Աղիների ինվագինացիա (ներագուցում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղիների ինվագինացիա (ներագուցում)
VolvulusCT.PNG
Համակարգչային շերտագրության պատկերի վրա երևացող ինվագինացիա
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասաղիքային անանցանելիություն[1][2] և Ժառանգական հիվանդություններ[2]
ՊատճառԱնհայտ[3]
Բուն պատճառC113484[4][2] և C113484[1]
Հիվանդության ախտանշաններՈրովայնային ցավ, փսխում, արյունային կղանք[3]
Բժշկական մասնագիտությունՄանկաբուժություն, ընդհանուր վիրաբուժություն
OMIM147710 և 147710
Հիվանդությունների բազա6913
MedlinePlus000958
eMedicine930708
MeSHIDD007443
Disease OntologyDOID:8446 և DOID:8446
NCI ThesaurusC113484[4][2] և C113484[1]
ԱխտորոշումՌենտգեն ախտորոշում[3]
Տարբերակիչ ախտորոշումՊիլորիկ ստենոզ[3]
ԲուժումՀոգնա, վիրահատություն[3]
ԲարդություններՊերիտոնիտ, աղիների թափածակում[3]
Սկիզբը6-ից 18 ամսական հասակում՝ օրերի կամ շաբաթների ընթացքում[3]
Intussusception Վիքիպահեստում

Աղիների ինվագինացիա (ներագուցում), վիճակ, որի դեպքում աղիքի մի գալարը մխրճվում է իրենից անմիջապես առաջ գտնվող գալարի մեջ[3]։ Այն հիմնականում ընդգրկում է բարակ աղին, ավելի հազվադեպ ՝ հաստը[3]։ Ախտանիշները ներառում են որովայնային ցավ, որը կարող է մերթ ընդ մերթ անհետանալ, փսխում, որովայնային վքնածություն և արյունային կղանք[3]։ Այն շատ հաճախ բերում է բարակ աղիքային անանցանելիության[3]։ Այլ բարդություններից են պերիտոնիտը և աղիքի թափածակումը[3]։

Երեխաների մոտ պատճառն անհայտ է, իսկ մեծահասակների մոտ երբեմն լինում են հրման կետեր[3]։ Երեխաների մոտ ռիսկի գործոններն են որոշ ինֆեկցիաները, հիվանդությունները, օրինակ՝ ցիստիկ ֆիբրոզը և աղիների պոլիպները[3]։ Մեծահասակների մոտ ռիսկի գործոններն են՝ էնդոմետրիոզը, աղիների կպումները և աղիների ուռուցքները[3]։ Ախտորոշումը հաճախ դրվում է ճառագայթային հետազոտության հիման վրա[3]։ Երեխաների մոտ նախընտրելի է գերձայնային, իսկ մեծահասակների մոտ ՀՇ հետազոտությունը[3]։

Ինվագինացիան հանդիսանում է շտապ բուժում պահանջող վիճակ[3]։ Երեխաների մոտ բուժումը իրականացվում է հոգնայի միջոցով, իսկ վերջինիս անարդյունավետության դեպքում դիմում են վիրահատական միջամտության[3]։ Դեքսամետազոնը կարող է նվազեցնել հաջորդ էպիզոդի ռիսկը[5]։ Մեծահասակների մոտ ավելի հաճախ կարիք է լինում հեռացնել աղիքի մի հատվածը[3]։ Ինվագինացիան ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ քան մեծահասակների[3]։ Երեխաների դեպքում տղաներն ավելի հաճախ են ախտահարվում քան աղջիկները[3]։ Այս վիճակի հանդիպման հիմնական տարիքը վեցից տասնութ ամսականն է[3]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ առաջացող ախտանիշներից են՝ պարբերական որովայնի ցավը, սրտխառնոցը, փսխումը (երբեմն լեղու պատճառով կանաչ գույնի), ոտքերի ծալելը դեպի կրծքավանդակ և ընդհատվող չափավոր կամ խիստ որովայնային ցավը։ Ցավը ընդհատվող է ոչ թե այն պատճառով, որ ինվագինացիան ժամանակավորապես վերանում է, այլ աղիքի ինվագինացված հատվածը ժամանակավորապես դադարում է կծկվել։ Ուշ ի հայտ եկող ախտանիշներից են՝ աղիքային արյունահոսությունը, հաճախ կարմիր հաղարջի ժելեի նման կղանքով (արյան և լորձի հետ խառնված կղանք) և քնկոտություն։ Ֆիզիկալ զննումը կարող է հայտնաբերել նրբերշիկի նման զանգված, որը զգացվում է որովայնը շոշափելիս[6]։ Երեխաները, կամ նրանք, ովքեր չեն կարողանում խոսել իրենց ախտանիշներից, կարող են լացել, քաշել իրենց ոտքերը դեպի կրծքավանդակ կամ ունենալ դիսպնեա՝ (դժվարացած կամ ցավոտ շնչառություն) ցավերի պառոքսիզմալ նոպաներով։

