Աղջաքենդ (Երզնկայի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղճաքենդից)
Բնակավայր
Աղջաքենդ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԵրզնկայի գավառ
Այլ անվանումներԱղճաքենդ, Աղճեքենտ, Աղճիքենդ, Աղջակենդ
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունԱղջաքենդցի
Աղջաքենդ (Երզնկայի գավառ) (Թուրքիա)##
Աղջաքենդ (Երզնկայի գավառ) (Թուրքիա)

Աղջաքենդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Երզնկա-Էրզրում ճանապարհի վրա։

XX դարի սկգբներին ուներ 35-50 տուն բնակիչ` մեծամասնությունը հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աղջաքենդի բնակիչների մեծ մասը զոհվել է, մնացածները՝ գաղթել։

Հողը բերրի չէր, որի պատճառով բնակիչները հիմնականում զբաղվում էին արհեստներով։ Տարածված էր բրուտագործությունը։ Աղջաքենդն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի և մատուռ։ Գյուղում գործում էր երկսեռ վարժարան, որն ուներ 8-10 աշակերտ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 190 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 258