Աճող բյուջե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աճող բյուջե (անգլ.՝ incremental budget), բյուջե, որի դեպքում կարգավորվող աղբյուրների պլանավորման ժամանակաշրջանի ծախսերը սահմանվում են նախորդ ժամանակահատվածում այդ աղբյուրների իրական ծախսերի մակարդակով։

Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիացի պրոֆեսոր Քոլին Դրուրին սահմանել է աճող բյուջեի բյուջետավորումը որպես բյուջետավորման մեթոդ, որով առաջիկա ժամանակահատվածի պլանավորումը տեղի է ունենում ընթացիկ ծախսերի մեծության ավելացման վրա, օրինակ՝ գնաճի ինդեքսի հաշվի շնորհիվ[1]։

Ըստ ամերիկացի պրոֆեսոր Էնթոնի Ատկինսոնի՝ աճող բյուջեն այն բյուջեն է, որում դիսկրեցիոն (կանոնակարգված) աղբյուրների համար նախատեսված ժամանակահատվածի ծախսերը որոշվում են նախորդ ժամանակահատվածում այդ աղբյուրների իրական ծախսերի մակարդակով։ Դիսկրեցիոն ծախսերի ընդհանուր բյուջեն ավելանում է 10%-ով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր դիսկրեցիոն աղբյուր ավելանում է 10%-ով[2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ք. Դրուրիի կարծիքով աճող բյուջեի թերությունն այն է, որ գործունեության հիմնական մակարդակի հետ կապված ծախսերի մեծ մասը մնում է անփոփոխ։ Այդ կերպ այլ տեսակի գործունեությունների ծախսերը, որոնք կապված չեն կոնկրետ արտադրանքի հետ, դառնում են սահմանված, և դա կարող է հանգեցնել այն բանին, որ նախկին թերությունները և ոչ ռացիոնալ ծախսերը կարող են կրկնվել հետագայում[1]։

Ըստ Է. Ատկինսոնի՝ աճող բյուջեն չի պահանջում այդ ծախսերի արժեքների հիմնավորում, չի նախատեսում այդ ծախսերի կրճատում կամ վերացում ձեռնարկությունում կառուցվածքային փոփոխությունների դեպքում, և չունի մեխանիզմ` այդ ծախսերի անհամաչափ բաշխումը տարբեր դիսկրեցիոն աղբյուրներին ապահովելու համար[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Друри К. Управленческий и производственный учёт: учебный комплекс для студентов вузов. — 6-е изд. — М.: Юнити-Дана, 2012. — С. 530—531. — 1423 с. — ISBN 978-5-238-01060-1
  2. 2,0 2,1 Аткинсон Э.А., Банкер Р.Д., Каплан Р.С., Янг М.С. Управленческий учёт. — 3-е издание. — М.: Издательский дом «Вильямс», 2005. — С. 697. — 874 с. — ISBN 5-8459-0635-0