Աղվեսն ու որսաշունը 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղվեսն ու որսաշունը 2
անգլ.՝ The Fox and the Hound 2
Տեսակմուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, հումորային դրամա, երաժշտական ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և արկածային ֆիլմ
Հորինված երկիրDisney's The Fox and the Hound universe?
Հիմնված էԱղվեսն ու որսաշունը
ՌեժիսորՋիմ Կամերուդ
ՍցենարիստՌոջեր Շուլման
ՀնչյունավորումՌիբա Մաքինթայր, Պատրիկ Սուեյզի, Ջոնա Բոբո, Ջեֆ Ֆոքսուորզի, Վիկի Լոուրենս և Սթիվեն Ռութ
ԵրաժշտությունՋոել ՄակՆիլի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures, Walt Disney Studios Motion Pictures և Buena Vista Home Entertainment
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն67 րոպե
ՊրիկվելԱղվեսն ու որսաշունը
Թվականդեկտեմբերի 12, 2006[1] և օգոստոսի 22, 2007[1]

Աղվեսն ու որսաշունը 2, (անգլ.՝ The Fox and the Hound 2), մուլտիպլիկացիոն ֆիլմ` նկարահանված Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ «Աղվեսն ու որսաշունը» մուլտիպլիկացիոն ֆիլմի շարունակությունն է, որը թողարկվել է 1981 թվականին՝ Walt Disney Pictures-ի կողմից։

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ գլխավոր հերոսներ Տոդ աղվեսն ու Կոպեր շունը երիտասարդ են։ Երկրորդ ֆիլմը թողարկվել է DisneyToon Studios-ի կողմից ՝2006 թվականի դեկտեմբերի կեսին և անմիջապես վարձույթում հասանելի է դարձել՝ տնային դիտման համար։

Մուլտֆիլմը նախատեսված է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Ամոս Սլեյդն ու Առաջնորդը զբաղված են որսորդների մրցույթում, լավագույն ընկերներ Թոդ աղվեսիկն ու Քոփեր շնիկը հասնում են տոնավաճառ, և երգեցողություն լսելով՝ ականատես են լինում «Երգող թափառաշրջիկներ» շների խմբի ներկայացմանը։ Խումբը բաղկացած էր 5 մասնակիցներից` Դիքսի, Կեշ, Ռոուզ տատիկը և երկվորյակներ Վայլոնը և Ֆլոյդը։ Շատ կարևոր է, որ նրանք լավ հանդես գան, որովհետև տոնավաճառ է գալու մի գործակալ, որը տաղանդներ է փնտրում Grand Ole Opry շոուում հանդես գալու համար։

Դիքսին և Քեշը վիճում են, Դիքսին հեռանում է շոուից առաջ, և խումբը ստիպված է լինում հանդես գնալ առանց նրա։ Կատարման ընթացքում Կոպերան նրանց հետ միասին երգում է, և Կեշը հրավիրում է նրան բեմ որպեսզի ձայնակցի իրենց։ Ելույթի մեծ հիացմունքի է արժանանում։ Քեշը հրավիրում է Կոպերային միանալ խմբին, որում կարող են հանդես գալ միայն անօթևան շները։ Կոպերն ամբողջ օրն անցկացնում է Քեշի հետ` բացարձակապես մոռանալով, որ խոստացել է Տոդին միասին հրավառություն դիտել։

Դիքսին գտնում է Թոդին և ընկերակցում նրան։ Զրույցի ընթացքում Տոդը անզգուշաբար հայտնում է, որ Քոփերը թափառաշրջիկ չէ, և Դիքսիի մոտ միտք է հղանում Թոդի օգնությամբ խմբից դուրս վռնդել Քոփերին։ Թոդը բարկացնում է Առաջնորդին և ստիպում նրան իր երևից սլանալ մինչև տոնավաճառ և բեմ, որտեղ ելույթ էր ունենում խումբը։ Ճշմարտությունը պարզելուց հետո Քեշն ազատ է արձակում Քոփերին։ Խմբի մնացած անդամները ցավում են Քոփերի համար, և խումբը քայքայվում է։ Թոդը զղջում է, որ ամեն ինչ փչացրեց, և Թվիդ անունով մի այրին նրան տանում է տուն։ Ճանապարհին նա գրեթե ընկնում է պարոն Բիքերստաֆի մեքենայի տակ, որը տաղանդների որսորդ էր, և վերջինիս գլխարկը թռչում է և ընկնում ուղիղ Թոդի վրա։