Տենդը չի հանդիսանում ինվագինացիայի ախտանիշ։ Սակայն ինվագինացիան կարող է հանգեցնել աղիքի գալարի մեռուկացմանը՝ որպես հետևանք իշեմիայի, որը առաջանում է զարկերակային արյան հոսքի խանգարումից։ Սա բերում է թափածակման և սեպսիսի, ինչն էլ հանգեցնում է տենդի։

Շատ հազվադեպ՝ ինվագինացիան կարող է լինել Հենոխ-Շոնլեյնի պուրպուրայի հետևանք, որը հանդիսանում է իմուն-միջնորդված անոթաբորբ երեխաների մոտ։ Այսպիսի պացիենտները, ում մոտ զարգանում է ինվագինացիա, բացի պուրպուրայի հիմնական ախտանիշներից, հիվանդանոց են ներկայանում խիստ որովայնային ցավով։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինվագինացիայի պատճառները դեռ հստակորեն հաստատված կամ հասկացված չեն։ Երեխաների մոտ ինվագինացիաների դեպքերի 90%-ը առաջանում են առանց հայտնի պատճառի[3]։ Պատճառները կարող են ներառել ինֆեկցիաները, անատոմիական գործոնները և խանգարված շարժունակությունը։

Ռոտավիրուսի պատվաստանյութի նախորդ տարբերակը կապված էր ինվագինացիայի հետ, բայց այժմյան տարբերակների կապը դեռ պարզ չէ։ Պոտենցիալ ռիսկի պատճառով սրանք խորհուրդ չեն տրվում այն երեխաներին, որոնց մոտ նախկինում եղել է ինվագինացիա[7]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինվագինացիայի պատկեր

ԻՆվագինացիայի ամենահաճախ հանդիպող տեսակի դեպքում զստաղիքը մտնում է կույր աղիքի մեջ։ Սակայն կարող են լինել նաև այլ տարբերակներ, օրինակ երբ զստաղիքի կամ աղիճ աղիքի մի հատված մտնում է ինքն իր մեջ։

Ինվագինացիաների գրեթե բոլոր դեպքերում աղիքի ինվագինացված մասը գտնվում է ավելի պրոքսիմալ այն հատվածից, որի մեջ մտել է։ Սա լինում է այն պատճառով, որ աղիքների պերիստալտիկ շարժումներն աղիքի ավելի մոտակա հատվածը հրում են ավելի հեռակա գտնվող հատվածի մեջ։ Սակայն կան մի քանի դեպքեր, երբ տեղի է ունեցել հակառակը։

Ինվագինացիաների մոտ 10%-ի դեպքում առկա են լինում անատոմիական հրման կետեր (աղիքի հյուսվածքի մի հատված, որը արտափքվում է դեպի աղիքի լուսանցք)[8]։

