Աղջիկները կամրջի վրա (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Աղջիկները կամրջի վրա
Munch Girls on the pier.jpg
տեսակկտավների խումբ
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1901
հատվածն էThe Girls on the Bridge?, Աղջիկները կամրջի վրա, The Girls on the Bridge?, The Girls on the Bridge?, The Girls on the Bridge?, The Girls on the Bridge? և The Girls on the Bridge?

«Աղջիկները կամրջի վրա» (նորվ.՝ Pikene på broen), նկարների շարք, որը ստեղծել է նորվեգացի  նկարիչ-էքսպրեսիանիստ Էդվարդ Մունկը 1900-ական թվականների առաջին կեսն ընկած ժամանակահատվածում: Նկարներում պատկերված են կամուրջին կանգնած և գետին նայող երեք աղջիկներ: Նկարաշարի առաջին ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում (1899 կամ 1901 թվականներին վրձնած)[1]:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աղջիկները կամրջի վրա» կտավի առավել վաղ տարբերակները Էդվարդ Մունկը վրձնել է հընթացս 1900- 1901 թվականներին, երբ գտնվում էր իր շատ սիրելի Օսգորստրաննե քաղաքում: Այստեղ նկարիչը ամեն ամառ անցկացնում էր իր հանգիստը[2]: Հենց Օսգորստրաննեում Մունկը վերականգնեց ֆիզիկական և հոգեբանական քայքայված առողջությունը Տուլլա Լարսենի հետ անհաջող սիրավեպից հետո: Լիովին ապաքինվելով` նկարիչն անցավ ակտիվ աշխատանքային գործունեության[1][2]: Առաջին ուրվանկարները հեղինակն արել է տեղի դպրոցի աղջիկների հետ, որոնք խաղում էին կամրջի վրա: Մունկը խնդրեց նրանց, որ միաշարք կանգնեն կամրջի ճաղաշարի մոտ, որպեսզի սկսի ուրվագծել[2]:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աղջիկները կամրջի վրա» ստեղծագործության առաջին տարբերակում աղջինկերը կանգնած են թիկունքով դեպի հեղինակը և հայացքով դեպի ճաղաշարը: Մյուս տարբերակներում նրանք պատկերված են կամրջի կենտրոնում հակառակ դիրքով՝ հայացքով դեպի նկարիչը: Գոյություն ունի նկարի մի տարբերակ, որտեղ պատկերված է Մունկի ընկերուհին՝ Օսե Նյորրեգորը[2][3]: Կոմպոզիցիոն առումով նկարը մոտ է «Ճիչ» ստեղծագործությանը. այստեղ նույնպես կիրառված է հեղինակի սիրելի ոճը՝ անհետացող ճանապարհներ ու գծեր: «Աղջիկները կամրջի վրա» կտավի խորքում միաձուլվում են, ինչպես որ «Ճիչում», ճանապարհը, կամուրջը և ճաղաշարը: Այս նկարը փաստացիորեն նմանվում է «Ճիչ»-ի հայելային անդրադարձին: Սակայն այս կտավում չկա տագնապն ու ընդգծված սարսափը. սա առավել գունեղ, կյանքով լեցուն կտավ է, ի հակադրություն Մունկի «Կյանքի ֆրիզ» ժամանակահատվածի շատ նկարների[2]:

Ի տարբերություն Էդվարդ Մունկի առավել վաղ ստեղծած շատ նկարների, «Աղջիկները կամրջի վրա» ստեղծագործությունը արվեստագետների, քննադատների և հանդիսատեսի կողմից արժանացավ դրական ընդունելության[2]:

Նկարի տարբերակներից մեկը հեղինակը հատուկ վրձնել է փարիզյան «Անկախների սալոն»-ի (1903 թվական) համար: Այդտեղից կտավը գնեց ռուս արդյունաբերող, հավաքորդ Միխայիլ Աբրամովիչ Մորոզովը: Ներկա պահին այդ կտավը պահպանվում և ցուցադրվում է Մոսկվայի Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում[1][4]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Мунк от А до Я на сайте Норвегии в Росси
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Атле Нэсс. Эдвард Мунк: Биография художника. Издательство «Весь Мир», 2007
  3. Ульрих Бишофф. Эдвард Мунк. TASCHEN/Арт-родник, 2008
  4. «Эдвард Мунк. Белая ночь. Осгардстран (Девушки на мосту), 1902—1903» (HTML)։ Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков։ ГМИИ имени А.С. Пушкина — www.newpaintart.ru։ Վերցված է 29.06.2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]