Jump to content

Աղբյուրակի ջրամբար

Աղբյուրակի ջրամբար

'
Գտնվում է Հրազդան գետի վրա
40°30′28″N 44°44′38″E / 40.5076737°N 44.7439027°E / 40.5076737; 44.7439027
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Կոտայքի մարզ
Աղբյուրակի ջրամբար (Հայաստան)
Աղբյուրակի ջրամբար (Հայաստան)

Աղբյուրակի ջրամբար, Աղփարայի ջրամբար, Հրազդանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի վրա՝ համանուն քաղաքի տարածքում։ Շահագործման է հանձնվել 1953 թվականին։ Մակերեսը 1,7 կմ² է, ջրատարողությունը՝ 5,6 միլիոն մ³, օգտակարը՝ 4,1 միլիոն մ³։ Սնվում է Հրազդան և Մարմարիկ գետերից։ Աղբյուրակի ջրամբարը մտնում է Սևան-Հրազդան կասկադի մեջ. Արգելի գլխամասային և Արգելի ՀԷԿի կարգավորիչ ջրամբարն է։ Պատվարը քարալիցքային է, երկարությունը՝ 117 մ, առավելագույն բարձրությունը՝ 14,5 մ։ Ձմռանը սառցակալում է[1][2][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 8 — 150 էջ։
  2. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 140 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 430 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղբյուրակի ջրամբար» հոդվածին։