Աղքատի վրեժը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աղքատի վրեժը
Jacquou le Croquant
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ժանրարկածային ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և դրամա
ՀիմքQ3011281?
Թվական2007
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԼորան Բուտոննա
Սցենարի հեղինակԼորան Բուտոննա
ԴերակատարներԱլբերտ Դյուպոնտել, Կլոդ Բերի, Clémence Gautier?, Dora Doll?, Գասպար Ուլիել, Gérald Thomassin?, Jérôme Kircher?, Ժոսլին Քիվրեն, Judith Davis?, Léo Legrand?, Malik Zidi?, Մարի Ժոզե Կրոզ, Olivier Gourmet?, Չեկի Կարիո, Didier Becchetti?[1] և Պիեռ Օսեդատ[1]
ԵրաժշտությունԼորան Բուտոննա
Պատմվածքի վայրՖրանսիա
ԿինոընկերությունPathé
Տևողություն128 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Աղքատի վրեժը» (ֆր.՝ Jacquou le croquant), 2007 թվականի արտադրության ֆրանսիական պատմական ֆիլմ՝ նկարահանված Էժեն Լե Ռուայի վեպի հիման վրա ռեժիսոր Լորան Բուտոննայի կողմից: Ֆիլմը 2008 թվականին երկու անգամ արժանացել է Սեզար մրցանակին: Այն պատմում է Բուրբոնների հեղափոխության ժամանակ դորդոնական մի երիտասարդ տղայի մասին, ով առաջնորդում է գյուղացիների ապստամբությունը և նրանց օգնում վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1815 թվական: Պատանի Ժակուն երջանիկ ապրում էր իր ծնողների հետ: Մի անգամ Ժակուի հայրը իր ընտանիքը պաշտպանելու նպատակով սպանում է Կոմս Նանսակի ուժեղ ծառային: Մարդասպանին գտնելու համար սահմանվում է մեծ պարգև, այդ իսկ պատճառով Ժակուի հայրը գյուղից մեկնում է: Սակայն մարդասպանին գտնում են, դատում և այնուհետև սպանում բանտային ծեծկռտուքի ժամանակ: Մայրը Ժակուին ստիպում է երդվել, որ նա վրեժխնդիր կլինի Նանսակից: Տնից հեռանալով նրանք հազիվ էին ծայրը ծայրին հասցնում: Տղան ծանոթանում է Նանսակի փոքր աղջկա՝ Գարդյաչկայի հետ, և նրա դայակ գյուղական աղջիկ Լինայի հետ, վերջինիս հետ դառնալով լավ ընկերներ: Ժակուի մայրը չդիմանալով լարվածությանը և դժվար կյանքին, հիվանդանում է և որոշ ժամանակ անց մահանում:

Ցուրտ ձմռանը Ժակուն անապաստան երեխաների հետ մուրացկանությամբ էր զբաղվում: Սակայն թափառական կյանքից հոգնելով տղան դուրս է գալիս իր ծնողների հետքի վրա: Ժակուին ուշաթափված վիճակում գտնում է տեղի քահանան, ով իր բժիշկ ընկերոջ՝ Շևալեի հետ տղային վերակենդանացնում է: Ժակուն մեծանում է նրանց խնամքի տակ և նրանց տանը աշխատում որպես ծառա:

Արդեն երիտասարդ հասակում Ժակուն նորից բախվում է Նանսակի հետ: Դա տեղի է ունենում պարահանդեսի ժամանակ: Նանսակը ներխուժում է գյուղի տոնախմբությանը և փչացնում նրանց տոնական տրամադրությունը: Նանսակի դուստր Գարդյաչկան նույնպես պարում էր, ինչը ցույց էր տալիս նրա հետաքրքրությունը երիտասարդի հանդեպ: Ժակուն մարտահրավեր է նետում Նանսակին: Որոշ ժամանակ անց Ժակուի գործողությունները Նանսակին դրդեցին տղային պահել փակի տակ: Սովը, ցուրտը և հոգնածությունը Ժակուին ստիպեցին փախչելու գաղտնի ելք փնտրել: Ժակուն սկսում է փախչելու պլան մշակել:

Գյուղացիները Ժակուին գտնում են Նանսակի ամրոցում: Սկսվում է կռիվ Ժակուի և նրան հսկողների միջև, ովքեր փորձում էին նրան տանել վերև: Ժակուն չի սպանում Նանսակին, այլ հիշեցնում է որ նա իր ամբողջ կյանքում կլինի հզոր, բայց ջախջախված: Նահանջող գյուղացիները վառում են դղյակը: Սակայն Գարդյաչկան դղյակում էր և Ժակուն իր կամքից անկախ փախչում է և փրկում աղջկան:

Որոշ ժամանակ անց Ժակուին դատարանի առաջ են կանգնեցնում՝ մեղադրելով երկրում անկարգություն գործելու և Գարդյաչկայի հանդեպ բռնություն կիրառելու մեջ:Սակայն Գարդյաչկան դատարանում վկայություն է տալիս, որ Ժակուն երբեք բռնություն չի կիրառել իր նկատմամբ: Երիտասարդը արդարացվում է, ինչը առաջ է բերում Նանսակի դժգոհությունը:

Շևալեն Ժակուին տեղեկացնում է, որ Գարդյաչկան աշխատանք փնտրելու համար երկրից մեկնում է: Լինան համոզում է Ժակուին գնալ և հրաժեշտ տալ նրան: Ժակուն գնում է Գարդյաչկայի մոտ, տեսնում է որ աղջիկը ներել է իրեն, նրանք հաշտվում են և միանում իրար:


Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Դերերում   Կերպար 
Գասպար Ուլյել Ժակու
Լեո Լեգրան Պատանի Ժակուն
Մարի-Ժոզե Կրոզ Ժակուի մայրը
Ալբեր Դյուպոնտել Ժակուի հայրը
Ժոսլին Քիվրեն Նանսակ
Ժյուտիդ Դեյվիս Լինա
Չեկի Կարիո Շեվալե
Օլիվյե Գուրմե քահանա Բոնալի
Մալիկ Զիդի
Բոժանա Փանիչ Գարդյաչկա

Անվանակարգեր և կինոմրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Կատեգորիա Անվանում Արդյունք
Սեզար 2008 թվական[2] Լավագույն բեմական հագուստի դիզայն Ժան-Դանիել Վիլլերմոզ Անվանակարգ
Նկարչական լավագույն աշխատանքը Կրիստիան Մարտի Անվանակարգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]