Օշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղուտաբույսից)
Օշան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Salsoloideae
Տրիբա Salsoleae
Ցեղ Օշան (Salsola)
L., 1753

Օշան (շոռան, աղաբույս, աղուտաբույս) թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա թուփ կամ կիսաթուփ, հազվադեպ՝ ծառ։

Հայտնի է օշանի 100 տեսակ՝ տարածված Եվրասիայի և Աֆրիկայի անապատներում ու կիսաանապատներում, Ամերիկայում և Ավստրալիայում։

ՀՀ-ում աճում է 11 տեսակ՝ ռուսական, Թամամշյանի, ծառանման, նատրոնային և այլն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է ավազուտներում, աղուտ-ալկալի հողերում։

Թամամշյանի օշանը Հայաստանի բնաշխարհիկ է, հանդիպում է միայն Արարատյան գոգավորությունում (Վաղարշապատ քաղաքի, Գոռավան, Երասխ գյուղերի շրջակայքում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները հերթադիր են, մսալի, գծաձև, կլոր կամ կիսագլանաձև։ Ծաղկաբույլը հասկանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ երկսեռ, մեկական, տերևանութներում, դեղնավուն կամ վարդագույն։

Ծաղկում է օգոստոս-սեպտեմբերին։ Պտուղը չոր, միասերմ ընկուզիկ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։