Աղջիկը փարոսից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը փարոսից
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1956
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Կրիկուն
Սցենարի հեղինակՕլես Գոնչար
ԴերակատարներԻյա Արեպինա
ԵրաժշտությունԱնատոլի Սվեչնիկով
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա

«Աղջիկը փարոսից» (ռուս.՝ «Девушка с маяка»), 1956 թվականի խորհրդային կինոֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Կրիկունն[1] Օլես Գոնչարի «Թող վառվի կրակը» (ռուս.՝ «Пусть горит огонёк») պատմվածքի հիման վրա։

Ֆիլմը նկարահանվել է Ազովի ծովում։ Նրա սցենարը գրել է պատմվածքի հեղինակը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի փոքր կղզում տեղակայված է փարոս։ Այստեղ ապրում է փարոսի պահապանը՝ ծեր բոցման Եմելյան Պրոխորովիչ Լելեկան իր կնոջ և դստեր հետ։ Նավակը, որը պաշարներ է բերում, միակ հյուրն է մեծ աշխարհից։ Ժամանակի ընթացքում աղջկա մեջ ռոմանտիկ զգացում է ծնվում նրա նավապետի հանդեպ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Искусство кино» ամսագրում (1958, թիվ 11) ֆիլմը քննադատվել է։ Կինոգետ Ա. Ռոմիցինը գրել է․ «Հերոսների զգացմունքների առարկայական, հոգեբանորեն համոզիչ արտահայտության բացակայությունը մերկացրել է սյուժետային կառուցվածքի արհեստականությունը։ Ամեն ինչ պետք է ընդունել վստահելով, քանի որ ռեժիսորը համոզիչ գեղարվեստական հիմնավորում չի տվել հերոսների արարքներին»[2]։

«Մարիյկան սիրում է Իգորին,— շարունակել է գրախոսողը,– սակայն նույն հաջողությամբ կարող էր սիրել մեկ ուրիշի, ասենք, փարոսի աշխատակից Դյոմային․..»։ Նրա երջանկությունը պատկերող հնարքներից մեկը «այնպիսի վերաբերմունք է առաջացնում հերոսուհու նկատմամբ, որն ամեն ինչում հակառակ է ռեժիսորի իրական մտադրություններին» և հանդիսատեսի մոտ առաջացնում է «կասկած, որը բարենպաստ չէ հերոսուհու խելքի համար»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Աղջիկը փարոսից» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. 2,0 2,1 Ромицин, 1958, էջ 40

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ромицин А. Намерения и результаты // Искусство кино. — 1958. — № 11. — С. 36—42.
  • Корнієнко І. Фільмографія українських радянських художніх фільмів 1917-1967 pp. // Корнієнко І. Півстоліття українського кіно: Сторінки історії. — Киев, 1970. — С. 185-227.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]