Աղա Խան II
| Սեռ | արական | |
|---|---|---|
| Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան | |
| Ծննդյան օր | 1830 | |
| Ծննդավայր | Mahallat | |
| Մահվան օր | 17 օգոստոսի 1885 | |
| Մահվան վայր | Պունի | |
| Գերեզման | Նաջաֆ | |
| Հայր | Aga Khan I | |
| Մայր | Sarv-i Jahan Khanum | |
| Ամուսին | Lady Ali Shah | |
| Զավակ | Aga Khan III | |
| Ընտանիք | Ղաջարիների դինաստիա | |
| Մասնագիտություն | imam | |
| Զբաղեցրած պաշտոն | Ismaili imam | |
| Կրոն | իսլամ | |
Աղա Խան II (պարս.՝ آقا علی شاه)( 1830[1], Mahallat, Կենտրոնական նահանգ, Իրան - օգոստոսի 17, 1885, Պունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), Նիզարի-իսմայիլականության 47-րդ իմամ։ Լինելով Իրանի թագավորական ընտանիքի անդամ՝ նա իմամ է դարձել 1881 թվականին: Իր կյանքի ընթացքում նա օգնել է բարելավել ոչ միայն իր սեփական համայնքը, այլև Հնդկաստանի ավելի մեծ մուոսուլմանական համայնքը: Նա Նիզարիի երկրորդ իմամն էր, ով կրում էր Աղա խան տիտղոսը:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղա Ալի Շահը ծնվել է 1830 թվականին Իրանի Մահալաթ քաղաքում։ Նա Աղա Խան I-ի ավագ որդին էր և ողջ մնացած միակ արու զավակը Սարվ-ի Ջահան Խանումի հետ ամուսնությունից (Sarv-i Jahan Khānum, մահացել է 1882 թվականին): Աղա Ալի Շահը Իրանի թագավորական ընտանիքի անդամ էր, քանի որ նրա մայրը Ղաջարների դինաստիայի երկրորդ տիրակալ Ֆաթհ Ալի շահի դուստրն էր[2]: Թագավորական ընտանիքի արքայազնի նրա դիրքը ճանաչվել է նաև Նասր ալ-Դինի կողմից, երբ մահացավ Աղա Ալի Շահի հայրը։ Ինքը՝ Նասեր ալ-Դինը, պարսիկ արքայազնների համար կատարեց մահացած հարազատների սգից դուրս գալու արարողությունը: Բացի այդ, Նասեր ալ-Դինը Աղա Ալի Շահին ուղարկեց պատվո պատմուճան և ադամանդներով պատված պարսկական թագի տարբերանշանը՝ ի նշան Աղա խանի ընտանիքի հետ շահի բարեկամության[3]: Նա սերում է Եգիպտոսի ֆաթիմյան խալիֆաներից[4]։ Նա իր վաղ տարիներն անցկացրել է Մահալաթում, սակայն նախկին պաշտոնը որպես Քիրմանի կառավարիչ վերագտնելու հոր փորձերը դժվարացրին այնտեղ բնակվելը, և այդ պատճառով 1840 թվականին Աղա Ալի Շահին մոր հետ ուղաարկեցին Իրաք: Այստեղ նա սովորեց արաբերեն, պարսկերեն և իսմայիլականության գաղափարները[2]։ Աղա Ալին հայտնի դարձավ որպես պարսկական և արաբական գրականության գիտակ, մետաֆիզիկայի և կրոնական փիլիսոփայության ներկայացուցիչ[3]: 1840-ական թվականների վերջին, փոփոխված քաղաքական հանգամանքները թույլ տվեցին Աղա Ալի Շահին վերադառնալ Պարսկաստան, որտեղ նա ստանձնեց իր հոր որոշ պարտականություններ[5]: 1853 թվականին Սարվ-ի Ջահան Խանումը և Աղա Ալի Շահը միացան Աղա Խան I-ին Բոմբեյում։ Որպես իսմայիլի իմամաթի իր հոր ակնհայտ ժառանգորդ՝ Աղա Ալի Շահը հաճախ այցելում էր Հարավային Ասիայի տարբեր իսմայիական համայնքներ, հատկապես Սինդում և Քաթհիավարում[2]։
Իմամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղա Ալի Շահը իմամ է դարձել հոր մահից հետո՝ 1881 թվականին[6]՝ ժառանգելով հոր տիտղոսը՝ Աղա Խան։ Աղա Խան II-ը պահպանել է ջերմ կապերը բրիտանացիների հետ և նշանակվել Բոմբեյի օրենսդրական խորհրդում, երբ Ջեյմս Ֆերգյուսոնը Բոմբեյի նահանգապետն էր: Սա ուշագրավ ձեռքբերում էր, քանի որ «այդ օրերում Խորհրդում նշանակվելը հազվագյուտ պարգև էր, որը վերապահված էր միայն աչքի ընկնող կարողությունների և սոցիալական բարձր դիրք ունեցող տղամարդկանց»[6]։
