Եղբայրարյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աղբերաց արյունից)
Եղբայրայրուն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ճրագախոտազգիներ (Orobanchaceae)
Տրիբա Orobancheae
Ցեղ Եղբայրայրուն (Diphelypaea)
Nicolson, 1975

Եղբայրարյուն (լատին․՝ Diphelypaea), աղբերաց արյուն, ճրագախոտազգիների ընտանիքի բազմամյա, մակաբույծ խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3-4, Հայաստանում՝ 3 տեսակ՝ եղբայրարյուն կարմիր (D. coccinea), եղբայրարյուն ելենայի (D. helenae), եղբայրարյուն տուրնֆորի (D. tournefortii)։ Հանդիպում է Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում է խոտածածկ և քարքարոտ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին։ Ցողունը խողովակաձև է, թավոտ, կարմիր։ Տերևներ չունի։ Ծաղիկը թավշանման է, խոշոր, մեկական, վառ կարմիր կամ նարնջագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը երկփեղկ տուփիկ է։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, կարմիր գունակ։ Աստղածաղկազգիների ընտանիքի բույսերի (երիցուկ, տարկավան և այլն) մակաբույծ է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 3-4, Հայաստանում՝ 3 տեսակ։

  • Եղբայրարյուն կարմիր (D. coccinea)
  • Եղբայրարյուն Ելենայի (D. helenae)
  • Եղբայրարյուն Տուրնըֆորի (D. tournefortii)

Հետաքրքիր հոդված, որտեղ նկարագրված է Տուրնըֆորի դիֆելիպեան՝ http://vahemart.livejournal.com/271162.html

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։