Աղիտու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղուդիից)
Գյուղ
Աղիտու
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Այլ անվանումներԱգուդի
Աղուդի
Մակերես19,44 կմ²
ԲԾՄ1650 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն436 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աղիտու (Հայաստան)##
Աղիտու (Հայաստան)
Աղիտու (Սյունիքի մարզ)##
Աղիտու (Սյունիքի մարզ)

Աղիտու, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում բնակավայրն ունեցել է Աղուդի անունը։ Աղիտու է վերանվանվել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո՝ 1991 թվականին։

Աշխարհագրությւոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղիտուն գյուղը գտնվում է Որոտան գետի բարձրադիր ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1620-1700 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարսկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 99 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 3 կմ դեպի արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտակա քարանձավներում գտնվել են ուշ քարե դարի դամբարաններ[3][4]։

Գյուղում կա VI-VII դարերի կոթող-մահարձան, գյուղից հարավ գտնվում են «Բերդատեղ» ավերակ բերդը, «Ձորագյուղ» և «Գյուղատեղ» ավերակ գյուղատեղիները։ Շրջակայքում կան հանքային աղբյուրներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Աղիտուի մշտական բնակչությունը կազմել է 436, առկա բնակչությունը՝ 356 մարդ[5]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում՝ մինչև Արցախյան շարժումն ու ազգամիջյան բախումները, գյուղը բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով[6][7], այնուհետև՝ հայերով։

Ստորև ներկայացված է Աղիտուի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[6][7].

Տարի 1831 1873 1897 1926 1959 1970 1989 2001 2011
Բնակիչ 60 450 1162 344 828 1222 27 209[8] 436[5]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. Աղիտուի քարանձավներ. Ժամանակակից մարդու ամբողջ պատմությունը՝ հողի մի քանի մետր շերտում
  4. Gasparyan, Boris; Kandel, Andrew; Montoya, Cyril (2014 թ․ դեկտեմբերի 1). Living the High Life: The Upper Paleolithic Settlement of the Armenian Highlands. ISBN 9784990807009.
  5. 5,0 5,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. 6,0 6,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. 7,0 7,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 200 — 992 էջ։
  8. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 266