Աղիքի բանտարկված հատվածի արյունամատակարարումը կարող է դադարել, ինչը կբերի իշեմիայի (թթվածնի պակաս հյուսվածքում)։ Աղիքի լորձաթաղանթը շատ զգայուն է իշեմիայի նկատմամբ, ինչին պատասխանում է պլոկվելով և թափվելով դեպի աղիքի լուսանցք։ Սա առաջացնում է դասականորեն նկարագրված կարմիր հաղարջի ժելեի նման կղանքը, ինչը հանդիսանում է պոկված լորձաթաղանթի, արյան և լորձի խառնուրդ[9]։ Բայց իրականում, հետազոտությունները ցույց են տվել, որ ինվագինացիայով երեխաների միայն փոքր մասի մոտ է լինում կարմիր հաղարջի ժելեի նման կղանք, հետևաբար աղիքային ինվագինացիան պետք է ներառվի ցանկացած տիպի արյունոտ կղանք ունեցող երեխաների տարբերակիչ ախտորոշման մեջ[10]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգչային շերտագրությունով երևացող բարակ աղիքային ինվագինացիա
ԻՆվագինացիայի պատկեր գերձայնային հետազոտությամբ[11]
Գերձայնային հետազոտությամբ երևում են ինվագինացիային բնորոշ նշանները

Հաճախ ինվագինացիան կասկածվում է հիվանդի պատմության և ֆիզիկալ զննման հիման վրա, ներառյալ Դանսեի նշանի ստուգումը։ Ուղիղ աղու մատնային զննումը մասնավորապես օգտակար է երեխաների դեպքում, քանզի ինվագինացված աղիքի հատվածը կարող է զգացվել մատով։ Վերջնական ախտորոշման համար սովորաբար իրականացնում են ճառագայթային հետազոտություններ։ Գերձայնային հետազոտությունը հանդիսանում է ինվագինացիայի ախտորոշման կամ բացառման առաջին ընտրության մեթոդ՝ նրա բարձր ճշգրտության և ճառագայթման բացակայության պատճառով։ Ինվագինացիային բնորոշ՝ դոնաթի տեսք ունեցող նշանի առկայությունը (սովորաբար 3 սմ տրամագծով), հաստատում է ախտորոշումը։ Լայնական սոնոգրաֆիայի կամ համակարգչային շերտագրության նկարի վրա երևում է դոնաթի ուրվագիծ հիշեցնող պատկեր, որը իրենից ներկայացնում է աղիքի կենտրոնը և նրա միջընդերքը ներառող հիպերէխոգեն հատվածը՝ շրջապատված մնացած այտուցված աղիքով[12]։ Երկայնական նկարահանամն դեպքում ինվագինացիան հիշեցնում է սենդվիչ[12]։

Կարող է ցուցված լինել որովային ռենտգեն նկարահանում՝ ստուգելու համար աղիքային անանցանելիությունը կամ ազատ ներվորովայնային գազերի առկայությունը։ Վերջինս խոսում է աղիքի թափածակման մասին։ Որոշ հիվանդանոցներում օգտագործվում է օդային հոգնա, ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման համար[13]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իլեոիլեալ – 4%
  • Իլեոկոլիկ (կամ իլեոցեկալ) – 77%
  • Իլեո-իլեո-կոլիկ – 12%
  • Կոլոկոլիկ – 2%
  • Բազմակի – 1%
  • Հետադարձ – 0.2%
  • Այլ – 2.8%[14]

Երեխաների մոտ իլեոցեկալ հատվածի ինվագինացիան հանդիսանում է բոլոր դեպքերի մոտ 90%-ը[15]։