Աղա Խան II-ը Բոմբեյում և այլ վայրերում բացել է մի շարք դպրոցներ և դրամական օգնություն ցուցաբերել կարիքավոր ընտանիքներին։ Չնայած նրա իմամությունը տևեց ընդամենը մոտ չորս տարի, նա կարողացավ ընդլայնել կապերը Ասիական թերակղզու սահմաններից դուրս ապրող իր հետևորդների հետ, հատկապես նրանց, ովքեր ապրում էին Ամուդարիայի, Բիրմայի և Արևելյան Աֆրիկայի շրջաններում[6]: Աղա Խան II-ը մեծ ճանաչում ստացավ իր աշխատանքի համար, քանի որ նա «իր պատասխանատու և ծանր պարտականությունները կատարեց այնպես, որ վաստակեց հասարակության հիացմունքն ու հավանությունը»[7]։
Սերտ հարաբերություններ այլ մուսուլմանական համայնքների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմամ Աղա Ալի Շահը մեծ հարգանք էր վայելում Հնդկաստանի մուսուլմանական բնակչության շրջանում, ինչը պայմանավորված էր սեփական համայնքի պայմանների բարելավմամբ, նրա քաղաքականությամբ և սոցիալական գործունեության շնորհիվ: Նա ընտրվեց Ազգային մուսուլմանական ասոցիացիայի նախագահ, այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև իր մահը[6]: Որպես նախագահ՝ նա նաև մասնակցել է կրթական և բարեգործական հաստատությունների առաջխաղացմանն ու կազմակերպմանը, որոնք ծառայել են Հնդկաստանի մեծ մուսուլմանական համայնքի անդամների կյանքը բարելավելուն[7]:
Իմամ Աղա Ալի Շահը սերտ կապեր էր պահպանում Նիմաթուլահի սուֆիական դասի հետ: Նիմատուլլահիի և Նիզարի իմամների միջև կապը կարելի է գտնել առնվազն 18-րդ դարում մինչև 40-րդ Նիզարի իմամ Շահ Նիզարը, ով սերտ կապեր ուներ նրանց հետ[8]: Մինչև Հնդկաստան մեկնելը, Աղա Ալի Շահը մտերիմ հարաբերություններ էր հաստատել Նիմաթուլլահի ճյուղերից մեկի առաջնորդ Ռահմաթ Ալի շահի հետ, ով 1833 թվականին Մեխելլաթում Աղա Խան I-ի հյուրն էր։ 1861 թվականին Ռահմաթ Ալի Շահի մահից հետո Աղա Ալի Շահը հաճախ Հնդկաստանից գումար էր ուղարկում, որպեսզի Ղուրանը ընթերցեն Շիրազում գտնվող նրա գերեզմանի մոտ[6]:
Աղա Ալի շահը սերտ կապեր ուներ նաեւ Ռահմաթ Ալի շահի հորեղբոր, ինչպես նաեւ Ռահմաթ Ալի շահի իրավահաջորդներից մեկի՝ Մունավար Ալի շահի հետ։ Աղա Ալի Շահն ընդունեց մի շարք կարևոր հյուրերի, որոնք պատկանում էին Նիմաթուլահիի կարգին, այդ թվում՝ Ռահմաթ Ալի Շահի որդի Մուհամմադ Մաասում Շիրազին, որը 1881 թվականին այցելեց Հնդկաստան և մեկ տարի մնաց Աղա Ալի Շահի մոտ[6]։ Աղա Ալի շահի կողմից ստացված Նիմաթուլահիի շքանշանի մեկ այլ նշանավոր գործիչ էր Սաֆի Ալի Շահը, որն առաջին անգամ 1863 թվականին գնաց Հնդկաստան՝ Աղա Ալի շահի հրավերով[6]:
Նախասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղա Ալի Շահի հայրը Բոմբեյում սկսել է մրցարշավի և ձիաբուծության ընտանեկան ավանդույթը։ Աղա խանը ուներ աշխարհի լավագույն արաբական ձիերից մի քանիսը, որոնք ժառանգել էր Աղա Ալի շահը: Սուլթան Մուհամմադ Շահն ավելի ուշ նշել է, որ երբ իր հայրը մահից հետո թողել է մեծ և տպավորիչ սպորտային հաստատություն՝ մեծաքանակ ձիերով[9]։
Աղա Ալի Շահը ոչ միայն հմուտ ձիավոր էր, այլև մոլի սպորտսմեն ու որսորդ[10] և հատկապես հայտնի էր Հնդկաստանում վագրերի որսով։ Հայտնի էր, որ նա ոտքով հետապնդում էր վագրերին և այնպիսի մահացու կրակոց արձակում, որ այդ կերպ սպանում էր առնվազն քառասուն վագր[11]:
Մահ և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1885 թվականին Պունեի մոտ ջրային թռչունների որսի օրերին Աղա Ալի շահը հիվանդանում է թոքաբորբով։ Նկարագրելով այս դեպքը՝ նրա որդին՝ սուլթան Մուհամմադ Շահը, հետագայում գրել է.
