Աղմկաբառ

Աղմկաբառը (Buzzword) բառ կամ արտահայտություն է, որը կարող է լինել նոր կամ արդեն գոյություն ունեցող, սակայն որոշ ժամանակով դառնում է տարածված ու հանրաճանաչ։ Աղմկաբառերը հաճախ առաջանում են տեխնիկական տերմիններից, բայց ժամանակի ընթացքում, նորաձև կիրառման հետևանքով, կորցնում են իրենց սկզբնական մասնագիտական բովանդակությունը և օգտագործվում են հիմնականում ուրիշներին տպավորելու նպատակով։ Որոշ աղմկաբառեր, ինչպես օրինակ «արհեստական բանականություն» արտահայտությունը, ճիշտ համատեքստում կարող են պահպանել իրենց իսկական տեխնիկական իմաստը։[1] Աղմկաբառերը հաճախ ծագում են ժարգոնից, ակրոնիմներից կամ նորաբանություններից։[2] Չափից շատ օգտագործվող բիզնեսային աղմկաբառերի օրինակներ են՝ սիներգիա, վերտիկալ, դինամիկ, կիբեռ և ռազմավարություն։
Ընդգծվել է, որ բիզնեսները չէին կարող գործել առանց աղմկաբառերի, քանի որ դրանք համառոտ ձևակերպումներ են կամ ներքին հապավումներ, որոնք կատարյալ հասկանալի են այն մարդկանց համար, ովքեր տեղյակ են համատեքստին։[3] Սակայն օգտակար աղմկաբառը կարող է համաժողովրդական խոսքում լայնորեն տարածվել և այդ պատճառով կորցնել իր օգտակարությունը։ Կառավարման պրոֆեսոր Ռոբերտ Կրայթները նշում է․ «Աղմկաբառերը գրական համարժեքն են Գրեշեմի օրենքի։ Դրանք դուրս են մղում լավ գաղափարները»։[4] Աղմկաբառերը կամ աղմկային արտահայտությունները (ինչպես՝ «բոլորս նույն էջի վրա ենք», «all on the same page») բիզնեսում կարող են դիտվել որպես միջոց՝ մարդկանց մեջ փոխադարձ ըմբռնման զգացողություն ստեղծելու համար։ Քանի որ գրեթե բոլոր աշխատավայրերում օգտագործվում է հատուկ ժարգոն (որը նույնպես կարելի է համարել աղմկաբառերի ձև), դա թույլ է տալիս հաղորդակցվել ավելի արագ։ Իրականում, նոր աշխատակիցները ավելի արագ են «դառնում թիմի մի մասը», երբ սովորում են իրենց նոր աշխատավայրի աղմկաբառերը։ Աղմկաբառերը այնքան խորապես ներթափանցում են մարդկանց աշխատանքային կյանքում, որ շատերը նույնիսկ չեն գիտակցում, որ օգտագործում են դրանք։ CSC Index ընկերության փոխնախագահ Ռիչ ԴիՎեյնը նշում է, որ աղմկաբառերը նկարագրում են ոչ միայն միտումներ, այլ նաև «մուտքի տոմս»՝ համարվելու հաջողակ կազմակերպություն. «Ինչը մարդկանց հոգնեցնում է՝ յուրաքանչյուր խորհրդատվական ընկերության փորձն է՝ այս ամենին նոր երանգ հաղորդելու։ Հենց դա է պատճառը, որ տեղեկատվությունը դառնում է անօգուտ»։[5]
Աղմկաբառերը մեծ դեր են խաղում նաև քաղաքականության մեջ, որտեղ դրանք կարող են հանգեցնել մի գործընթացի, որը «առաջնահերթություն է տալիս հռետորաբանությանը իրականությունից՝ ստեղծելով քաղաքականություն, որը նախ գործնականացվում է և միայն հետո՝ գաղափարավորվում»։ Այդ հետևանքով առաջացած քաղաքական խոսքը հայտնի է նրանով, որ «խուսափում է բանական քննարկումից (որը բնութագրվում է փաստերի և կառուցվածքային փաստարկների օգտագործմամբ) և փոխարենը օգտագործում է լեզուն՝ բացառապես վերահսկողության և մանիպուլյացիայի նպատակով»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Buzzword». Merriam-Webster. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ definition of buzzword Արխիվացված Հունվար 15, 2017 Wayback Machine. Grammar.About.com.
- ↑ Ettorre, Barbara (1997 թ․ սեպտեմբեր). «What's the Next Business Buzzword?». Management Review. 86 (8). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. «How can corporate America operate without buzzwords? They will be with us always because business organizations are a ready market for them. ... These are internal shortcuts. To outsiders, they might be little understood, but to everyone in the organization, they make perfect sense.»
- ↑ Ettorre, Barbara (1997 թ․ սեպտեմբեր). «What's the Next Business Buzzword?». Management Review. 86 (8). Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. «Robert Kreitner, senior lecturer and professor of management at Arizona State University, equates buzzwords with the economic theory holding that bad money drives out good money. 'Buzzwords are the literary equivalent of Gresham's Law', Kreitner says. 'They will drive out good ideas [...].'»
- ↑ Ettore, B. (1997, September). What's the next business buzzword? Management Review, 33–35.