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինվագինացիայի տարբերակիչ ախտորոշումը ներառում է երկու հիմնական վիճակ՝ սուր գաստրոէնտերիտ և ուղիղ աղիքի պրոլապս։ Որովայնային ցավը, փսխումը և լորձ ու արյուն պարունակող կղանքը առկա են սուր գաստրոէնտերիտի դեպքում, բայց փորլուծությունը հանդիսանում է հիմնական ախտանիշ։ Ուղիղ աղիքի պրոլապսը կարելի է տարբերակել շարունակաբար լորձաթաղանթի առկայությամբ շուրջհետանցքային մաշկի մոտ, մինչդեռ ինվագինացիայի դեպքում մատը անմիջապես անցնում է դեպքի ուղիղ աղիքի լուսանցք։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վիճակը չի հանդիսանում անմիջապես կյանքին սպառնացող։ Ինվագինացիան կարող է բուժվել բարիում կամ ջրալույծ կոնտրաստ պարունակող հոգնայի կամ օդային կոնտրաստ պարունակող հոգնայի միջոցով, որոնք երկուսն էլ կարող են հաստատել ախտորոշումը և դեպքերի մեծամասնությունում միաժամանակ վերացնեն այն[16]։ Հաջողության ցուցանիշը կազմում է 80%-ից ավելի։ Այնուամենայնիվ, մոտավորապես 5-10%-ը կրկնվում են 24 ժամվա ընթացքում։

Այն դեպքերը, որոնք չեն բուժվում հոգնայով, կամ առկա է աղիքի վնասում, պահանջում են վիրահատական միջամտություն։ Վիրահատության ժամանակ վիրաբույժը բացում է հիվանդի որովայնը և զգուշորեն սեղմում է դուրս (ոչ թե քաշում) աղիքի ներհրված հատվածը։ Եթե վիրաբույժը չի կարողանում այս եղանակով վերացնել ինվագինացիան, կամ աղիքը վնասված է, ապա նա հեռացնում է ախտահարված հատվածը։ Հաճախ ինվագինացիան կարող է վերացվել լապարասկոպիայի միջոցով՝ ունելիների միջոցով տարանջատելով աղիքի հատվածները իրարից։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինվագինացիան կարող է դառնալ կյանքին սպառնացող վիճակ, եթե շուտ չբուժվի, և ի վերջո կարող է հանգեցնի մահվան։ Զարգացող երկրներում, որտեղ բժշկական հաստատությունները հեշտ հասանելի չեն, և հատկապես երբ ինվագինացիան ուղեկցվում է այլ խնդիրներով, մահը դառնում է անխուսափելի։ Եթե կա ինվագինացիայի կամ այլ ծանր բժշկական խնդրի կասկած, ապա հիվանդը շտապ պետք է տեղափոխվի հիվանդանոց։

Ինվագինացիայի ելքը գերազանց է, եթե բուժումը իրականացվում է արագորեն, բայց երբ չի բուժվում, այն կարող է հանգեցնել մահվան երկուսից հինգ օրվա ընթացքում։ Այն պահանջում է արագ բուժում, քանզի ինչքան երկար է աղիքի հատվածը մնում օղակված, այնքան շատ է նա մնում առանց արյունամատակարարման և ոչ վիրահատական բուժումը դառնում է քիչ արդյունավետ։ Երկարաձգված ինվագինացիան նաև մեծացնում է աղիքի իշեմիայի և նեկրոզի հավանականությունը, ինչը պահանջում է աղիքի հատվածի վիրահատական հեռացում։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վիճակը հիմնականում ախտորոշվում է նորածինների և մանկահասակ երեխաների մոտ։ Միացյալ Նահանգներում այն հանդիպում է մոտավորապես 2000 (1900-ից մեկի մոտ) նորածինների մոտ՝ նրանց կյանքի առաջին տարում։ Առաջացման հավանականությունը սկսում է աճել մոտավորապես մեկից մինչև հինգերորդ ամսականում, հասնում է իր գագաթնակետին չորսից իննը ամսականում, և հետո աստիճանաբար նվազում է մոտ 18 ամսականում։

Ինվագինացյան ավելի հաճախ հանդիպում է տղաների մոտ քան աղջիկների՝ 3։1 հարաբերությամբ[17]։

