Աղ Սվանեթիին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աղ Սվանեթիին
მარილი სვანეთს / Соль Сванетии
Երկիր ԽՍՀՄ
Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Ժանր համր,
ազգագրական,
վավերագրական
պատմական
Թվական 1930
Պրեմիերա նոյեմբեր 1931 թ.
Լեզու համր
Ռեժիսոր Միխայիլ Կալատոզով (Կալատոզիշվիլի)
Սցենարի հեղինակ Սերգեյ Տրետյակով,
Միխայիլ Կալատոզով
Օպերատոր Շալվա Գեգելաշվիլի,
Միխայիլ Կալատոզով
Մոնտաժ Վիկտոր Շկլովսկի
Կինոընկերություն Gruziya-film[1]
Տևողություն 50 րոպե
IMDb ID 0019403
Salt for Svanetia Վիքիպահեստում

Աղ Սվանեթիին (Ջիմ Շվանտե (սվ.), Соль Сванетии, მარილი სვანეთს), ազգագրական համր ֆիլմ (1930 թիվ)։ Ֆիլմի ռեժիսորն է Միխայիլ Կալատոզովը (Կալատոզիշվիլի), որի ամենահայտնի ֆիլմն է բազմաթիվ մրցանակներ շահած՝ «Թռչում են կռունկները» (Летят журавли) գեղարվեստական ֆիլմը։ Մեծ համբավ ստացած ազգագրական Ֆիլմում նկարագրվում է Ուշգուլի համայնքի (Վրաստան) սվան բնակչության կենցաղը մինչև այն ժամանակաշրջանը, երբ Խորհրդային իշխանությունների ջանքերով բնակավայրերը միմյանց կապող ճանապարհներ են կառուցում։ «Աղ Սվանեթիին» ֆիլմը Միխայիլ Կալատոզովը մոնտաժել է իր երկու տարբեր ֆիլմերից, որից մեկը՝ «Կույրը», նկարահանվում էր որպես գեղարվեստական ֆիլմ, ուստի «Աղ Սվանեթիին» ֆիլմում կան նաև բեմադրված տեսարաններ։ Ֆիլմը դարձել է տարբեր քննարկումների առիթ՝ թե՛ իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու առումով, թե՛ նոր կինոլեզու ստեղծելու տեսանկյունից։[2] Ֆիլմի տևողությունը մոտ 50 րոպե է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]