Աղջիկ, որն ամեն ինչ ուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկ, որն ամեն ինչ ուներ
անգլ.՝ The Girl Who Had Everything
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա և ռոմանտիկ ֆիլմ
Թվական1953
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌիչարդ Թորփ
ՊրոդյուսերԱրման Դյուտչ
Սցենարի հեղինակԱդելա Ռոջերս Սենթ Ջոնս
ԴերակատարներԷլիզաբեթ Թեյլոր, Ֆեռնանդո Լամաս, Ուիլյամ Փաուել, Գիգ Յանգ, Ջեյմս Ուիթմոր, Ռոբերտ Բարթոն, Բարրի Նորթոն, Էրլ Հոջինս, Հարրի Բարթել, Պատրիկ Օ'Մելլի կրտսեր և Փոլ Հարվի
ՕպերատորՓոլ Վոգել
ԵրաժշտությունԱնդրե Պրևին
ՄոնտաժԲեն Լյուիս
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն69 րոպե
Բյուջե665 000 $
Շահույթ1 218 000 $

«Աղջիկ, որն ամեն ինչ ուներ» (անգլ.՝ The girl who had everything ), 1953 թվականի ֆիլմ, որի գլխավոր դերում Էլիզաբեթ Թեյլորն է[1]։ «Ազատ հոգի» (1931 թվական) ֆիլմի վերաստեղծումը, որտեղ նկարահանվել են Քլարկ Գեյբլը և Նորմա Շիրերը։ Ադելա Ռոջերս Սթ. Ջոնսի ստեղծագործության էկրանավորումը[2]։

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Էլիզաբեթ Թեյլոր Ջեյն Լաթիմեր
Ֆերնանդո Լամաս Վիկտոր (Վիկ) Յ. Ռայմոնդի
Ուիլյամ Պաուէլ Սթիվ Լաթիմեր (Ջեյնի հայրը)
Գիգ Յանգ Վեյնս Քյորթ
Ջեյմս Ուիթմոր Չարլզ ՙՙՉիկո՚՚ Մենլոու
Ուիլյամ Ուոլքեր Ջուլիան

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվ Լատիմեր (William Powell, նրա վերջին դերերից մեկը) գանգստերների պաշտպանության վրա հարստացած հաջողակ փաստաբան է։ Նա միայնակ է մեծացնում իր դստերը՝ Ջեյնին (Elizabeth Taylor), մի աղջկա, որը միշտ հասնում է իր ուզածին։ Վեյնս Քյորթը (Gig Young) վաղուց սպասում է իր ամուսնության առաջարկի ընդունմանը, բայց Ջեյնը շատ է սիրում իր հասարակական ազատ կյանքը և դրա համար խնդրում է մի քիչ էլ սպասել։

Վիկտոր Ռայմոնդին՝ Սթիվի հաճախորդը, մեղադրվում է խաղարկային բիզնեսին անօրինական տիրանալու համար։ Ջեյնը ծանոթանում է նրա հետ, և երիտասարդները սիրահարվում են։ Վիկը աճուրդի ժամանակ Վեյնսից վերցնում է նրա ձին՝ նվիրում Ջեյնին, քաղաքից հեռու առանձնատուն գնում և ուզում հեռանալ նախկին հանցավոր կյանքից։ Ջեյնի հայրը հավանություն չի տալիս դստեր և գանգստերի հարաբերություններին, բայց, այնուամենայնիվ, զույգը պատրաստվում է ամուսնանալ։ Նրանք հաճախում են մի աշխարհիկ երեկույթի, որտեղ Ջեյնի բոլոր ծանոթներն ու ընկերները նրան տեսնում են Վիկտորի հետ։

Ջեյնը և Վիկտորը գալիս են Նյու Յորք։ Վիկի հանցակիցները նրան հրավիրում են հանդիպման, որտեղ նա հայտարարում է, որ ուզում է հեռանալ և թողնել ղեկավարի պաշտոնը։ Այնուամենայնիվ, Սթիվ Լաթիմերը պատրաստվում է ցուցմունք տալ Ռայմոնդիի դեմ, որը կհայտնաբերի նրա բոլոր հանցակիցներին ևս։ Սթիվը և Վիկտորը վիճում են, և բանը հասնում է կռվի։ Սթիվի հեռանալուց հետո՝ Ջեյնը նույնպես ուզում է գնալ, սակայն Վիկը նրան բաց չի թողնում և արդյունքում ապտակում է նրան։ Ջեյնը փախչում է։

Վիկտորն իր մեքենայով շրջում էր քաղաքում, լուսամփոփի տակ նրա կողքին մի բեռնատար է կանգնում, որից նրան կրակոցով սպանում են։

Լաթիմերների տունը լցված է լրագրողներով, Սթիվը չի շտապում պատմել գործի մանրամասների մասին, որպեսզի դստերը չներգրավի գործի մեջ, բայց Ջեյնը ինքն է դուրս գալիս լրագրողների մոտ և պատմում իր սխալի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]