| Մի քանի ժամ հորդառատ անձրև եկավ, ոտքի տակի գետինը թանձր ու թաց էր, իսկ հայրս մինչև ոսկորները թրջվել էր։ Նրա մրսածությունը արագ և մահացու ելքով վերածվել է թոքաբորբի |
Նա թաղվել է Նաջաֆի ընտանեկան դամբարանում՝ Եփրատի արևմտյան ափին, Ալ-Կուֆայի և Իմամ Ալիի դամբարանի մոտ, որը շիա մուսուլմանների համար աշխարհի ամենասուրբ վայրերից մեկն է[6]։ Դամբարանը նաև Աղա Ալի շահի պապի՝ Շահ Խալիլուլլայի հանգստավայրն է, որը Նիզարի Իսմայիլիների քառասունհինգերորդ իմամն էր, դամբարանն առաջին անգամ կառուցվել է նրա համար[6]։
Իր հոր՝ Աղա Ալի Շահի անժամանակ կորուստը, եղբոր՝ Շիհաբ ադ-Դին Շահի կորստից անմիջապես հետո, սուլթան Մուհամմադ շահի համար շատ մեծ հարված էր։ Նա այդ ժամանակ ընդամենը յոթ ու կես տարեկան էր[9]։ Այս տխուր իրադարձությունը նույնպես մեծ վիշտ է առաջացրել մուսուլմանական համայնքում[7]։ Աղա Ալի Շահին սիրով են հիշատակել հասարակության բարօրության համար կատարած աշխատանքների համար, նաև որպես անվախ ձիավորի ու որսորդի[11]: Նրան հաջորդեց որդին՝ սուլթան Մուհամմադ Շահը, ով դարձավ Աղա Խան III։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Daftary Farhad The Isma‘ilis: Their History and Doctrines / foreword by Wilferd Madelung. — 2nd, revised ed. — L.: Cambridge University Press, 2007 [1990]. — 800 с. — ISBN 05-216-1636-0
- Dumasia, Naoroji M The Aga Khan and His Ancestors: A Biographical and Historical Sketch. — Bombay: The Times of India Press, 1939.
- Aga Khan III The Memoirs Of Aga Khan / foreword by Somerset, Maugham W. — 1st ed. — Cassell & Company, 1954. — 350 p. — ISBN 6600289988
- Frischauer, Willi The Aga Khans. — L.: The Bodley Head, 1970. — ISBN 0-370-01304-2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 Daftary, Farhad (1990). The Ismā'īlīs: Their History and Doctrines. Cambridge: Cambridge University Press. էջեր 439, 463, 498, 504, 516–18. ISBN 0-521-42974-9.
- ↑ 3,0 3,1 Dumasia, Naoroji M. (1939). The Aga Khan and His Ancestors: A Biographical and Historical Sketch. The Times of India Press: Bombay. էջեր 60–62.
- ↑ Aga Khan (1954). The Memoirs of Aga Khan: World Enough and Time. London: Cassell and Company Ltd. էջեր 7, 11, 192.
- ↑ H. Algar (1996). «Āqā Khān». Encyclopaedia Iranica. 1.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Daftary, 2007 [1990], էջեր 439, 463, 498, 504, 516—18
- ↑ 7,0 7,1 7,2 Naoroji, 1939, էջեր 60—62
- ↑ Pourjavady, Nasrollah; Peter Lamborn Wilson Ismā'īlīs and Ni'matullāhīs. — Studia Islamica, 1975. — С. 113—35.
- ↑ 9,0 9,1 Sir Sultan Muhammad Shah, 1954, էջեր 7, 11, 192
- ↑ Malick, Qayyum A His Royal Highness Prince Aga Khan: Guide, Philosopher and Friend of the World of Islam. — Karachi: The Ismailia Association, 1954. — С. 41—42.
- ↑ 11,0 11,1 Frischauer, 1970, էջեր 50—54
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Aqa Ali Shah Aga Khan II» (անգլերեն).
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղա Խան II» հոդվածին։ |
| ||||||