Մեծահասակների մոտ ինվագինացիան հանդիսանում է աղիքային անանցանելիության դեպքերի 1%-ի պատճառը և հիմնականում կապված է նորագոյացությունների հետ՝ չարորակ կամ բարորակ[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 Marsicovetere P, Ivatury SJ, White B, Holubar SD (February 2017)։ «Intestinal Intussusception: Etiology, Diagnosis, and Treatment.»։ Clinics in colon and rectal surgery 30 (1): 30–39։ PMC 5179276 ։ PMID 28144210։ doi:10.1055/s-0036-1593429 
  4. 4,0 4,1 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  5. Gluckman S, Karpelowsky J, Webster AC, McGee RG (1 June 2017)։ «Management for intussusception in children.»։ The Cochrane Database of Systematic Reviews 6: CD006476։ PMID 28567798։ doi:10.1002/14651858.CD006476.pub3 
  6. Cera, SM (2008)։ «Intestinal Intussusception»։ Clin Colon Rectal Surg 21 (2): 106–13։ ISSN 1531-0043։ PMC 2780199։ PMID 20011406։ doi:10.1055/s-2008-1075859 
  7. «Rotavirus vaccines. WHO position paper – January 2013.»։ Releve epidemiologique hebdomadaire / Section d'hygiene du Secretariat de la Societe des Nations = Weekly epidemiological record / Health Section of the Secretariat of the League of Nations 88 (5): 49–64։ 1 February 2013։ PMID 23424730։ Արխիվացված օրիգինալից 22 December 2015-ին 
  8. Chapter X.4. Intussusception Archived 2012-08-26 at the Wayback Machine. from Case Based Pediatrics For Medical Students and Residents, by Lynette L. Young, MD. Department of Pediatrics, University of Hawaii John A. Burns School of Medicine. December 2002
  9. «Intussusception as a cause of bowel obstruction in adults»։ Swiss Med Wkly 135 (5–6): 87–90։ 2005։ PMID 15729613։ Արխիվացված օրիգինալից 2015-09-24-ին 
  10. Yamamoto LG, Morita, SY, Boychuk, RB, Inaba, AS, Rosen, LM, Yee, LL, Young, LL (May 1997)։ «Stool appearance in intussusception: assessing the value of the term "currant jelly."»։ The American Journal of Emergency Medicine 15 (3): 293–8։ PMID 9148991։ doi:10.1016/s0735-6757(97)90019-x 
  11. «UOTW #4 Answer - Ultrasound of the Week»։ Ultrasound of the Week։ Արխիվացված օրիգինալից 5 November 2017-ին։ Վերցված է 27 May 2017 
  12. 12,0 12,1 «Ultrasonographic findings of small bowel intussusception, focusing on differentiation from ileocolic intussusception»։ Br J Radiol 80 (958): 798–802։ 2007։ ISSN 0007-1285։ PMID 17875595։ doi:10.1259/bjr/61246651 
  13. C Surendranath Singh, M.l. Prakash (28 Jul 2011)։ «Adult Intussception : A Case Report»։ Webmed Central։ ISSN 2046-1690։ doi:10.9754/journal.wmc.2011.002052։ Արխիվացված օրիգինալից June 10, 2016-ին։ Վերցված է June 5, 2016 
  14. Bailey & Love's/24th/1195
  15. Nghia "Jack" Vo, Thomas T Sato։ «Intussusception in children»։ UpToDate։ Վերցված է 2017-12-06  Topic 5898 Version 37.0
  16. Chowdhury SH, Cozma AI, Chowdhury JH. Abdominal Pain in Pediatrics. Essentials for the Canadian Medical Liscensing Exam: Review and Prep for MCCQE Part I. 2nd edition. Wolters Kluwer. Hong Kong. 2017.
  17. Lonnie King (2006)։ «Pediatrics: Intussusception»։ Արխիվացված օրիգինալից 2006-05-18-ին։ Վերցված է 2006-06-05 
  18. «Pictorial review: adult intussusception--a CT diagnosis»։ Br J Radiol 75 (890): 185–90։ 2002։ PMID 11893645։ Արխիվացված օրիգինալից 2010-05-09-ին