Աճման կոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աճման կոն, ցողունի, արմատի կամ ճյուղի գագաթ, որը կազմված է գոյացնող հյուսվածքից (առաջնային մերիսթեմա

Աճման կոնի ծայրում գտնվում են մեկ կամ մի քանի սկսնակ (ինիցիալ) բջիջներ, որոնց անընդհատ կիսվելով է պայմանավորված տվյալ օրգանի աճումը։ Ցողունի աճման կոնը ծածկված է բողբոջներ կազմող մանր, նուրբ տերևիկներով, իսկ արմատինը պաշտպանված է ծայրապատյանով։

Բարձրակարգ բույսերի ցողունի, կենտրոնական մասը՝ իրան։ Աճման կոնից ցած գոյանում են առաջնային թմբիկներ, որոնցից կազմավորվում են տերևները։ Առաջնային թմբիկների ծոցերում առաջանում են երկրորդային թմբիկներ, որոնցից Էլ զարգանում են կողքային ընձյուղները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 270