Աղավնի Փափազյան-Վալիտեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղավնի Փափազյան-Վալիտեյան
Ծնվել է1843 կամ 1848
ԾննդավայրՕսմանյան կայսրություն
Մահացել է20-րդ դար
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի

Աղավնի Փափազյան-Վալիտեյան (1843/1848[Ն 1]-1913), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղավնի Փափազյան-Վալիտեյանն առաջին անգամ բեմ է բարձրացել 1861 թվականի դեկտեմբերի 17-ին՝ 13 տարեկան հասակում, «Արևելյան թատրոնի» առաջին՝ «Երկու հիսնապետ» ներկայացումով, որտեղ խաղում էր Լաուրայի դերը։ Խաղացել է հիմնականում բնութագրական-կատակերգական դերեր[1]։

Հանդես է եկել տարբեր թատերախմբերում։ 1864 թվականի ապրիլին 13-ի վերջերից խաղացել է Զմյուռնիայի «Վասպուրական» թատրոնում։ Առաջին դերը Լինդայի դերն էր «Էլեոնորա» դրամայում։ Այդ ժամանակ թատրոնի ռեժիսորն էր Ստեփան Էքշյանը։ Որոշ ժամանակ անց Աղավնին ստիպված է լինում կրկին Կոստանդնուպոլիս վերադառնալ և խաղալ վերակազմավորված «Արևելյան թատրոն»-ում և Ս․ Պենկլյանի երաժշտա-դրամատիկ թատրոնում[1]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացում Դեր
Մոլիերի «Տարտյուֆ» Պեռնել
Ժորժ Դանդեն տիկին Սոթանվիլ
Խաղացողի մը կենաց 30 տարին տիկին Բիրման
Հ․ Աճեմյանի «Կոմիտասի ցուցակը» Կոմիտասի դուստր
Պեշիկթաշլյանի «Երից ավազակաց» պառավ
Վ․ Հյուգոյի «Արքայն զբոսնու» («Թագավորը զվարճանում է») Բերնարդա
Էլեոնորա Լինդա
Ռ․ Սետեֆճյանի «Կործանումն Ռուբինյանց թագավորության» Հայկանուշ[2]
Ֆրանչեսկա դա Ռիմինի Պաոլո
Պող և Վերգինե Պող
Թերեզա Լաուրա
Կճեագործը Կլոթիլդ
Սերը բժիշկ է Լիզեթ
Երևակայական հիվանդ Բելին
Մոնթոնի Աննա
Դոն Գրիգորիո Լեոնարդա

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծննդյան ստույգ թվականը հայտնի չէ․ ըստ արևմտահայ թատրոնի պատմաբանների՝ նա ծնվել է 1848 թվականին, սակայն արևմտահայ բեմականների կենսագիր Նշան Պեշիկթաշլյանն առաջարկում է 1843 թվականը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վարսիկ Գրիգորյան, Հասմիկ Տեր-Կարապետյան-Չաթր (1993). Առաջին հայ դերասանուհիները. Երևան: Հույս. էջեր 38–44.
  2. «Թատրոն». Մասիս. 1865 թ․ դեկտեմբերի 30.