադիա[2][3] (արաբ․՝ العمادية‎‎) կամ Ամեդի (Կաղապար:Lang-kur, Կաղապար:Lang-ku2), քաղաք Իրաքի Դահուկ մուհաֆազայում, Իրաքյան Քուրդիստանում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Ամադիան գտնվում է բլրի գագաթին։ Քաղաքի երկարությունը 1000 մետր է, լայնությունը՝ 500 մետր։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1400 մետր բարձրությունում։

Մինչև թուրքական սահման ուղիղ գծով հեռավորությունը 17 կմ է։

Բնակավայրի պատմությունը սկսվում է մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակից։ Երկար ժամանակ դեպի գյուղ մուտքը հնարավոր էր միայն ժայռի մեջ փորված նեղ աստիճաններով։ Ժամանակակից շինությունների հետ միաժամանակ այստեղ պահպանվել են ասորական հնագույն շինությունների ավերակներ, ինչպես նաև սինագոգի և քրիստոնեական եկեղեցու ավերակներ։

Ըստ ավանդության մերձակայքում ապրել են պարսիկ մոգեր ու քրմեր․ որոնք զբաղվել են կախարդությամբ։ Հենց այստեղից, ըստ որոշ հետազոտողների կարծիքի, դեպի Բեթղեհեմ են եկել աստվածաշնչյան երեք մոգերը՝ Մելքոնը, Գասպարն ու Բաղդասարը՝ ընծաներ տանելով նորածին Հիսուսին[4]։

Էլ Ամադիայում է ծնվել է XII դարում ապստամբող հրեաների առաջնորդը՝ Դավիթ Ալ Ռույը, ով ինքնահռչակ մեսիա էր։ Ըստ պատմաբան Ջոզեֆ հա Քոենի (1496-1575) 1163 թվականին բնակավայրի հրեաների թիվը կազմել է շուրջ հազար ընտանիք․ Ալ Ռույը գլխավորել է հեղափոխությունը ընդդեմ Ամադիայի և սպանվել[5]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարավերջին Էլ Ամադիայի բնակչությունը կազմել է 6000 մարդ, որից 2500՝ քրդեր, 1900՝ հրեաներ, 1600՝ քաղդեացիներ[6]։ Այսօր էլ բնակչության թիվը գրեթե չի փոխվել։ Իրար կողքի ապրող քրիստոնյա և մուսուլման բնակիչներն ունեն բարիդրացիական հարաբերություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. Ирак, Кувейт // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 121. — ISBN 5-85120-055-3.
  3. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 444.
  4. Bailey, Betty Jane. Who are the Christians in the Middle East? Wm. B. Eerdmans Publishing Company (May 2003)
  5. «Jewish Encyclopedia». 1906. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. «Catholic Encyclopaedia». Appleton. 1907. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամադիա» հոդվածին։