Հաջորդ առավոտյան Դիքսին գալիս է Քոփերի մոտ և իր վրա վերցնում տեղի ունեցածի ողջ մեղքը։ Քոփերն ու Թոդը ընդունում են իրենց սխալները և հաշտվում։ Թոդը տալիս է Քոփերին գործակալի գլխարկը, և դրա հոտով նրանք գտնում են տիրոջը։ Խորամանկորեն ընկերները ողջ խմբին բերում են այն վայրի մոտ, ուր ճաշում է գործակալը, և համոզում շներին երգել։ Տպավորված գործակալը կազմակերպում է խմբի ելույթը Grand Ole Opry շոուում։

Ինչ վերաբերում է Քոփերին, նա հեռանում է խմբից և մնում է ընկերոջ` Թոդի հետ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ քննադատներ ֆիլմն անհաջող են համարում[2][3]։ Հիմնականում նրանք քննադատում էին երգերի օգտագործումը պահերը ձգձգելու համար, որոնք չէին կարող երկար տևել, և որևէ բարոյականության կամ ուղերձի բացակայության համար։

Ռուսական կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը կրկնօրինակվել է 2011 թվականին «Пифагор» ստուդիայում՝ «Disney Character Voices International» ընկերության պատվերով[4]։

  • Կրկնօրինակման ռեժիսոր՝ Տատյանա Օդնորոբովա
  • Թարգմանիչ՝ Դմիտրի Ուսաչյով
  • Տեքստի հեղինակ՝ Եկատերինա Բարտո
  • Երգերի տեքստերի հեղինակ՝ Պյոտր Կլիմով
  • Ձայնային ռեժիսոր՝ Ռինատ Նիգմատուլին
  • Ստուդիայի տեղեկագիր՝ Shepperton International
  • Երաժշտական խմբագիր՝ Արմեն Պողոսյան
  • Նախագծի մենեջեր՝ Եկատերինա Պլիգինա
  • Ստեղծագործական խորհրդատուներ՝ Յուլիա Բարանչուկ, Սերգեյ Պասով

Դերերի կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոդ՝ Մաքսիմ Կարատիշ
  • Քոփեր՝ Իվան Դախնենկո
  • Քեշ՝ Օլեգ Գոնչարով
  • Դիքսի՝ Տատյանա Շիտովա, Աննա Նևսկայա
  • Ռոուզ տատիկ՝ Իրինա Պոնոմարյովա
  • Ուեիլոն՝ Անդրեյ Բիրին
  • Ֆլոյդ՝ Մաքսիմ Մամինով
  • Զելդա՝ Ելենա Բուշուևա
  • Օլիվիա՝ Դիանա Շպակ
  • Ամոս Սլեիդ՝ Բորիս Տոկարև
  • Թվիդ այրի՝ Սվետլանա Խարլապ
  • Լայիլ՝ Սերգեյ Բուրունով
  • Ուինչել՝ Միխայիլ Գեորգիու
  • Չիֆ՝ Դալվին Շերբակով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.d-zine.se/filmer/mickeochmolle2.htm
  2. John J. Puccio. «FOX AND THE HOUND 2, THE - DVD review». moviemet.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  3. «The Fox and the Hound 2». Flixster. Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  4. Список составлен согласно данным о русском дубляже, показанных на DVD и Blu-ray после мультфильма.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսն ու որսաշունը 2» հոդվածին։