Աղբի բեռնարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պլաստիկից բեռնարկղ անիվների վրա
Մետաղական բեռնարկղ անիվների վրա
Աղբատար մեքենա
Աղբի խորացված բեռնարկղեր

Աղբի բեռնարկղ, հատուկ տարողություն, որը ծառայում է կենցաղային կամ շինարարական թափոնները դրանցում առժամանակ կուտակելու համար։ Արտադրվում են առավելապես պլաստիկից, մետաղից։ Հոմանիշ տերմիններ են նաև աղբաման, աղբարկղ։

1875 թվականին Մեծ Բրիտանիայում են առաջին անգամ ներդրվել կենցաղային թափոնների բեռնարկղերը՝ թափոնների համակարգված հավաքման համար։

Աղբի բեռնարկղերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբի բակեր փոքր ծավալի ԿԿԹ հավաքելու համար, բեռնարկղեր՝ սկսած 0.75 մ3 ծավալից (քաշը սկսած 85 կգ-ից)։ Օգտագործվում է բնակելի տներից, ոչ արտադրական հիմնարկություններից ոչ մեծ ծավալների թափոնների կուտակման համար։

Աղբի բեռնարկղեր մեծ ծավալի ԿԿԹ հավաքելու համար, բեռնարկղեր՝ սկսած 6 մ3-ից մինչև 14 մ3 (քաշը՝ սկսած 360 կգ-ից)։ Օգտագործվում են աղբի կուտակային հավաքման համար և բեռնատար մեքենաներով կենտրոնացված դուրս տանելու համար։ Կիրառման ոլորտը լայն է՝ բնակերի զանգվածներ, շինարարություն, ամառանոցային կոոպերատիվներ։ Բեռնարկղերը դուրս են տարվում աղբատար մեքենաներով, որոնք կահավորված են հատուկ ձեռնածուներով բռնելու համար։

հապավում «Կոշտ թափոնների ուտիլացման և պահման կետ»։ Աղբի բեռնարկղի առավել գործածական անվանումը[1][2],:

Աղբի համար տրանսպորտային բեռնարկղեր, 15 մ3-ից մինչև 40 մ3 (քաշը սկսած 2250 կգ-ից) ծավալով բեռնարկղեր՝ ծանր շինարարական աղբի և մետաղաջարդվածքի տեղաձոխման համար, կոշտ կենցաղային թաձոնների և խոշոր-գաբարիտային աղբի համար։

Մամլիչ-բեռնարկղերը, հատուկ մամլիչով հանդերձված բեռնարկղեր։ Օգտագործվում են սուպերմարկետներում, ցանցային խանութներում թափվող աղբի՝ թղթի, փաթեթավորման, արկղերի ծավալի նվազեցման համար։

Թաղված տեսակի բեռնաղբեր, աղբի համար բեռնարկղերի նոր տեսակ, որը թույլ է տալիս էականորեն տնտեսել բեռնարկղերի տեղադրման համար մակերեսը, բեռնարկղի 2/3-ը թաղված է։ Դրսից բեռնարկղը ունի գեղագիտական տեսք և շատ տեղ չի գրավում։

Աղբի բեռնարկղերի կոդը Համառուսաստանյան հիմնական ֆոնդերի դասակարգչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբի համար բեռնարկղերը Համառուսաստանյան հիմնական ֆոնդերի դասակարգչում ունեն 16 2915500 «Բեռնարկղեր համապիտանի և մասնագիտացված» կոդը։

Աղբի բեռնարկղերի կոդեր՝ ըստ Համառուսաստանյան հիմնական ֆոնդերի դասակարգչի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ПУХТО». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Словарь синонимов ASIS. В.Н. Тришин

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]