Jump to content

Աղա Բաջի Ջևանշիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղա Բաջի Ջևանշիր
ադրբ.՝ Ağabəyim ağa
Դիմանկար
Ծնվել է1782
ԾննդավայրՂարաբաղի խանություն, Ղաջարական Պարսկաստան
Մահացել է1832
Մահվան վայրՂոմ, Իրան
ԳերեզմանՂոմ
ՔաղաքացիությունՂարաբաղի խանություն և  Ղաջարական Պարսկաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
ԱմուսինՖաթհ Ալի շահ
Ծնողներհայր՝ Իբրահիմ խան

Աղա Բաջի Ջևանշիր (արաբ․՝ آغابیگم جوانشیر, Ağabəyim ağa, 1782, Ղարաբաղի խանություն, Ղաջարական Պարսկաստան - 1832, Ղոմ, Իրան), իրանցի բանաստեղծուհի, հրապարակապխոս, Իրանի Ֆաթհ-Ալի շահ Քաջարի (1797–1834) տասներկուերորդ կինը։ Նա Ղարաբաղի խանության կառավարիչ Իբրահիմ Խալիլ խան Ջևանշիրի դուստրն էր։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղա Բաջին Ղարաբաղի խանության կառավարիչ և թյուրքական Ջևանշիր ցեղի անդամ Իբրահիմ Խալիլ խանի դուստրն էր[1][2]։ Նրա մայրը Թութի Բեգումն էր՝ Գանձակի խանության կառավարիչ Ջավադ խանի դուստրը[3]։

Ըստ Ռիչարդ Թեփփերի՝ Աղա Բաջին ամուսնացել է Ֆաթհ-Ալի Շահ Քաջարի (1797–1834) հետ 1797 թվականին այն բանից հետո, երբ Իբրահիմ Խալիլ Խանը ուղարկել էր նախորդ Աղա Մոհամմադ խան Քաջարի մարմինը Իրանի մայրաքաղաք Թեհրան[4]։ Իրանցի պատմաբան Փարիսա Սանջաբին նշում է, որ ամուսնությունը տեղի է ունեցել 1779/1800 թվականներին՝ Ֆաթհ-Ալի շահի կնոջ՝ Ասիա Խանումի մահից հետո[1]։ Ֆաթհ-Ալի Շահի հետ ամուսնանալով՝ նա դարձավ նրա տասներկուերորդ կինը[4]։ Նա ժամանել է Ֆաթհ-Ալի շահի արքունիքը Ղարաբաղի ազնվականությանը պատկանող ավելի քան 200 սպասավորների հետ միասին[1]։

Նրան ուղեկցում էր նաև եղբայրը՝ Աբուլ-Ֆաթհ խան Ջևանշիրը։ Չնայած նրան, որ նա շատ սիրված էր արքունիքում, սակայն շարունակում էր կույս մնալ անհայտ պատճառներով[4]: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Ֆաթհ-Ալի Շահը համարում էր, որ իր հայրը մասնակցություն է ունեցել Աղա Մոհամմադ խանի մահվան մեջ[1]: Ըստ մեկ այլ վարկածի՝ Ֆեթհ Ալի շահի կանայք, երբ մտնում էին նրա հարեմ, իրավունք ունեին ընտրել ցանկացած զգեստ։ Աղա Բաջին գիտեր, որ այնտեղ է նաև շահի մոր զգեստը։ Ուստի հենց նրան բերեցին սրահ, նա գնաց այդ զգեստի մոտ և հագավ այն։ Տեսնելով նրան մոր զգեստով՝ շահը ցնցվեց և երբեք չդիպավ նրան։ Ինչպես նշում է Ադոլֆ Բերգերը, շահի ամենագեղեցիկ կինը Աղա Բաջին էր[5], հենց նա էլ նամակ ու նվերներ ստացավ Անգլիայի թագուհուց և պատասխան գրեց նրան[6]։

Նրա իմաստության ու խելքի շնորհիվ շահը այնքան է հավանել կնոջը, որ նշանակել է հարեմի գլխավոր տիկին և մարգարտակուռ զգեստ նվիրել։ Աղա Բաջին մասնաբաժին էր ստանում Ղոմի և դրա շրջակայքի շահույթից և իր ընտանիքի հետ բնակվում էր Իմամզադե Քասիմի կողքին գտնվող պալատում[1]:

Լինելով բանաստեղծ և հրապարակախոս՝ նա գրել է բանաստեղծություններ պարսկերեն և թուրքերեն՝ վարժ տիրապետելով այդ երկու լեզուներին[1]: Աղա Բաջին մահացել է 1832 թվականին Ղոմում, որտեղ էլ թաղվել է։

2008 թվականին նկարահանվել է «Տիրակալի ճակատագիրը» ֆիլմը, որը պատմում էր Իբրահիմ Խանի օրոք Ղարաբաղի Խանության պատմության ժամանակաշրջանի մասին։ Ֆիլմում խանի դստեր՝ Աղա Բաջիի դերը մարմնավորել է Գյունեշ Ալիեւան։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Davis, Dick (2019). The Mirror of My Heart: A Thousand Years of Persian Poetry by Women. Mage Publishers. ISBN 978-1949445053.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Sanjabi, 2019
  2. Bournoutian, 2021, էջեր 261–262
  3. Bournoutian, 1994, էջ 108 (see note 336)
  4. 1 2 3 Tapper, 1997, էջ 123
  5. Адольф Берже, «Фетх-Али-Шах и его дети», с. 553
  6. Адольф Берже, «Фетх-Али-Шах и его дети», с. 554

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]