Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր

Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ International Day for the Eradication of Povertyարաբ․՝ , اليوم الدولي للقضاء على الفقر, իսպ.՝ Día International para la erradicación de la Pobreza, չինարեն՝ 消除贫穷国际日, ֆր.՝ la Journée internationale pour l'élimination de la pauvreté), նշվում է 1993 թվականից սկսած ամեն տարի հոկտեմբերի 17-ին[1]։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից (թիվ թիվ A/RES/47/196 բանաձևը) 1992 թվականին։
Իր բանաձևում Գլխավոր ասամբլեան, ողջունելով այն փաստը, որ այս օրը միջկառավարական կազմակերպություններից մեկի նախաձեռնությամբ նշվել է որպես «Ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու պայքարի օր», կոչ է արել բոլոր պետություններին այս օրը իրականացնել միջոցառումների քարոզարշավ աղքատության և չքավորության դեմ պայքարի համար։
Միջազգային օրվա պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականի հոկտեմբերի 17-ին տարբեր երկրներից տարբեր դասերի շուրջ 100 հազար մարդ հավաքվել էին Փարիզում, Մարդու իրավունքների հրապարակում՝ Տրոկադերոյում (ֆր.՝ place du Trocadéro): Նրանք արտահայտեցին իրենց մերժումը աղքատությանը։ Պահանջելով հարգել մարդու իրավունքները, իրավապաշտպանները աջակցեցին ATD չորրորդ աշխարհի հիմնադիր, հայր Ջոզեֆ Վրեսինսկու (ֆր. Joseph Wresinski, լեհ. Józef Wrzesiński) կարգախոսին. Այնտեղ, որտեղ մարդը ստիպված է ապրել աղքատության մեջ, խախտվում են մարդու իրավունքները։ Այս իրավունքների պաշտպանության համար պայքարում միավորվելը բոլորի սրբազան պարտքն է։
Այդ օրը Տրոկադերոյի հրապարակում հուշաքար է դրվել։
Այնուհետև, աղքատ բնակչությանը օժանդակելու համաշխարհային միջազգային շարժման՝ ATD Չորրորդ աշխարհի նախաձեռնությամբ, ծայրահեղ աղքատության հաղթահարման դեմ պայքարի օրը նշվում էր ամեն տարի հասարակական կազմակերպությունների կողմից՝ ընդհուպ մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից բանաձևի ընդունումը։
Վիճակագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թվականին աղքատությունից ամեն օր մահանում էր 30,000 երեխա։
- 2005 թվականին 2,5 միլիարդ մարդ ապրում էր օրական 2 դոլարից ցածր մակարդակի վրա։
- 2005 թվականին 2,6 միլիարդ մարդ հնարավորություն չի ունեցել օգտվել կոյուղուց։
Միջազգային օրվա թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 — «Հազարամյակի հռչակագրում սահմանված զարգացման նպատակների իրականացում.բնակչության աղքատ շերտերի հնարավորությունների ընդլայնում»
- 2006 — «Միասին ջանքերով վերջ տանք աղքատությանը»
- 2007 — «Աղքատության մեջ գտնվող մարդիկ, որպես փոփոխության շարժիչ ուժ. աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրվա 20-րդ տարեդարձը»
- 2008 — «Մարդու իրավունքները և աղքատության մեջ ապրող մարդկանց արժանապատվությունը»
- 2009 — «Երեխաներն ու ընտանիքները հանդես են գալիս աղքատության դեմ»
- 2010 — «Աղքատությունից մինչև արժանապատիվ աշխատանք. Բացը վերացնելը»։
- 2017 — «Պատասխանելով հոկտեմբերի 17-ին աղքատության հաղթահարմանն ուղղված գործողությունների կոչին. դեպի խաղաղ և ներառական համայնքներ»[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «International Day for the Eradication of Poverty, 17 October». www.un.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- День Борьбы с Нищетой
- Официальный сайт
- Резолюция A/RES/47/196
- Послание Генерального секретаря ООН в 2005 г.
- Доклад ПРООН «О развитии человека»
- Интернет-страница посвящена Жозефу Вресински
- Официальный сайт Международного Движения АТД Четвёртый Мир
- Речь Жозефа Вресинского произнесена на площади Трокадеро 17 октября 1987 года Արխիվացված 2019-10-17 Wayback Machine