Աղբահանություն


Աղբահանություն, թափոնների կառավարման գործընթացի մի մաս։ Այն կոշտ թափոնների տեղափոխումն է օգտագործման և հեռացման կետից դեպի մշակման կամ աղբավայրի կետ։ Աղբահանությունը նաև ներառում է վերամշակվող նյութերի հավաքումը անմիջապես տների մոտից (մայթեզրից), որոնք տեխնիկապես թափոն չեն համարվում և հանդիսանում են աղբավայրերի ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քաղաքային ծրագրի մաս:
Կենցաղային թափոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսապես զարգացած երկրներում կենցաղային թափոնները, սովորաբար թողնում են աղբամաններում կամ վերամշակման համար նախատեսված տարաներում, որից հետո իրականացվում է աղբահանություն՝ մասնագիտացված աղբատար մեքենաների միջոցով։ Որոշ քաղաքներում, ինչպես օրինակ Իտալիայի Վենետիկ քաղաքում, աղբահանության համար օգտագործվում են նաև հատուկ բեռնանավեր։
Սակայն, շատ զարգացող երկրներում, ինչպիսիք են Մեքսիկան[1] և Եգիպտոսը[2] ճանապարհի եզրին՝ աղբամաններում կամ տոպրակներում թողնված թափոնները չեն հեռացվում, քանի դեռ բնակիչներն անձամբ այն չեն տալիս աղբահավաքներին։
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբահանության նկատառումները ներառում են թափոնների տարբեր տեսակները և աղբամանների չափսերը, աղբամանների տեղադրման վայրը և այն, թե որքան հաճախ պետք է դրանք սպասարկվեն: Գերլցված աղբամանների պատճառով աղբը դուրս է թափվում դատարկելու ընթացքում: Վտանգավոր աղբը, ինչպիսիք են բենզինի դատարկ տարաները, կարող են հրդեհներ առաջացնել՝ բռնկելով այլ աղբ, երբ աղբատար մեքենայի մամլիչը աշխատում է: Աղբամանները կարող են կողպվել կամ պահվել հատուկ պահպանվող տարածքներում, որպեսզի չվճարող կողմերը աղբ չլցնեն դրանց մեջ[3]։
Եթե թափոնների հավաքումը պատշաճ կերպով չի իրականացվում, դա կարող է հանգեցնել շրջակա միջավայրի աղտոտման: Սա ներառում է կենդանիների և միջատների բազմացումը և, ի վերջո, կարող է հանգեցնել հիվանդությունների տարածմանը: Սովորաբար թափոնները այրվում են, սակայն սա հանգեցնում է ավելի մեծ խնդրի, երբ խոսքը վերաբերում է օդի աղտոտմանը: Սա, ի վերջո, կարող է առողջական խնդիրներ ստեղծել շրջակա տարածքների մարդկանց համար[4]։
Աշխատանք որպես աղբահան
[խմբագրել | խմբագրել կոդը]| Աշխատանքի վիճակագրության բյուրոն 2022-ից 2032 թվականների համար կանխատեսում է աղբահանների զբաղվածության 3,2% աճ։ Այդ ժամանակահատվածում նախատեսվում է մոտ 4,700 աշխատատեղի ստեղծում։ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Green garbage dumps? Mexico City vows to try». NBC News (անգլերեն). 2009-01-25. Վերցված է 2024-09-29-ին.
- ↑ McGrath, Cam (2009-09-18). «Inter Press Service - News and Views from the Global South». Inter Press Service. Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին.
- ↑ «Waste Management FAQ». Wanless Waste Management. 2009.
- ↑ Dugdhe, Saurabh; Shelar, Pooja; Jire, Sajuli; Apte, Anuja (2016 թ․ հունվար). «Efficient waste collection system». 2016 International Conference on Internet of Things and Applications (IOTA). էջեր 143–147. doi:10.1109/IOTA.2016.7562711. ISBN 978-1-5090-0044-9. S2CID 18176656.
- ↑ «Garbage Collector». U.S. News & World Report. Արխիվացված է օրիգինալից 2024-09-29-ին. Վերցված է 2024-09-29-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղբահանություն» հոդվածին։ |