Աղվեսագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղվեսաձետից)
Աղվեսագի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Poeae
Ենթատրիբա Alopecurinae
Ցեղ Աղվեսագի (Alopecurus)
L., 1753

Աղվեսագի (լատին․՝ Alopecurus), աղվեսաձետ, աղվեսապոչ, աղվեսախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի ցեղ։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձրությունը 10-50 սմ է։ Ծաղկաբույլը էլիպսաձև, կամ գլանաձև հասկանման հուրան է։ Հասկիկները երկսեռ են՝ մեկական ծաղկով։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը երկու կողմից սեղմված հատիկ է։ Կերաբույս է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում՝ 9 տեսակ՝ աղվեսագի դաշտային (A. myosuroides), աղվեսագի համաչափ (A. aequalis), աղվեսագի հայկական (A. armenus), աղվեսագի Օշեի (A. aucheri) և այլն։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է առավելապես խոնավ հողերում, ալպյան, ենթալպյան մարգագետիններում, տափաստաններում, անտառեզրերին, աղբոտում հացահատիկի ցանքերը և պտղատու այգիները։ Հաճախ առաջացնում է ճիմ։

Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսագի» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսագի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղվեսագի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 265
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։