Աղցանային ամոքունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Աղցանային ամոքունք
Making vinaigrette.jpg
Ենթատեսակսոուս
Salad dressing Վիքիպահեստում
Պատրաստի սխտորային ամոքունք

Աղցանային ամոքունք, աղցանային սոուսներ, դրեսսինգներ, օժանդակ ճաշատեսակ-համեմունքներ, հստակ բաղադրություններ՝ նախատեսված աղցաններին լրացուցիչ համային որակներ (բարկահամություն, հյութալիություն, քաղցրություն, թթվաշություն) հաղորդելու և աղցանի բաղադրիչները միմյանց միացնլու համար: Ռուսաստանում առավել տարածված աղցանային ամոքունքներ են բուսական յուղը, թթվասերը և մայոնեզը:

Եվրոպական խոհանոցում հում բանջարեղենից պատրաստված աղցանների համար առավել տարածված է տիպիկ ֆրանսիական խառնախորտիկային ամոքունքը, որը պատրաստվում է քացախից և բուսական յուղից ստացված էմուլսիայից՝ երբեմն այլ համեմունքներ՝ մանանեխ և սխտոր ավելացնելով: Համարվում է, որ քացախից և բուսական յուղից ստացվող խառնուրդը հայտնի է եղել դեռևս հին եգիպտացիներին[1]: հայտնի են նաև աղցանների մի քանի ավելի թանձր ամոքունքներ, որոնք պատրաստվում են մայոնեզի կամ կաթնային մթերքի՝ սերուցքի, բնական յոգուրտի, թանի կամ կրեմ-ֆրեշի հիման վրա, որոնք աղցանին հաղորդում են թեթև թթվաշավուն համ և հաճախ մատուցվում են առանձին՝ որպես դիպ-սոուսներ, այսինքն՝ դրանց մեջ բանջարեղենը թաթախելու համար: Աղցանային ամոքունքների մեջ նաև օգտագործվում է գինի, մանանեխ, կտրտած կանաչի, կիտրոնի հյութ կամ լայմի հյութ, տոմատի մածուկ[2]: Հատուկ տարատեսակությամբ առանձնանում են Հարավային Կովկասի խոհանոցների ամոքունքները: Բարդ աղցանային ամոքունքները պարունակում են բազմաթիվ բաղադրամասեր, դրանց հարաբերակցությունը կարող է փոփխվել յուրաքանչյուր բաղադրատոմսի հետ: Այդ իսկ պատճառով բաղադրատոմսերում երբեմն միայն մատնանշում են բաղադրիչները, բայց դրանց հարաբերակցությունը և թնդությունը թողնում են տնային տնտեսուհիների[3] հայեցողության ներքո:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Заправка // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 9.
  2. goccus.com(գերմ.)
  3. Похлёбкин, Вильям Васильевич Заправка // Кулинарный словарь / Н. Петухова. — Москва: «Э», 2015. — С. 120. — 456 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75127-3

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Похлёбкин, Вильям Васильевич Заправка // Кулинарный словарь / Н. Петухова. — Москва: «Э», 2015. — С. 120. — 456 с. — 4000 экз. — ISBN 978-5-699-75127-3
  • Наталья Шинкарёва, Надежда Бондаренко Заправка // Кулинарная энциклопедия / Ольга Ивенская. — Litres, 2017. — Т. 9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]