Աղավնի Խամսիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղավնի Խամսիյան
Ծնվել է1834
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1890
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի

Աղավնի Խամսիյան (Ֆանի), (1834, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1890), հայ դերասանուհի։

Ծնվել է Կ. Պոլսում։ Ազգականներից է դերասան Ստեփան Էքշյանի, որի հորդորով 1856 թվականին մասնակցել է Սրապիոն Հեքիմյանի կազմակերպած ներկայացումներին, կատարելով կանացի գլխավոր դերեր։ Համարվում է վավերական առաջին դերասանուհին հայ իրականության մեջ։ Բեմական ծածկանունը եղել է Ֆանի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ 38.