Աղջիկը գնդի վրա (ֆիլմ)
Արտաքին տեսք
Աղջիկը գնդի վրա ռուս.՝ Девочка на шаре | |
|---|---|
| Երկիր | |
| Հիմք | The Adventures of Dennis? |
| Թվական | 1966 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Լևան Շենգելիա և Գլեբ Կոմարովսկի |
| Սցենարի հեղինակ | Վիկտոր Դրագունսկի |
| Դերակատարներ | Յուրի Յակովլև, Ալլա Բուդնիցկայա, Գալինա Կրավչենկո, Գենադի Բորտնիկով, Գեորգի Գեորգիու և Իրինա Մուրզաևա |
| Երաժշտություն | Մուրադ Կաժլաև |
| Կինոընկերություն | Մոսֆիլմ |
| Տևողություն | 64 րոպե |
«Աղջիկը գնդի վրա» (ռուս.՝ «Девочка на шаре»), 1966 թվականի մանկական խորհրդային ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Լևան Շենգելիան և Գլեբ Կոմարովսկին Վիկտոր Դրագունսկու՝ Դենիս Կորաբլյովի մասին իր պատմվածքների հիման վրա գրված սցենարով[1][2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիսկան (Իրակլի Ցիրգիլաձե), առաջին անգամ հայտնվելով կրկեսում, հիացած է աղջնակով (Օլյա Ռյաբցևա), որը պարում էր գնդակի վրա։
Շուտով կրկեսը հեռանում է քաղաքից, և դա վշտացնում է Դենիսկային։
Թանգարանում նա տեսնում է Պաբլո Պիկասոյի «Աղջիկը գնդի վրա» կտավը։ Այդ նկարում նա ճանաչում է իր սիրուն՝ Տանյային։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրի Յակովլև – Դենիսկայի հայրը
- Ալլա Բուդնիցկայա – Դենիսի մայրը
- Իրակլի Ցիրգիլաձե – Դենիս Կորաբլյով
- Օլյա Ռյաբցևա – Տանյա Վորոնցովա
- Միխայիլ Կիսլյարով – Տոլիկ
- Գալինա Կրավչենկո – Դենիսկայի տատը
- Գենադի Բորտնիկով
- Գեորգի Գեորգիու – կրկեսի ադմինիստրատոր
- Աննա Ստրոգանովա
- Իրինա Մուրզաևա
Ֆիլմում մասնակցում են կրկեսի արտիստներ Կոնստանտին Բերմանը, Իգոր Կիոն, Ախմատովսկիները, Վյազովները, Իզոտուլինները, Վ. Գավրիլովը, Վ. Կալինինը, Վ. Պերեպոնովը, Ն. Պավլենկոն, Ե. Շկունովա-Վոլոշինան, Իբի Կոկամյագին։
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Դրագունսկի
- Ռեժիսորներ՝ Լևան Շենգելիա, Գլեբ Կոմարովսկի
- Օպերատոր՝ Լեոնիդ Կրայնենկով
- Նկարիչներ՝ Սապետ Աղոյան, Լևան Շենգելիա
- Կոմպոզիտոր՝ Մուրադ Կաժլաև
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղջիկը գնդի վրա (Պաբլո Պիկասոյի նկարը)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Աղջիկը գնդի վրա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Աղջիկը գնդի վրա» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|