Jump to content

Աղջիկը և աղվեսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը և աղվեսը
ֆր.՝ Le Renard et l'Enfant[1]
Երկիր Ֆրանսիա[1]
Ժանրվավերագրական ֆիլմ[1], դրամա և արկածային ֆիլմ[1]
Թվականդեկտեմբերի 5, 2007[1], դեկտեմբերի 12, 2007[1][2], դեկտեմբերի 23, 2007[1], դեկտեմբերի 27, 2007[3][4], դեկտեմբերի 28, 2007[5], փետրվարի 8, 2008[6], փետրվարի 14, 2008[7], մարտի 7, 2008[8], մարտի 21, 2008[1], ապրիլի 3, 2008[9], ապրիլի 4, 2008[10], ապրիլի 17, 2008[1], մայիսի 9, 2008[1], մայիսի 16, 2008[1][11], հունիսի 19, 2008[1], օգոստոսի 7, 2008[1], օգոստոսի 8, 2008[1][2], սեպտեմբերի 4, 2008[12], սեպտեմբերի 11, 2008[1], սեպտեմբերի 12, 2008[1], սեպտեմբերի 19, 2008[1][13], սեպտեմբերի 25, 2008[1], հոկտեմբերի 17, 2008[14], հոկտեմբերի 31, 2008[15][16], նոյեմբերի 7, 2008[1], հունվարի 16, 2009[17], հունվարի 10, 2009[18], մարտի 26, 2009[2], ապրիլի 3, 2009[2], ապրիլի 17, 2009[1], հունիսի 20, 2009[1], հուլիսի 9, 2009[1], հուլիսի 10, 2009[1], օգոստոսի 21, 2009[1], մարտի 17, 2011[19] և ապրիլի 21, 2016[1]
Լեզուֆրանսերեն[1]
ՌեժիսորԼյուկ Ժակ[1]
ՊրոդյուսերՔրիստոֆ Լիուդ[1], Էմանուել Պրի[1] և Իվ Դարոնդո[1]
Սցենարի հեղինակԼյուկ Ժակ[1] և Էրիկ Ռոգնար[1]
ԴերակատարներԲերտիլ Նոել-Բրյունո[20] և Thomas Laliberté?[20]
ՕպերատորԺերար Սիմոն[1], Éric Dumage?[1] և François Royet?[1]
ԵրաժշտությունԵվգենի Գալպերին[1], Ալիս Լյուիս[1] և Դևիդ Ռեյես[1]
ՄոնտաժՍաբին Էմիլիանի[1]
Պատմվածքի վայրՖրանսիա
ԿինոընկերությունBonne Pioche?[1][21] և France 3[1][21]
Տևողություն92 րոպե[1]

«Աղջիկը և աղվեսը»( ֆր.՝ Le Renard et l'enfant), ռեժիսոր Լյուկ Ժակեի 2007 թվականի ֆիլմը։

10–ամյա աղջիկը ապրում է Արևելյան Ֆրանսայի չքնաղ լեռների ազատ տարածություններում կորած ֆերային տնակում։ Մի անգամ աշնանը, վերադառնալով դպրոցից, անտառեզրում աղջիկը տեսնում է որսացող երիտասարդ աղվեսի։ Բնականաբար, աղվեսը փախչում է։ Հանդիպումը հուզում է նրան, և նա երազում է կրկին տեսնել աղվեսին։

Հաջորդ ամիսներին նա անընդհատ զբոսնում է մոտակա վայրերով այն հույսով, որ կհանդիպի աղվսին։ Գալիս է ձմեռը։ Ձյան վրայի հետքերով աղջիկը հետևում է աղվեսին, բայց չի գտնում նրան։ Դրա փոխարեն նա վախենում է գայլերից, ընկնում է հեղեղատի մեջ և վնասում ոտքը։

Ձմռանը նրան թողնում են տանը։ Ծնողները աղվեսների մասին գիրք են նվիրում, և նա ուշադրությամբ ուսումնասիրում է այն։ Այդ ժամանակ գալիս է գարունը, և աղվեսը, որը պարզվում է էգ է, ապրում էր ընտանիքի հետ։

Երբ ձյունը հալվում է, աղջիկը շարունակում է փնտրել աղվեսին։ Նա գիտեր՝ ինչպես գտնել նրանց բույնը։

Աղվեսն ու աղջիկը ընկերանում են և ամբողջ ամռանը անբաժանելի են դառնում։ Մի քանի անգամ աղջիկը փրկում է Տիտուին (այսպես էր նա անվանել աղվեսին)։ Մի անգամ աղվեսը գալիս է իր տուն, աղջիկը ուղեկցում է նրան իր սենյակ, որը գտնվում է երկրորդ հարկում։ Աղվեսի մոտ փակ տարածության մեջ խուճապ է առաջանում և արդյունքում պատուհանից ցած թռչում։ Աղջիկը նրան անգիտակից տանում է բնի մոտ։ Աղվեսը ապրում է, բայց աղջկա հետ ընկերությունը այլևս չի շարունակվում։

Սերն ու տիրումը միևնույնը չեն։

Դերասան Դեր
Բերթիլ Նոել-Բյունո աղջիկ
Թոմաս Լալիբերթե տղա, Լուլուի որդին
Իզաբել Կարե մեծ Լուլու

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]