Աղվան Չատինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղվան Չատինյան
Chatinyan 0180220 193202.jpg
Աղվան Չատինյանը Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում
Ծնվել է1927 նոյեմբերի 20
ԾննդավայրՎարդաբլուր
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունլեռնագնաց
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար»

Աղվան Չատինյան, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1927 թ. նոյեմբերի 20-ին Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում։ 1934-1945 թվականներին. ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը ընդունվել է Վանաձորի գյուղատնտեսական տեխնիկումը, որն ավարտել է 1946 թ. գերազանցությամբ։ Աշխատել է Վարդաբլուրի կոլտնտեսության փորձադաշտում որպես ագրոնոմ, միաժամանակ կատարել է գյուղի ակումբի վարիչի պարտականությունները։ 1948-1952 թվականներին ընդունվել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և դասախոսական աշխատանքի անցել նույն ինստիտուտում որպես դասախոս, ավագ դասախոս, դոցենտ (1972) և պրոֆեսոր (1999)։ 1987-1995 թվականներին գլխավորել է կիրառական մարզաձևերի ամբիոնը։ Նրա ջանքերով 1992 թվականին Ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է «Փրկարարական գործ» մասնագիտություն։

1961 թ. Հայաստանում հիմնադրել է ձմեռային երկամարտ (բիաթլոն) մարզաձևը, իսկ 1969 թվականին՝ մականախաղը։ Եղել է այդ մարզաձևերի հավաքական թիմերի առաջին ավագ մարզիչը։ 1962 թվից մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը եղել է Հանրապետության միակ ավագ մարզիչը, որ ներկայացրել է Հայաստանը ԽՍՀՄ ամառային և ձմեռային սպարտակիադաներում, գրավել միջինից բարձր տեղեր, մարզիկներին ապահովելով սպորտի վարպետի կոչումներ։ Բազմիցս մասնակցել է ԽՍՀՄ լեռնագնացության միութենական և Կովկասի առաջնություններին, ունեցել հաղթանակներ։ 1958 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում և ընդգրկվել է ԽՍՀՄ լեռնագնացների հավաքական թիմում, 1958 թվականինմասնակցել է Պամիրում անցկացվող սովետա–չինական էքսպեդիցիային։

Աղվան Չատինյանը ունի հրատարակված մոտ 100 աշխատանք, այդ թվում 10 ուսումնական ձեռնարկ։ Մրցավարական լայն գործունեություն է իրականացրել հանրապետական, համամիութենական և միջազգային տարբեր մարզաձևերում։ 1980-1990 թթ. որպես մրցավար և տեսուչ սպասարկել է մականախաղի ԽՍՀՄ առաջնության մրցումները։

2001 թվականին կյանքի 8-րդ տասնամյակի կեսին Աղվան Չատինյանը Արագածի գագաթին կանգնեցրել է խաչ՝ նվիրված Քրիստոնեության 1700 ամյակին։ Որպես կասկադյոր մասնակցել է մի շարք գեղարվեստական ֆիլմերի, որոնցից հայտնի են «Անձամբ ճանաչում եմ», «Ուրվականները հեռանում են լեռներից», «Թռիչք անդունդի վրայով», «Սգավոր ձյունը», «Ուղղահայաց» փոխարինելով հանրաճանաչ դերասաններ Վլադիմիր Վիսոցկուն, Գուրգեն Թոնունցին և ուրիշների։

Այժմ դասավանդում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, նաև գլխավորում է Հայաստանի հանրապետության դահուկային սպորտի ֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովը։

Aquote1.png Շատ վախկոտ եմ եղել, բայց ստուգարք ստանալու համար հաղթահարեցի վախս: Համալսարանում անցնում էինք «ալպինիզմ» առարկան, և ստուգարքի ժամանակ շատ էի վախենում, որ պարանները կկտրվեն, ու ես կմեռնեմ: Առաջին անգամ ինձ մոտ ստացվեց ու դժվարություններ չզգացի: Իսկ հաջորդ անգամ ավելի արագ գնացի, քան հանրապետության չեմպիոնը:
- Աղվան Չատինյան[1]
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]