Աղեղնավորը և նիզակակիրը
| տեսակ | քանդակ |
|---|---|
| քանդակագործ | Իվան Մեշտրովիչ |
| տարի | 1928 |
| ժանր | ձիարձան |
| քաղաք | Չիկագո |
| հատվածն է | The Bowman? և The Spearman? |
պատկերված են
| |


Աղեղնավորը և Նիզակակիրը և (անգլ.՝ The Bowman and The Spearman, հայտնի են նաև Հեծյալ հնդկացիներ/ Equestrian Indians[1] կամ պարզապես Հնդկացիներ/ Indians անվանումներով[2]), երկու բրոնզե քանդակ, որ դարպասը պահողների պես կանգնած են ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի Կոնգրես Պլազայի մուտքի առջև՝ Իդա Ուելս դրայվ փողոցի և Միչիգան ավենյուի խաչմերուկի մոտ։ Ձիավոր այդ քանդակներն ստեղծվել են Զագրեբում խորվաթ քանդակագործ Իվան Մեշտրովիչի կողմից և 1928 թվականին տեղադրվել են Մեծ զբոսայգու մուտքի մոտ։ Ֆինանսավորումն իրականացրել է Բենջամին Ֆերգյուսոնի հիմնադրամը[3]։
Այս քանդակները Իվան Մեշտրովիչի լավագույն աշխատանքներից են համարվում։ Հատուկ ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ աղեղնավորը քանդակված է առանց նետ ու աղեղի, նիզակակիրը՝ առանց նիզակի[4]։
Կառուցվածքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակներից յուրաքանչյուրի բարձրությունը տասնյոթ ոտնաչափ է, դրված են տասնութ ոտնաչափ բարձրություն ունեցող գրանիտե պատվանդաններին։ Ըստ նախնական մտահղացման՝ քանդակները պետք է «հսկեին» զբոսայգի տանող մեծ աստիճանաշարը, բայց այդ աստիճանաշարը 1940-ական թվականներին Կոնգրեսի զբոսայգու ճեմուղին ընդարձակելու ժամանակ քանդել են[5]։ Հետազոտությունների արդյունքում 2006 թվականին պարզվել է, որ պատվանդանները նախագծել են Holabird & Roche ընկերության ճարտարապետները, նախագծերն իրականացրել է քանդակագործ Ռենե Փոլ Չեմբերլենը[6]։
Կոորդինատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Bowman: 41°52′34″N 87°37′25″W / 41.87598°N 87.62348°W
- The Spearman: 41°52′32″N 87°37′25″W / 41.87550°N 87.62348°W
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sculptures». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Sokol, David M. (2005). «Art, Public». The Electronic Encyclopedia of Chicago. Chicago Historical Society. Արխիվացված է օրիգինալից 2009-07-21-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
- ↑ Hermann, Andrew (1991 թ․ օգոստոսի 9). «Public statues are lumberman's legacy to city». Chicago Sun-Times. Վերցված է 2009 թ․ մարտի 18-ին.
- ↑ Merevick, Tony (2011 թ․ մարտի 22). «Warrior statues missing weapons». Timeout Chicago. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Koenig, Wendy; Badowski, Christine (2013 թ․ օգոստոսի 22). «The Bowman and the Spearman». Chicago Public Art. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ Kvaran, Einar Einarsson Architectural Sculpture in America, unpublished manuscript
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kečkemet, Duško, Ivan Meštrović, Publishing House, Beograd, Jugoslavija 1964
- Kečkemet, Duško, Ivan Meštrović – Split, Meštrović Gallery Split and Spektar Zagreb, Yugoslavia 1969
- Kečkemet, Duško, Ivan Meštrović, McGraw-Hill Book Company, NY, NY 1970
- Kvaran, Einar Einarsson Architectural Sculpture in America, unpublished manuscript
- Schmeckebier, Laurence, Ivan Meštrović – Sculptor and Patriot, Syracuse University Press, Syracuse, NY 1959
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աղեղնավորը և նիզակակիրը կատեգորիայում։ |
